Kiss.am Թեման սկսենք մի անեկդոտով. որդին ուզում է իր հարսնացուին ծանոթացնել մոր հետ և տուն է հրավիրում երեք աղջկա: Մեկը` թխահեր, մյուսը` շիկահեր, երրորդը` սևահեր:- Մայրիկ, ասա' խնդրեմ, ո՞րն է նրանցից իմ հարսնացուն: - Ահա այս մեկը,- վստահ ասում է մայրը` ցույց տալով սևահերին: - Ինչպե՞ս իմացար, մայրիկ,- զարմանում է որդին: - Որովհետև, տղաս, այս երեքից միայն նա էր, որ ինձ դուր չեկավ հենց առաջին հայացքից: Ժամանակակից ընտանիքներում տեղի ունեցող դրամաները կառուցված են հենց այս եռանկյան վրա: Ընտանիքների հոգեբանական խնդիրներով զբաղվող կենտրոնների հետազոտությունները ցույց են տվել, որ սկեսուրների 50%-ը բացասական ազդեցություն է ունենում նորաստեղծ ընտանիքների վրա: Մյուս 50%-ը, ընդհակառակը, լավագույնս նպաստում է նոր ընտանիքի կազմավորմանը: Սովորաբար սկեսուրները երբեմն ծանր են տանում հարսի` իր հարազատ մոր հանդեպ սերը և կապվածությունը: Դա նրանց ակնհայտորեն դուր չի գալիս: Մինչդեռ սկեսուրները սկզբից ևեթ պետք է ընդունեն, որ աղջկա համար իր հարազատ մայրն անփոխարինելի է, հետևաբար կապվածությունը նրա հետ պարտադիր լինելու է: Հարազատ մայրն ու սկեսուրը ունեն իրենց ճիշտ տեղը և դերը: Մեկը մյուսով փոխարինելու բոլոր փորձերն անիմաստ են: 20-25 տարի հարազատ մոր հետ կենսաբանական և հոգեբանական ամուր կապեր ունեցող աղջկա համար անչափ դժվար է միանգամից ամուսնու մորը համարել լավ ընկերուհի, սիրող մայր և հուսալի խորհրդատու: Հարսներն էլ պիտի հասկանան, որ իրենց ամուսինը, որքան էլ արտաքուստ հասուն և ինքնուրույն մարդ է, միևնույն է, դեռ որոշ ժամանակ մոր համար մնալու է սիրելի երեխա: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդու պորտալարը շատ ուշ է կտրվում մորից: Եվ պետք է արվի ամեն ինչ, որ երկու կնոջ` հարսի և տղայի մոր պայքարը մի տղամարդու համար չընդունի սուր և հիվանդագին ձևեր: Հաճախ մայրերը, ջերմորեն սիրելով իրենց զավակին, չեն հասկանում, թե ինչպես են նրան դարձնում անկարգ, եսասեր ու քմահաճ արարած: Նրանց համար դժվար է ընդունել, որ որդու սերը իրենց հանդեպ և հարսի նկատմամբ տարբեր հարթությունների վրա է: Թեև տարիքով հասուն, բայց վատ մայրերն իրենց որդու վատ սովորությունների հանդեպ ներողամտությամբ արջի ծառայություն են մատուցում: Տղամարդը ծույլ է, թափթված ու անպարտաճանաչ: Նա իր շորերն ու կոշիկները շաղ կտա ուր պատահի, կքնի ուզածի չափ, կծուլանա այս ու այն հարցում, թաց սրբիչը կգցի մաքուր սպիտակեղենի վրա, ուշ տուն կգա, հաճախ էլ` խմած, կոպիտ կվարվի կնոջ ու երեխաների հետ և այլն, և այլն: Չթվարկենք, դրանք վերջ չունեն: Սիրող մոր աչքին սրանք փոքր թերություններ են, և որդուն կարգի հրավիրելու, նրան կարգապահ ու պատասխանատու տղամարդ դարձնելու փոխարեն կպահանջի հարսից հնազանդվել ու դայակություն անել: Մայրն ասում է. «Նա չի անում, դու արա, ինչ մեծ բան է...»: Այս կերպ մայրը ակամայից խորացնում է հակասությունը որդու և հարսի միջև: Նա սխալմամբ մտածում է, թե դրանով իր սերն է արտահայտում, իսկ որդին էլ սկսում է չհասկանալ, որ մեկ այլ կին կարող է և չանել այն, ինչ անում էր իր մայրը: ![]()
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2170 |
| | |
Թեման սկսենք մի անեկդոտով. որդին ուզում է իր հարսնացուին ծանոթացնել մոր հետ և տուն է հրավիրում երեք աղջկա: Մեկը` թխահեր, մյուսը` շիկահեր, երրորդը` սևահեր: