Վահան Տերյան. բանաստեղծություններ
![]()
  kiss.am ![]() ՄՈՌԱՑԱԾ ՈԻՂԻՆ Հեռու դղյակի քնքուշ թագուհին Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում Շրջում է և ինձ կանչում է կրկին, Ցերեկը տրտում, գիշերը անքուն Հեռու դղյակի քնքուշ թագուհին։ Կար մի դյութական ուրիշ ժամանակ, Երբ նրա կանչի հըրաշքին հլու՝ Ես թողնում էի օրերըս մենակ Եվ այս աշխարհից սլանում հեռու... Կար մի դյութական ուրիշ ժամանակ... Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝ Թողնում էի այս վայրերը թառամ, Սլանում, որպես լուսեղեն մի ամպ, Եվ փարում նրան, փայփայում նրան, Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։ Հիմա չգիտեմ այն լուսե ուղին, Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ինչպես Հեռու դղյակի քնքուշ թագուհին Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին... ԿՈՒՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման Մի սովորական աղջիկ էիր դու. Ես էի պճնել փայլով դյութական Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։ Ես էի լցրել տխրությամբ սիրուն Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն, Լուսավառել իմ ըղձերի հեռուն Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։ Ու գիտեմ հիմա.— մի սովորական Աղջիկ էիր դու, նըման ամենքին.— Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ, Որ կույր ու անգետ լինեի կրկին։ ՄԱՀ Մարիր լույսը մշուշոտ, Սև հուսերըդ արձակիր, Դու իմ դահիճ, դու իմ քույր, Դու իմ ընկեր տարագիր, Էլ մի՛ կրկնիր, մոռացիր Խոսքերն անմիտ ու պատիր,— Լուռ տանջանքով, խավարով Փայփայիր ու փարատիր... Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր, Մեղսոտ սիրով սիրիր ինձ,— Մեխիր սուրըդ կուրծքըս բաց, Թող թույն լինի և թախիծ։ Արդեն գիշեր, արդեն մութ, Անանց խավար է արդեն,— Եղիր հզոր ու անգութ, Չար ժպիտով ել իմ դեմ... Երգի՛ր խավար և անկում, Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,— Այրի՛ր սիրտըս, թող լինի Այնտեղ ավեր ու մոխիր։ Ցուրտ համբույրով համբուրիր, Այրիր բոցով նրա ցուրտ — Վերջին սիրով անպատիր, Անվախճան ու անհագուր՛դ... Իմ ցավագին աղոթքին Ունկնդրի՛ր ու երևա՛, Քո հաղթության ու սիրո Կնիքը դիր իմ վրա... ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ. Բայց ես օտար եմ արդեն այն հուշին, Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։ Սառն աչքերով եմ նայում ես հեռվում Մեռած օրերիս ցնորքին հիմա. — Ուրիշից լսած մի երգ է թվում, Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։ Մենք մնաս բարով չասինք իրարու,— Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։ Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու, Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։ Տարիներն անցան, և հին օրերին Նայում եմ ահա անտարբեր սրտով, Եվ որպես գերին հլու իր բեռին, Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։ Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն, Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,— Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ. ՏԽՈԻՐ ԵՐԳ Ցուրտ անձրևն է միգում Հեկեկում, Տխրությունն է երգում Իմ հոգում։ Ապագա, և՛ անցյալ, և՛ ներկա Խառնվել են իրար Խավարել են օրերն արևկա. Եվ խելառ։ Վիճակիս լծի տակ Օրերում Ես շրջում եմ մենակ Ու լռում։Չեմ հիշում, մոռացել եմ արդեն Այն խոսքերը բոլոր Հիմա կույր, հիմա համր եմ քո դեմ Ու մոլոր...Ցուրտ անձրևն է միգում Հեկեկում, Տխրությունն է երգում Իմ հոգում... * * * Մեղքի մթին քարայրից, Ուր հսկում ես դու անքուն,— Մութ ցանկությամբ դյութիր ինձ Եվ փայփայիր ինձ թաքուն։ Սև գիշերով ինձ կանչիր Ամայի խուց ու այնտեղ Հեզ մարմինըս չար տանջիր Գգվանքներում քո ահեղ։ Եվ մութ խորշում անձավի, Ուր սարսափ է, ուր սոսկում,— Արյունահոս թող ցավի Իմ մարմինը քո գրկում։ Ես քեզ մերժել չեմ կարող, Ես ամեն ինչ կըտամ քեզ. — Սև խորհուրդը մեզ գերող Ես գիտեմ, և դու գիտես... * * * Դու գալիս ես մութ գիշերապահին Եվ լինում ես լուռ. Ես չեմ հիշեցնում ցնորքներըդ հին, Չեմ վրդովում քեզ խոսքերով տխուր։ Ես հասկանում եմ քո խենթ աչքերի Հըրեղեն լեզուն, Խոնարհ եմ լինում ես, որպես գերի, Եվ տրտմության սև խոսքեր չեմ ասում։ Վառվում է մոմը դողդոջ փայլերով Հեռու անկյունում,— Ելնումես անխոս, հպարտ քայլերով, Մահապարտի պես այնտեղ ես գնում։ Եվ շշնջում է հագուստը թափվող Վարագույրի մոտ, — Փռվում է դառը ցնծության մի դող Ու ողջ աշխարհը դառնում է աղոտ... Կանգնում ես դու մերկ, թագուհիդ՝ խոնար Իսկ ես՝ քո գերին. Քո թագավորն ու դահիճն եմ խավար Եվ սահման չըկա չար տանջանքներին... Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 6366 |
| | |