22:07
Խորհուրդներ երգարվեստով զբաղվողներին. երգերի քանակը սկավառակում

Կարևոր է երգերի քանակը։ Եթե հենակետային ընդունենք այն տարբերակը, որ այնուամենայնիվ ալբոմի ընդհանուր տևողությունը 40-45 րոպե է, ապա ստացվում է, որ երգերի միջին թիվը պետք է լինի 10-12 հատ։ Միևնույն ժամանակ արժե հիշել, որ կարևորը ոչ այնքան երգերի քանակն է, որքան դրանց ընդհանուր տևողությունը, այնպես որ երգերի քանակը երկրորդական կարևորություն ունի։

 

Խորհուրդներ երգարվեստով զբաղվողներին. երգերի քանակը սկավառակում

Երգերի հերթականությունը

Եթե դուք ունեք որոշ քանակությամբ պատրաստի կատարումներ, ապա պետք է նախօրոք ու շատ մանրակրկիտ մտածեք, թե ինչ հերթականությամբ դրանք կհայտնվեն ալբոմում։ Զարմանալի է, բայց փաստ, եթե երգերը դասավորում եք ըստ դրանց ստեղծման հերթականության, ապա որպես կանոն ստանում եք իդեալականին մոտ հերթականություն։ Անգամ եթե այս մեթոդը Ձեր դուրը չեկավ, հոգ չէ, մի՛ վախեցեք փորձարկումներ անել։


Ամենադժվարը, թերևս, առաջին և վերջին երգերի ընտրությունն է։ Ապացուցված է, որ օրինակ հիթային երգի լավագույն տեղը ոչ թե առաջինն է, այլ երկրորդը, իսկ առաջին տեղում պետք է դնել ոչ հիթային մի կատարում։ Սա իհարկե չի նշանակում, որ վատ կամ չհաջողված երգ է պետք դնել, պարզապես ընտրեք այսպես ասած երկրորդ ամենահիթային կատարումն՝ առաջին տեղի համար։


Ինչ վերաբերում է բալլադներին, ապա խորհուրդ չի տրվում ալբոմի մեջ ընդգրկել 2-3 նման ժանրի երգ և պետք է բաշխել դրանք 3-րդ, 4-րդ և 7-րդ տեղերում։ Եթե ալբոմում առկա է նաև 3-րդ հիթային երգը, ապա շատ լավ կանեք, եթե հենց դրանով էլ եզրափակեք ցանկը, իսկ մնացած հորրիզոնականները բաշխեք շարքային կատարումների միջև։
Կարևոր է հիշել, որ պետք է խուսափել հավասարաչափ հերթականությունից, օրինակ՝ արագ-միջին-դանդաղ-արագ-միջին-դանդաղ… Փորձարկեք, լսեք, նորից փորձարկեք և այսպես այնքան ժամանակ, մինչև չսինթեզեք ամենալավ շարադասությունը։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 686 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողության գաղտնիքներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ