Ինչի՞ է ընդունակ կնոջ «6-րդ զգայարանը»
12.11.2013, 02:01
 

   kiss.am


Ասում են՝ կինը, ի տարբերություն տղամարդու, ունի «6-րդ զգայարան»: Սա պատկերավոր խոսք չէ, ոչ էլ կնոջ գերզգայունությունը փառաբանելու միջոց: Սա ռեալություն է, իրական հատկանիշ, որի պատճառով դարեր շարունակ կանանց անհաճո գուշակություններ անելու և գերբնական կարողություններ ունենալու համար այրում էին խարույկների վրա:

Ինչի՞ է ընդունակ կնոջ «6-րդ զգայարանը»

1978թ. մարդաբաններն արեցին հետևյալ գիտափորձը, որի նպատակն էր հասկանալ կնոջ՝ առանց ձայնի, միայն դիմախաղի (միմիկայի) օգնությամբ տեղեկույթը ընկալելու կարողությունը:
Ծննդատանը նկարահանեցին մոտ 10 վայրկյան   տևողությամբ լացող երեխաների տեսապատկերներ: Այնուհետև խնդրեցին մայրերին դիտել այդ կարճ պատկերները՝ անջատված ձայնով: Մայրերն ինֆորմացիան պետք է ստանային միայն տեսողաբար:

Եվ ի՞նչ… մայրերը հիմնականում կարողացան համր պատկերների միջոցով որոշել երեխաների հույզերն ու լացի պատճառները: Սոված են արդյոք, թե՞ ցավեր ունեն, կամ էլ գուցե դիսկոմֆորտի մեջ են ու թրջել են իրենց տակը, հոգնած են, թե՞ մրսում են և այլն:
Այս ամենը կանայք գրեթե անսխալ որոշում էին: Նույն պատկերները նույնպես համր վիճակում ցուցադրեցին տղամարդկանց: Հայրերի միայն 10 %-ը մի կերպ կարողացավ նշել մեկ-երկու պատճառ, որ անհանգստացնում է երեխային: Այն էլ հենց այնպես, կռահելու կարգով: Տղամարդկանցից մի քանիսն էլ հայտնագործություն անելու պես ուրախ բացականչեցին. «Երեխան մո՛րն է ուզում…»:

Նույն գիտափորձն արվեց ավագ սերնդի ներկայացուցիչների հետ՝ տարիքային գործոնը հասկանալու համար: Նույն պատկերները դիտողները տատիկներն ու պապիկներն էին: Մայրերի նմանությամբ տատիկները մեծ վարպետությամբ կռահում էին, թե ինչ ինչոց է: Այն դեպքում, երբ պապիկներից շատերը դժվարությամբ էին ճանաչում նույնիսկ սեփական թոռնիկներին:

Ինչի՞ է ընդունակ կնոջ «6-րդ զգայարանը»Խոսենք մի ուշագրավ իրողության մասին ևս, որը կրկին հաստատում է կնոջ գերզգայուն որակները:
Եթե սենյակում հավաքվել է 50 զույգ, կինը կարող է մոտ 10 րոպեի ընթացքում որոշել, թե ինչպիսին է այդ զույգերից յուրաքանչյուրի փոխհարաբերությունը: Եթե կինը մտնում է սենյակ, նրա էքստրասենսորային հատկությունները թույլ են տալիս ակնթարթորեն որոշել, թե զույգերից որոնք են ապրում լիակատար համերաշխության մեջ, իսկ որոնք՝ ոչ:
Այստեղ կինն արագ կռահում է, թե ով ում հետ է ձգտում մտերմանալ, սենյակի որ հատվածում են կանգնած իր հակառակորդները կամ, հակառակը, բարեկամաբար տրամադրվածները:

Իսկ երբ նույն սենյակ է մտնում տղամարդը, ինչպես դա արձանագրել են տեսախցիկները, ապա առաջինը նա աչքերով «նկարահանում է» ողջ տարածքը և արձանագրում սենյակի մուտքն ու ելքը: Տղամարդու՝ զինվորի ու որսորդի մտածողությունը գնաատում է հնարավոր վտանգները և նահանջի ելքերը: Այնուհետև նա մարդկանց մեջ փնտրում է ծանոթ դեմքեր և հնարավոր թշնամիների կերպարներ, և վերջում տղամարդու տարածական ուղեղը գնահատում է ընդանուր իրավիճակը և աշխարհագրությունը: Ավելին՝ նրա բանական և ռացիոնալ ուղեղը նկատում է ճաքած ապակին, այրված լամպը, պոկված պաստառը և այլն:

Իսկ կինն այդ ընթացքում հասցնում է հայացքով նկարել  բոլորի դեմքերը և որոշել, թե ով ով է, ինչն ինչ է, ներկաներից ով ինչպես է իրեն զգում և ինչու:
Եվ այս ամենը կինը կարողանում շնորհիվ իր «վեցերորդ զգայարանի»:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է, Կանայք, Հոգեբանություն, Առեղծվածներ
Դիտումներ: 5393 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ