09:58
Լավագույն գովազդներ. 2013

Լավագույն գովազդներ. 2013

Dove. Ներշնչանքի ուժը

Dove - ը այս տասնյակում հայտնվել է շնորհիվ իր Real Beauty Sketches փորձարկման։ Համաձայն փորձարման պայմանների՝ կինը եկել է նկարչի մոտ, նկարագրել է իրեն, և նա կնոջ խոսքերով (նրան տեսնելու հնարավորություն չունենալով) նկարել է դիմանկարը։ Հետո եկել է մեկ ուրիշը, նկարագրել է նախորդ այցելուին, այնուհետև իրեն։ Այսպիսով յուրաքանչյուր հերոսուհու մոտ 2 դիմանկար է ստացվել՝ մեկը իր սեփական խոսքերով, իսկ մյուսը՝ օտար մարդու նկարագրությամբ։ Բացի այն, որ երկրորդ դիմանկարներն ավելի գրավիչ էին ստացվել, նրանք նաև ավելի ռեալիստական էին։ Ավելի քան 60 մլն դիտորդ ունեցող այս ինքնատիպ փորձարկումը հետաքրքրել էր մարդկանց։


Volvo Trucks. Zen հնարքներ

Այս տարվա ամենից «ադրենալինային» հոլովակը ստացվել է Volvo-ի մոտ։ Բրենդը ցուցադրել է Ժան-Կլոդ Վան Դամի հնարքը։ Դերասանն անխռով դեմքով կանգնած է երկու բեռնատարների կողմնային հայելիների վրա, որոնք մայրուղիով դանդաղ գնում են՝ ապացուցելով ավտոմեքենայի դինամիկ ղեկային կառավարման հստակությունը։ Ֆոնում հնչում է Էնիի հայտնի և հանգիստ «Only Time» ստեղծագործությունը։ Արդյունքը՝ գրեթե 65 մլն դիտումներ։


Telekinetic Coffee Shop Surprise. Գերմարդիկ արդեն մոտ են

Ահա թե ինչի է հասել Հոլիվուդը. սրճարանում գովազդում է «Տելեկինեզ» ֆիլմը (Սթիվեն Քինգի գրքի հիման վրա նկարահանված օրիգինալում «Քերրի») խաղարկության միջոցով։ Ոչ մի բանի մասին չկասկածող այցելուները հայտնվում են իրադարձության կենտրոնում։ Կատաղած աղջիկը ցուցադրում է փսիխոկինետիկական ընդունակություններ. շարժում է առարկաները, մարդկանց նետում է պատերին, մտքի ուժով կոտրում է ափսեները (մի ամբողջ թիմ ներգրաված է եղել սցենարի նախապատրաստման համար)։ Սովորական մահկանացուների անկեղծ վախն ու ցնցումը հոլովակին երկուս ու կես ամսվա ընթացքում բերել են 51 մլն դիտումներ։


Pepsi MAX & Jeff Gordon. Ահազդու դրայվ – թեստ

Եվս մեկ զվարճալի խաղարկություն, այս անգամ Pepsi- ից։ Ծպտված ավտոարշավորդ Ջոն Գորդոնը գալիս է Chevrolet-ի դրայվ-թեսթին և իր չմտածված մեքենավարությամբ մինչև մահ վախեցնում է ոչինչ չկասկածող վաճառողին։
Գրեթե 40 մլն դիտում։


Robinsons. Լավագույն ընկեր

Չնայած ընդամենը 1 մլն դիտումների՝ Pals հոլովակը հայտնվել է գրեթե բոլոր արտասահմանյան հոլովակների թոփերում։ Իրական ընկերություն, հավերժական արժեքներ, այո, նաև անսպասելի ավարտ. Էլ ի՞նչ է պետք տպավորություն գործելու համար։


IBM. Գովազդն օգտակար է լինում

«Խելացի և օգտակար գովազդային քայլ» նոմինացիայում հաղթում է IBM- ից People For Smarter Cities գովազդը։ Ընկերության գովազդատուները մարդկանց փրկում են անձրևից, օգնում են սահեցնել քարշակները սանդուղքով և հնարավորություն են տալիս հանգստանալ:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր ԿԱՅՔՈՒՄ:

Մարիամ Ծատուրյան
Ըստ Slon.ru կայքի


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ստեղծարար գաղափարներ | Դիտումներ: 1683 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Ստեղծարար գաղափարներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ