Google-ից օգտվելու 9 պետքական կանոն
08.01.2016, 06:56
 

   Սիրարփի Աղաբաբյան

Համացանցից օգտվել կարողանում են գրեթե բոլորը, իսկ Google որոնողական համակարգը համակարգչային փրկիչ է, երբ մեզ ինչ-որ բան է հարկավոր: Հաճախ, սակայն,  մենք այդպես էլ չենք կարողանում գտնել այն ամենը, ինչը մեզ իսկապես հարավոր է և կորցնում ենք մեր ժամանակը:

Առաջարկում ենք ծանթանալ Google-ից օգտվելու 9  պարզ կանոնների, որոնք կօգնեն գտնել հենց այն պատասխանը, որը փնտրում ենք:

1. Ինչպե՞ս գտնել կոնկրետ արտահայտությունը կամ բառաձևը:

Այս հարցում մեզ կօգնեն չակերտները: Որոնելիս բառը չակերտներում գրելը կօգնի, որ որոնողական համակարգը գտնի հենց կոնկրետ բառաձևը, այլ ոչ թե բառերի տարբեր հոլովներ:

Օրինակ՝ «Ես ձեզ գրում եմ, որ»


2. Ինչպե՞ս գտնել նախադասության, խոսքի, մեջբերման մեջ  բաց թողնված բառը:

Եթե ցանկանում ենք գտնել մեջբերման մեջ բաց թողնված բառը, որը մոռացել եք կամ շփոթում եք, ապա այդ արտահայտությունը կրկին պետք է գրել չակերտների մեջ, իսկ բաց թողնված բառի փոխարեն դնեք աստղանիշ՝ * :


3. Ինչպե՞ս գտնել մի քանի բառերով նյութերը միաժամանակ:

Սա շատ պարզ է. պարզապես պետք է բառերը միմյանցից բաժանման գծով առանձնացնել ՝ | : Այս դեպքում որոնողական համակարգը կգտնի փաստաթղթեր այս բառերից յուրաքանչյուրով:

Օրինակ՝ ֆուտբոլ | արև | ծով


4. Ինչպե՞ս մի քանի բառեր գտնել մեկ նախադասության մեջ:

Այս դեպքում մեզ կօգնի  & նշանը: Պետք է պարզապես գրել բառերը կամ արտահայտությունները՝ միմյանցից բաժանելով այս նշանով:


5. Ինչպե՞ս գտնել փաստաթուղթը, որում կլինի ձեր փնտրած կոնկրետ բառը:

Պետք է պարզապես բառը որոնելուց առաջ դիմացը դնել + նշանը և բացատ:

Օրինակ՝ + թագավորական սովորույթներ


6. Ինչպե՞ս բացառել բառի  որոնումը:

Փնտրվող բառը կամ արտահայտությունը գրելուց հետո պետք է գրել այն բառը, որը չեք ուզում գտնել, պարզապես դիմացից ավելացնելով-նշանը և բացատ:

Օրինակ՝ 2015 թվականի հիթեր-ջազ


7. Ինչպե՞ս որոնել կոնկրետ կայքում:

Պարզապես պետք է նշել, թե որ կայքում եք ուզում փնտրել, դիմացը գրել site և կայքի հասցեն:

Օրինակ՝ մշակութային նորություններ site:kiss.am


8. Ինչպե՞ս փնտրել կոնկրետ տիպի փաստաթղթեր:

Այս դեպքում էլ մեզ կօգնի mime հավելվածը: Պարզապես գրեք ֆայլի անունը, այնուհետև mime վերջակետ և ֆորմատը:

Օրինակ՝ Երիտասարդ լրագրողի ուղեցույց mime:pdf


9. Ինչպե՞ս փնտրել կոնկրետ լեզվով:

Այսպես հատկապես հարմար է փնտրել, երբ խոսքը այնպիսի լեզուների մասին է, որոնց տառային արժեքները նույնն են: Պետք է պարզապես գրել որոնվող բառը, այնուհետև՝ բացատ, lang, վերջակետ և որոնվող լեզվի կրճատ տարբերակը:

Օրինակ՝ Henrikh Mkhitaryan lang:en


Скрытые возможности Google поиска


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Ինտերնետ, օգտակար խորհուրդներ բազմազան
Դիտումներ: 934 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ