19:00
Մեր կենսագործունեության գաղտնի զսպանակները

Մեր կենսագործնեության գաղտնի զսպանակները

Հաջողության ծարավ: Մարդը չի կարող «յոլա գնալ» առանց այլ մարդկանց կողմից ճանաչում գտնելու, առանց իր կյանքում հաջողությունների հասնելու, առանց իր առջև դրված նպատակներին հասնելու: Մարդն ինքը նույնպիսի դիտորդ է իր կյանքի ուղու, ինչպես իր շրջապատող մարդիկ: Այդ պատճառով էլ մարդկային     ինքնագնահատականը կյանքում նրա հաջողության կարևորագույն բաղադրիչն է:

Գործունեության ծարավ. Մարդը ինքնակազմակերպվող և ինքնակատարելագործվող ինքնավար ինֆորմատիվ օբյեկտ է: Մարդը կառուցված է այնպես, որ հոգևոր, ինտելեկտուալ և ֆիզիկական կատարելագործման ժամանակ հաճույք ու բավարարվածություն է ստանում: Իսկ դա կարող է իրագործվել միայն կենսագործունեությունում:     Այդ պատճառով էլ գործունեության ծարավը մարդու գոյության հիմնական զսպանակն է:

Գիտելիքների ծարավ. Գիտելիքների ծարավը մարդուն տանում է ստեղծագործական զարգացման ճանապարհ և միևնույն ժամանակ՝ նաև հեղափոխական կործանման ճանապարհ: Գիտելիքների ծարավը միատեսակ ձևով մարդուն կարող է դուրս բերել կյանքի լայն ճանապարհ, կարող է և տանել փակուղի:  
 
Պայքարի ծարավ. Յուրաքանչյուր մարդ իր բնույթով մարտիկ է, մեկը մեծ, մյուսը՝ վւոքր: Մարդուն չափազանց կարևոր է մասնակցել պայքարի: Կյանքում կան մարդ-գլադիաստրներ և ի ծնե զինվորներ: Նրանց հետ ոչ մի դեպքում պետք չէ կապվել (գործ ունենալ), որովհետեւ անկախ սեռից, հասակից և այլ բնութագրերից, նրանք միշտ հաղթող են հանդիսանում:
Մարդն իր բնույթով նաև խաղացող է: Մարդն ապրում է հաճույքների, բավարարության համար:


Մեր կենսագործնեության գաղտնի զսպանակներըԿյանքի ուղու հիմնական թակարդներն են. հիմարությունը, մեղավորությունը, եսակենտրոնությունը ամբարտավանությունը,     դաժանությունը, իմպուլսիվությունը:


Հիմնական գայթակղություններ են. խաբելը, ռիսկ անելը, գողանալր, խլելը, չվճարելը, ուրիշներից շատ ստանալը:


Կյանքի ուղու հիմնական մեղքերն են. զայրույթը, շատակերությունը, սնափառությունը, տարփանքը, ծուլությունը, շահասիրությունը, նախանձը: Եթե վերը նշվածները ունեն բոլոր մարդիկ, ապա այս վերջինները կրում են անհատական բնույթ: Զայրույթը, տարփանքը և նախանձը ահավոր ուժով խփում են ոչ միայն կրողին, այլև այն անձին, որին, որ այն ուղղվում է: Ուղղորդված զայրույթը և նախանձը առաջ են բերում «աչքով տալու» երևույթը:


Անձի փայլուն որակները և դրսևորումները:


Օժտվածություն, հանճարեղության, տաղանդավորության և վարպետության աստվածատուր ձիրքն է: Յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ ծնված օրից կան տաղանդներ: Հարցի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ մարդը կարող է դուրս գալ իր կյանքի գործի վրա և ցուցաբերել իր տաղանդը, բայցև կարող է ապրել ամբողջ իր կյանքը և իրեն լիովին չդրսևորել: Տաղանդը երևան է գալիս միայն այն դեպքում, երբ օժտվածությունը համընկնում է մասնագիտության և աշխատասիրության հետ:


Սրբություն. Մենք բոլորս մեղավոր ենք և միաժամանակ՝ սուրբ: Յուրաքանչյուրի մեկնարկային (ստարտային) պայմանները իրենց մեջ ունեն անմեղության և պոտենցիալ մեղավոր-սրբային խառնուրդ: Կյանքի ճանապարհի առաջին փուլերի անցումը կապված է մեղսակցության իրականացման հետ, իսկ ավարտը՝ սրբության ձեռք բերման: Մեղսավորության ձեռք բերումը շատ պարզ է և հեշտ: Սրբությունը ձեռք է բերվում մեծ աշխատանքով և իր զոհերով: Յուրաքանչյուրը իր ուղին ունի:

Գթասրտություն. Գթասրտությունը մարդասիրություն է, մարդկային աստվածություն է, մեծագույն հոգևոր թանկարժեք որակ: Գթասրտության հիմքում ընկած է սերը: Գթասրտության յուրաքանչյուր դրսևորում մարդուն մոտեցնում է ճշմարտությանը և առանձնացնում նրան կեղծից և չարից: Գթասրտության համար մարդուն տրվում է ըստ ծառայությունների, գթասրտությունը բարձրացնում է մարդուն հոգեպես և մաքրում նրան:
 

Հոգևորություն. Հոգիները լինում են նուրբ և բիրտ, ճառագայթող, լուսավոր, գորշ և սև: Հոգիներ կան սիրող և անկիրք: Հոգևորությունը շրջակա մարդկանց վրա լուսավոր, պայծառ ու նուրբ հոգու տածումն է:


Հեղինակություն. Հեղինակությունը շրջակա մարդկանց վրա ազդելու ունակություն է և միաժամանակ նաև նրանց ու իրեն լսելու ընդունակությունը: Մարդու մեջ հեղինակությունը ամենամեծ չափով արտացոլում է նրա ոգու վիճակը: Հեղինակությունը ոգու արտաքին ներկայացուցչությունն է, որը մարդու համար ամեն ինչի հիմքն է:
Բախտավորություն. Բախտավորությունը Աստծո տվածն է: Երջանիկ,
բախտավոր մարդը ստանում է ահռելի բավարարվածություն կյանքից: Բախտավորությունը այն աստիճանի հաջողակություն է, որ այդ որակները հոսում են այլ մարդկանց վըա:  

Վիլեն Եդիգարյան


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 978 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, Ներաշխարհ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ