19:47
Արդյունավետ մարդկանց հրաշք մեթոդներից մեկը՝ «կես ժամվա տեսություն»

Բոլորս անհագ ցանկություն ունենք կարճ ժամանակում հաջողության հասնելու. ուզում ենք անհապաղ արդյունք ստանալ, նպատակներ ու երազանքներ իրականացնել։ Սա խոսում է համբերության բացակայության մասին, որն էլ ձախողումների հիմնական պատճառն է։ Իրական հաջողությունը ժամանակ է պահանջում։ Աշխարհում ոչ մի հաջողակ մարդ մի գիշերվա ընթացքում չի դարձել այդպիսին։

 

 

Կա մի միջոց, որ ցանկացած իրավիճակում և ցանկացած մարդու համար օգտակար է։ Մեզնից շատերը գիտեն դրա մասին, բայց չեն կիրառում։ Այն կոչվում է «կես ժամվա տեսություն»։ Հեշտ կիրառելի մի մեթոդ, որի իմաստն այն է, որ դուք մի գործողություն եք անում ամեն օր կես ժամ, իսկ հետո հետզհետե այն բարդացնում եք։ Շատ պարզ է թվում։ Բայց դուք կզարմանաք՝ ինչքան շատ մարդ է խոսում դրա հիմար լինելու մասին՝ առանց փորձելու։ Օրինակ՝ դուք կարող եք ամեն օր կես ժամ տրամադրել ընթերցանությանը։ Այդպիսով մեկ տարվա ընթացքում մոտ 25 գիրք կկարդաք։ Սա ավելին է, քան մարդկանց մեծ մասը կարդում է 10 տարվա ընթացքում։

Կամ դուք կարող եք օրական կես ժամ տրամադրել օտար լեզու կամ այլ օգտակար հմտություններ սովորելուն, փորձ ձեռք բերելուն։

Ամեն օր օգտագործե՛ք կես ժամ՝ ձեր կյանքի նպատակին հասնելու համար։ Զբաղվե՛ք նրանով, ինչ հետաձգել եք ժամանակի սղության պատճառով։ Որոշ ժամանակ «կես ժամվա տեսությանը» հետևելով, հետ նայեք ու մտաբերեք՝ ինչից էիք սկսել։ Դուք կզարմանաք, թե որքան առաջ եք գնացել օրական 30 րոպեի շնորհիվ։

Հիշե՛ք՝ դուք արդեն ավելին եք անում, քան մյուսները։ Համբերատա՛ր եղեք։ Րոպեական արդյունքների մի՛ սպասեք։ Ամեն ինչի համար ժամանակ է պետք։ Իսկ որքան մեծ է ձեր նպատակը, այնքան շատ քայլեր ու ժամանակ է պահանջում։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 783 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, կարիերա, հասնել հաջողությունների | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ