09:30
Ի՞նչ պետք է իմանան 20 տարեկան երիտասարդները` կյանքում հաջողակ լինելու համար

Ամերիկացի գրող եւ բիզնեսի կառավարման մասնագետ Ժուլիեն Սմիթը կյանքում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ մի շարք գործնական խորհուրդներ է տվել երիտասարդներին: Տարիքի հետ ավելի հաջողակ լինելու համար, ըստ նրա, հարկավոր է արդեն 20 տարեկանում որոշակի կանոններ պահպանել և հստակ պատկերացումներ ունենալ ժամանակակից իրողությունների մասին:

AdMe.ru –ն ներկայացնում է այդ խորհուրդնեԻ՞նչ պետք է իմանան 20 տարեկան երիտասարդները` կյանքում հաջողակ լինելու համարրից մի քանիսը.

1. Աշխարհը փորձում է մարդկանց դարձնել ավելի հիմար. սկսած բանկային համակարգից մինչեւ հրաշք դիետաների միջոցով փորձ է արվում ոչ կրթված մարդկանցից հնարավորինս շատ փող կորզել, քանի որ նրանց հեշտ է կառավարել: Այնպես որ զբաղվեք ինքնակրթությամբ որքան հնարավոր է, որպեսզի լինեք հարուստ, անկախ և երջանիկ:

2.Կուրորեն մի՛ հավատացեք կրթական հաստատություններին: Մինչ նրանք պատրաստում են ուսումնական ծրագրերը, դրանք արդեն հնանում են: Ավելի լավ է սովորել և մարդկանց հարգանքը վաստակել լիդերություն, ոչ թե ինչ-որ բանի հետևելու միջոցով:

3. Կարդացե՛ք շատ, այնքան, որքան հնարավոր է: Յուրացրե՛ք արագ կարդալու տեխնիկան` հիշելու բարձր մակարդակով:

4. Փորձեք մշտապես շփվել բոլորի հետ, դարձե՛ք շփման վարպետ: Սովորե՛ք մարդու մեջ գտնել այն, ինչ նրա մեջ ձեզ դուր է գալիս:

5. Համեստության վրա ժամանակ մի՛ վատնեք: Համեստությունն այն հավատն է, որ զգացմունքները որոշումների ընդունման ձեր գործընթացի դատավորներն են, մինչդեռ ճիշտն իրականում հակառակն է:

6. Ձգտե՛ք առավելագույնս շփվել ձեզնից տարիքով ավագ մարդկանց հետ: Ավագները գիտեն այն, ինչ դուք կիմանաք ավելի ուշ, այնպես որ արժե նրանցից հարցնել:

7. Փնտրե՛ք ձեզնից ավելի «զիլ» անձանց եւ ժամանակ անցկացրեք նրանց հետ: Դա կարևոր է, սակայն կարևոր են նաև հետևանքները: Փորձե՛ք դառնալ ձեր խմբում լավագույնը:

8. Ժամանակի հետ դուք ավելի շատ պահպանողական կդառնաք: Դա պարզապես փաստ է: Հենց այդ իսկ պատճառով ամենախելահեղ գաղափարները պետք է կյանքի կոչել ՀԻՄԱ:

9. Առավելագույնս նվազեցրեք ծախսերը, դա թույլ կտա ձեզ իրականություն դարձնել հենց նույն խելահեղ գաղափարները:

10. Սովորեք նախագծել: Դա շատ լավ զարգացնում է տրամաբանությունը, հիշողությունն  ու երևակայությունը:

11. Ձեր առջեւ մեծ նպատակ դրեք եւ թույլ տվեք, որպիսի դիպվածն օգնի ձեզ: Եթե դուք նման նպատակ չդնեք, իհարկե, ոչ մի բան չի պատահի, սակայն եթե դնում եք, կարող է շատ ավելի լավ ստացվել:

12.Դարձեք մեկ ուղղության մասնագետ: Հինգ տարի ծախսեք գործի, ոչ թե դրա շուրջը պտտվելու վրա: Եթե հետագայում ցանկանաք փոխել մասնագիտությունը`ապա առաջ: Սակայն ընտրեք կոնկրետ ինչ-որ բան:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 885 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողության գաղտնիքներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ