Հետաքրքիր փաստեր պաղպաղակի մասին
15.04.2015, 21:04
 

   erkusov.com

Պաղպաղակ պատրաստելու առաջին փորձերը մարդկությանն արել է դեռ մ. թ. 3000 տարի առաջ:

 

 

Հետաքրքիր փաստեր պաղպաղակի մասին

 

 

Հին Չինաստանում հարուստների սեղանին որպես աղանդեր մրգահյութեր էին մատուցում, որոնց ձյուն էին խառնում: Հայտնի է, որ այդօրինակ աղանդերներ պատրաստում էին նաև Սողոմոն թագավորի համար: Իսկ ներկայիս պաղպաղակի բաղադրատոմսը, որ երկար ժամանակ Չինաստանում խիստ գաղտնի էր պահվում, հայտնի դարձավ միայն 16-րդ դարում, երբ ճանապարհորդ Մարկո Պոլոն այն իր հետ Եվրոպա բերեց: 

 

Այսօր պաղպաղակի պատրաստման հարյուրավոր բաղադրատոմսեր կան: Պաղպաղակի հիմնական հումքը կաթն է, հետևաբար ունի բոլոր օգտակար հատկությունները, ինչ կաթը: Այն գրեթե 100 օգտակար նյութեր է պարունակում` տարբեր ճարպաթթուներ, հանքային աղեր, կալցիում, վիտամիններ, ֆերմենտներ և այլն: 

 

Պաղպաղակը հիանալի միջոց է սթրեսի դեմ, օգնում է հաղթահարել ընկճվածությունը: Ամենաօգտակարը թարմ մրգերից պատրաստած պաղպաղակն է, քանի որ ավելի հարուստ է վիտամիններով և, ի տարբերություն մյուս տեսակների, ավելի ցածր կալորիականություն է պարունակում: Պաղապաղակը չարաշահել խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ցանկանում են պահպանել կազմվածքը:   

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հետաքրքիր փաստեր
Դիտումներ: 2490 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ