01:23
Մի քիչ դրամական մոգություն

Դրամական հոսքին նպաստող ծեսերն իսկապես օգնում են, սակայն միշտ չէ, որ կարելի է վայրկենական արդունքներ ակնկալել: Այդ պատճառով զինվեք համբերությամբ և մի' կարծեք, որ ձեր բոլոր գործողությունները իզուր են եղել: Էներգետիկ փոփոխությունները հիմնականում աննկատ են կատարվում:

Մի քիչ դրամական մոգություն

Ջրահավաք

Ինն օրվա ընթացքում ձեր տուն ջուր բերեք այն ընկերությունից, որի բիզնեսը ծաղկում է, կամ` որևէ բարեկեցիկ ընտանիքից: Դրա համար անհրաժեշտ  է կափարիչով շիշ, որով ջուրը պետք է բերեք, և նեղ բերանով սափոր, որի մեջ պետք է ջուրը լցնեք: Սափորը ջրով լցնելիս` մտածեք ձեր բարեկեցության աճի մասին: 

Կատարեք վճարումները

Ամեն անգամ, երբ ստանում եք վարձավճարների հաշիվները, ձեր գլուխը մի' կորցրեք, մի' ողբացեք, այլ ուրախությամբ վճարեք: Այդ ժամանակ ավելի շատ փող կստանաք: Փորձեք ձեր գիտակցության մեջ այն դրույթն ամրապնդել, որ Տիեզերքը ձեր կարիքները անուշադրության չի մատնի, և ձեր եկամուտների աղբյուրը չի ցամաքի: 

Աֆիրմացիա (հաստատականություն)

Ֆինանսական ցանկացած գործողության ժամանակ, կարևոր չէ բանկում հաշիվ եք բացում, աշխատավարձ եք ստանում թե պարզապես հաց եք գնում, ինքներդ ձեզ ասեք. «Հարստությունը իմ ուժն է: Ես հարուստ եմ»: Որքան հաճախ դուք դա կրկնեք, այնքան շուտ  ձեր ենթագիտակցությունը գործի կգցի գումարի վերադարձման կամ դրամ ստանալու գործընթացը հետևյալ խոսքերով` «Հարստություն, ուժ, ես» և այն արդեն կսկսի աշխատել տվյալ ուղղությամբ` օրեցօր բազմապատկելով ձեր ունեցվածքը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 2130 | Ավելացրեց: Admin | Տեգեր: գումար վաստակել, Կարիերա. հասնել հաջողության | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ