09.04.2015, 08:47 | |||||||
![]()
  kiss.am Ներկայացնում ենք 35 հետաքրքրական փաստեր ամենամեծ ճանաչում վայելող սոցիալական ցանցերից մեկի` Facebook-ի մասին:
Գլխավոր փաստեր 1. Facebook-ում գրանցված է 1 միլիարդից ավելի մարդ: 2. Օգտատերերի 50%-ից ավելին ամեն օր «մտնում» է կայք: 3. Այս պահին ամենաարագ աճող տարիքային խումբը 35 տարեկանից է սկսվում. ավագ սերունդը միանում է երիտասարդներին: 4. 35 միլիոնից ավելի մարդ թարմացնում է իր ստատուսը («Ի՞նչ եք մտածում»): 5. Յուրաքանչյուր ամիս օգտատերերը ներբեռնում են 2,5 միլիարդ լուսանկար և 14 միլիոն տեսահոլովակ: 6. Facebook-ի պարունակության 3,5 միլիարդ միավորը յուրաքանչյուր շաբաթ (հղումներ, տեսահալովլովակներ, պատմություններ, նշումներ և այլն) կիսվում է («կիսվել» հրահանգի օգնությամբ) օգտատերերի միջև: 7. Յուրաքանչյուր ամիս ստեղծվում է 3,5 միլիոնից ավելի իրադարձություն: 8. Կայքում կան 1,6 միլիոնից ավելի ակտիվ էջեր, և եթե հաշվեք բոլոր երկրպագուներին, ապա կստանանք 5,3 միլիարդ թիվը (մի օգտատերը կարող է հավանել բազմաթիվ էջեր): Յուրաքանչյուր օգտատեր միջին հաշվով… 9. Ունի 130 բարեկամ և ուղարկում է ընկերանալու 8 հայտ: Facebook-ի էջում ծախսում է 55 րոպեից ավելի ժամանակ: Ընդհանուր առմամբ` ծախսում է 6 միլիարդ րոպե` յուրաքանչյուր օր: Այն Google կայքից երկու անգամ ավելի է: 11 . «Հավանել» կոճակին օգտատերը սեղմում է ամիսը 9 անգամ: 12. Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուրը Facebook-ի պարունակության տարբեր թեմաների շուրջ գրում է 25 մեկնաբանություն և 25 խմբերի անդամ է: 13.Յուրաքանչյուր ամիս դառնում է 2 էջի երկրպագու: 14. Ամիսը 3 անգամ հրավիրվում է ինչ-որ իրադարձության:
Միջազգային աճ 15. Facebook-ը թարգմանված է աշխարհի 70 լեզուներով: 16 Օգտատերերի 70 %-ը ԱՄՆ-ում չի գտնվում, իսկ Facebook-ը գրասենյակներ ունի հետևյալ քաղաքնեերում` Դուբլին, Լոնդոն, Փարիզ, Տորոնտո, Նյու Յորք, Չիկագո, Ատլանտա, Դալաս և Դեթրոյդ: 17.300 հազարից ավելի օգտատեր օգնել է Facebook-ը թարգմանել տարբեր լեզուներով:
Հետաքրքրական փաստեր 18. Օգտատերերի 70%-ը օգտվում է կայքի այս կամ այն հավելվածից: 19. 65 միլիոն մարդ Facebook է «մտնում» բջջային հեռախոսներից: Այս օգտատերերը 50 %-ով ավելի ակտիվ են, քան համակարգչից օգտվողները: 20. ԱՄՆ-ի հոգեբանները ներկայացրել են նոր համախտանիշ` ֆեյսբուքյան կախվածություն (FAD): 21. Մարկ Ցուկենբերգը (Facebook-ի ստեղծողը) ամենաերիտասարդ միլիարդատերն է: 22. 2009 թվականի սեպտեմբերին Մարկ Ցուկենբերգը հայտարարեց, որ Facebook-ն առաջին անգամ դրական ֆինանսական բալանս է գրանցել, այսինքն` վաստակել է ավելի շատ գումար, քան ծախսել է: 23. Ֆլորիդայում դատական էթիկայի Կոնսուլտատիվ կոմիտեն արգելել է այդ նահանգի դատավորներին և փաստաբաններին ընկերանալու հայտ ուղարկել միմյանց: 24. Սիրիան, Չինաստանը, Իրանը արգելել են Facebook-ը: 25. Փենսիլվանիայից 39-ամյա հայրը ձերբակալվել է այն բանի համար, որ իր 13-ամյա աղջկան սեքսի առաջարկ է արել: Իսկ տնօրենին գնդակահարած 17-ամյա Ռոբերտ Բաթլեր-կրտսերը և Օմահա քաղաքի դպրոցներից մեկի փոխտնօրենը հանցագործություն և ինքնասպանություն կատարելուց առաջ իրենց ֆեյսբուքյան էջերում գրություն են թողել: 26. Ամերիկյան խոշոր քոլեջներում կատարված հարցումից պարզվել է, որ ընդունող հանձնաժողովների 10%-ը նայում է Facebook-ի պրոֆիլները` դիմորդներին գնահատելու համար: Ընդունող հանձնաժողովի անդամներն ասում են, որ այն ամենը, ինչ նրանք տեսել են, հիմնականում բացասաբար են անդրադարձել իրենց կարծիքի վրա: 27. «Digital Sky Technologies» ռուսական ներդրումային ընկերությունը 200 մլն դոլարի ներդում է կատարել Facebook-ում՝ կայքի 1,96% բաժնեմասի դիմաց: Անցած տարի «Goldman Sachs» և «DST» բանկերը միասին ներդրել են ևս 500 միլիոն դոլար ցանցի զարգացման համար: 28. Առաջին մարդը, ով ֆինանսավորել է Facebook-ը, PayPal-ի հիմնադիրներից Պիտեր Տիլն է, ով 2004թ. հունիսին այս նախագծում ներդրել է 500 հազար դոլար: 29. 2009 թվականի դեկտեմբերին, երբ Facebook-ում փոխվեցին գաղտնիության կարգավորումները, Ցուկենբերգի մասնավոր լուսանկարը, որտեղ նա առանց վերնաշապիկի էր, փոխվեց: Նոր լուսանկարում, որտեղ նա արջուկի հետ է և փոքր-ինչ գինովցած է երևում, դարձավ հասարակայնության սեփականությունը: 30. «Gaydar» ծրագիրը, որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իր անձնական պրոֆիլով կարող էր գերազանցել Facebook-ի օգտատերերին: 31. Կանադայի IBM-ի 20-ամյա աշխատակցուհին ապահովագրական ընկերությանից չի ստացել հիվանդության համար նախատեսված նպաստը, քանի որ ապահովագրական գործակալը աղջկա Facebook-յան էջին տեսել է կենսախինդ լուսանկար` արված այն ժամանակահատվածում, երբ աղջիկը հիվանդ էր: Նա հիվանդ էր ընկճախտով: 32. Ավստրալիայում գործում է դատարանի ծանուցման ֆեյսբուքյան ճանապարհ: Ծանուցումը, որը տեղադրվում է Facebook-ի էջում, համարվում է իրավաբանորեն օրինական: 33. «Usocial» անունով կայքն իր հաճախորդներին և երկրպագուներին վաճառում է Facebook-ում: Նունիսկ Facebook-ի` այդ գործը դադարեցնելու պահանջներին, «Usocial»-ը պատասխանել է, որ ծառայությունն ամբողջությամբ չի կարող դադարեցնել: 34. Օգտատերերից մեկի գրառումը Facebook-ում հանգեցրել է երիկամի նվիրատվության: 35. Facebook-ի հավելվածները ստեղծում են 800 000 հազար մշակողներ: * Տվյալները 2014թ.-ի վերջի են: ՀՈԼՈՎԱԿՆԵՐ նմանատիպ թեմայով Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 984 | Բեռնումներ: 0
| | |