19.11.2015, 08:05 | |||||||
![]()
  Sotskiy.am Չորրորդ դարի վերջում և հինգերորդ դարի սկզբում Ալեքսանդրիայում ապրում էր Հիպատյա անունով մի կին։ Հենց նա է ստեղծել ծովային առաջին գործիքներից մեկը՝ անկյունաչափը։ Նրան է պատկանում նաև հեղուկների խտաչափի և աստղագիտական հայտնի սարքի՝ աստրոլյաբիայի գյուտը։
Մազերը հարթեցնելու սարքը ստեղծել է Սառա Ուոքերը։ Մարջորի Ջոյները, ով ծանոթ էր Սառա Ուոքերին, նրա մահից հետո դառնում է նրա գեղեցկության սրահների ղեկավարը և ստեղծում մազերը գանգրացնելու սարքը։ Ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը հայտնաբերել է Մարի Կյուրին իր ամուսնու հետ համատեղ։ Ամերիկացի գիտնական Գրեյս Հոփերը մասնակցել է ԱՄՆ-ում առաջին համակարգչի ստեղծմանը, իսկ 1950-ական թվականներին ստեղծել է աշխարհում առաջին կոմպիլյատորը, որը նախատեսված էր COBOL ծրագրավորման լեզվի համար։ Օլիվ Դենիսի գյուտերը XX դարում հեղաշրջեցին երկաթուղային տրանսպորտով տեղափոխման բնույթը։ Դրանցից են՝ առաջ բացվող դարակները, անվճար սպիտակեղենի և օճառի տրամադրումը, օդափոխման համակարգը և այլն։ Մսից պահածոների պատրաստման գյուտարարն է Նադյեժդա Կոժինան։ Աման լվանալու առաջին մեխանիկական սարքը ստեղծել է ամերիկուհի Ժոզեֆինա Կոկրեյնը, 1886 թվականին։ Բետի Նեսմիտ Գրեմին է պատկանում «հեղուկ թղթի» գյուտը։ Այն արագ չորանում է թղթի վրա և օգնում քողարկել սխալները։ Փողոցների ձյունը մաքրելու ժամանակակից սարքի նախատիպն ստեղծվել է 1892 թվականին, Սինտիյա Վեստովերի կողմից, ով հասարակ քաարտուղարուհի էր։ Կրծքկալն ստեղծել է Հերմինի Կադոլը, 1889 թվականին։ Զրահաբաճկոնի գյուտարարն է Ստեֆանի Կվոլեկը, ով հայտնագործել է կեվլար սինթետիկ նյութը, ինչը հինգ անգամ ամուր է պողպատից։ Ավտոմեքենաների խլացուցիչը ևս կին է ստեղծել, Էլ Դոլորես Ջոնսը, 1917 թվականին։ Մանկական տակդիրների անջրաթափանցիկ շերտն ստեղծել է Մարիոն Դոնովանը, 1917 թվականին։ Ուայֆայի նախատիպն ստեղծել է դերասանուհի Հեդի Լամարը, 1942 թվականին։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 758 | Բեռնումներ: 0
| | |