17.09.2015, 10:24 | |||||||
![]()
  Kiss.am Մարդու գենոմենում առկա են մոտ 1000 գեներ, որոնք պատասխանատու են հոտառության համար: Արդեն մի քանի տարի է հայտնի է, որ այդ գեներից մոտ կեսը չի աշխատում: Իսկ վերջերս գիտնականները հայտնաբերեցին, որ չաշխատող հոտառության գեներից մոտ 50-ը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ են դրսևորվում...
Մի մասի մոտ աշխատում են, մյուսների մոտ՝ լիովին մարած են: Սրանով է բացատրվում այն փաստը, որ մարդկանց մի մասին միևնույն օծանելիքի հոտը դուր է զալիս, մյուսին՝ ոչ: Եվ քանի որ հոտառության գեները հիմնականում ազդում են համի զգացողության վրա, ապա կարելի է ասել, որ նշված 50 գեները կարող են որոշել մեր համային նախասիրությունները: Այս հայտնագործությունը կարող է հետաքրքրել ինչպես օծանելիք, այնպես էլ սննդամթերք արտադրողներին: Չի բացառվում, որ իմաստ ունի արտադրել օծանելիքներ, սննդամթերք, խմիչքներ ոչ թե բոլորի, այլ հատուկ գենետիկական խումբ ունեցող մարդկանց համար: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 655 | Բեռնումներ: 0
| | |