Ընտանիքի նախապատրաստումը երեխայի ծնունդին
 

   tinyurl.com

Այն զույգերը, որոնց հաջողվում է մտերմության որոշակի աստիճանի հասնել` առանց վնասելու սեփական ինքնուրույնությունը և սովորել լուծել կոնֆլիկտները, առավել արդյունավետորեն են իրականացնում ծնողական դերերը: Զույգերին դա հաջողվում է այն դեպքում, երբ մինչամուսնական մտերմության փուլը տևում է գոնե մեկ տարի, որի ընթացքում նրանք կարողանում են հասնել որոշակի փոխըմբռնման:

Ընտանիքի նախապատրաստումը երեխայի ծնունդին

Անցումը ծնողական դերին սկսվում է երեխա ունենալու ցանկությունից: Կանայք հաճախ են ամբիվալենտ զգացմունքներ տածում երեխաների նկատմամբ: Ծնողավարության անցումը ընտանեկան ցիկլի հիմնական փուլերից մեկն է: Հաճախ այդ դերն ընդունվում է մշակույթի ճնշման տակ, քանի որ այն պահանջում է անձնական կյանքի բավականին մեծ սահմանափակումներ:

Երիտասարդները հասկանում են, որ երեխայի ծնունդի հետ մեկտեղ նրանք ստիպված են լինելու հրաժարվել ազատ ժամանակի անցկացման սովորական միջոցներից: Բացի այդ, մարդկանց մեծամասնությունը գիտակցում է, որ ծնողական դերը փոփոխման ենթակա չէ. այն իրականացվելու է ողջ կյանքի ընթացքում: Հղիության ընթացքում երկու ծնողներն էլ պետք է իրենց կյանքի մեջ լուրջ փոփոխություններ մտցնեն: Փոփոխման են ենթակա օրվա ռեժիմը, տնային պարտականությունների վերաբաշխումը և այլն: Այս շրջանում ամուսինները սովորաբար հուզականորեն միմյանց օգնում են:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/10462637_884760411540266_3276332861048972341_n-1-.jpg

Կատեգորիա: ԸՆՏԱՆԻՔ | Ավելացրեց: Admin (15.06.2014) | Հեղինակ: tinyurl.com W
Դիտումներ: 2137 | Տեգեր: ընտանիք, Ապագա մայրիկ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ