Ինչպե՞ս պաշտպանել համակարգիչը գողերից
| 02.08.2013, 00:04 | |||||||
  kiss.am Ի
տարբերություն մեծ համակարգչի, դյուրակիր համակարգիչը իր փոքր չափսերի
շնորհիվ հաճախ գտնվում է գողերի ուշադրության կենտրոնում: Ինչպե”ս կարելի է
ապահովագրել դյուրակիր համակարգիչը առևանգումից և ինֆորմացիայի կորստից:
Այստեղ մեզ օգնության է գալիս հատուկ ծրագրային ապահովումը:Առաջին ծրագիրը որ կուզենայինք ներկայացնել ձեր ուշադրությանը կոչվում է "LAlarm”: Կարող եք ներբեռնել այստեղից Նրա առավելությունն այն է, որ անվճար է: Այս ծրագիրը պետք կգա այն ժամանակ, երբ մի պահ հեռացել եք նոթբուքից: Եթե ձեր բացակայության ժամանակ որևէ մեկը դիպչի համակարգչին, ապա համակարգիչը կսկսի բարձր ձայնային ազդանշան հաղորդել, ինչը անակնկալի կբերի հնարավոր գողին և կստիպի նրան հեռանալ: Կան մարդիկ, որոնք իրենց դյուրակիր համակարգչով միանում են համացանցին ամենուրեք, որտեղ կա WiFi (անլար միացման կետեր): Կան նաև մարդիկ, որոնք իրենց համակարգչով համացանցին են միանում միայն տանը և աշխատավայրում: Այս վերջին սկզբունքով առաջնորդվող մարդիկ կարող են օգտագործել LAlarm ծրագրի «անվտանգ գոտի» կոչվող բաժնով, որտեղ կարող են նշել այն IP հասցեները, որոնցով օգտվում են համացանցում աշխատելիս և եթե ծրագիրը հայտնաբերի միացում որիշ IP հասցեին, այն կարող է նշված հասցեի վրա նամակ, կամ որոշակի բջջային համարին կարճ հաղորդագրություն ուղարկել: Իսկ եթե այնուամենայնիվ ձեր դյուրակիր համակարգիչը գողացել են LAlarm-ը կարող է ոչնչացնել ձեր անձնական ինֆորմացիան: Ծրագրում նախատեսված է նաև այդ ոչնչացված ինֆորմացիայի վերականգնման հնարավորությունը: Դա կարող է իրականացվել տիրոջ կողմից: Հաջորդ ծրագիրը, որը մշակվել է հատուկ դյուրակիր համակարգչի պաշտպանության և հակաառևանգման համար կոչվում է "Snuko Anti-Theft & Data Recovery”: Պաշտոնական կայքը www.snuko.com/en Այն իր մեջ ներառում է ծրագրային ապահովում և ցանցային սերվիս: Ծրագիրը տեղադրելուց հետո օգտվողը պետք է գրանցվի www.snuko.com կայքում: Հետագայում օգտագործողը, որը գրանցվել է այդ կայքում կարող է ցանկացած պահի մտնել իր գրառումի ղեկավարման բաժինը, որտեղ նախապես գրանցվել են իր դյուրակիր համակարգիչները և ընտրել այն դյուրակիր համակարգիչը, որը գողացվել է: Հնարավորություն ստանալով հեռահար հրամաններ ուղարկել այդ համակարգչի վրա (բնականաբար համակարգիչը պետք է միացված լինի համացանցին): Ծրագիրը հնարավորություն ունի ձեր ամենակարևոր ինֆորմացիան ներբեռնել snuko.com կայքի ձեր անձնական բաժին: Անվճար տարբերակում ինֆորմացիայի ծավալը սահմանափակված է մինչև 1 Գբ.: Snuko Anti-Theft & Data Recovery գրանցում է նաև IP-լոգերը, ինչի շնորհիվ կարելի է պարզել թե առևանգողը որտեղից է ինտերնետին միացել: Իսկ եթե համակարգիչը ունի վեբ տեսախցիկ ապա ծրագիրը նկարներ և կարճ վիդեո հոլովակներ է նկարում և ուղարկում սերվեր: Համակարգչի տեղաշարժին կարելի է հետևել GPS-ի միջոցով, որի շնորհիվ նրա գտնվելու վայրը կարելի է հայտնաբերել 10-20 մետր ճշգրտությամբ: Ավելացնենք նաև, որ snuko-ն ունի պատրաստի լուծումներ նաև Անդրոիդ համակարգով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: Հաջորդը Prey կոչվող ծրագիրն է, այն snuko-ի նման ունի ծրագրային մաս և ղեկավարվում է համացանցից: Հիմնական կարգավորումները հասանելի են www.control.preyproject.com -կայքում գտնվող ղեկավարման վահանակից: Այն կարող է գործել Windwos, Linux և MacOS համակարգերի հետ: Եթե համակարգչի անհետացումից կարճ ժամանակահատված է անցել, դուք կարող եք ղեկավարման վանահակից ազդանշանի միացման հրահանգ ուղարկել և եթե համակարգիչը դեռ մոտերքում է դուք անպայման կլսեք ազդանշանը: Հնարավոր է նաև համապատասխան հրահանգ ուղարկելով արգելել մուտքը համակարգիչ և ստանալ վեբ տեսախցիկի և ծրագրային ապահովման փոփոխությունների մասին մանրամասն ինֆորմացիա: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1502 | Բեռնումներ: 0
| | | |||||
Ի
տարբերություն մեծ համակարգչի, դյուրակիր համակարգիչը իր փոքր չափսերի
շնորհիվ հաճախ գտնվում է գողերի ուշադրության կենտրոնում: Ինչպե”ս կարելի է
ապահովագրել դյուրակիր համակարգիչը առևանգումից և ինֆորմացիայի կորստից:
Այստեղ մեզ օգնության է գալիս հատուկ ծրագրային ապահովումը: