09.08.2015, 14:42 | |||||||
![]()
  lady.tochka.net Ով կարող էր մտածել, որ կոկտեյլը կարող է մատնել կնոջը, ավելի ճիշտ՝ նրա բնավորությունը: Իսկ ահա հոգեբանները փորձեր են կատարել ու բացահայտել, թե ինչպես է ալկոհոլային սիրելի խմիչքը բնութագրում կնոջը: Բայց պետք չէ գրվածը շատ լուրջ ընդունել, հակառակ դեպքում, կանայք կրող են համատարած հրաժարվել խմիչքից:
Օղի՝ հյութով Դու բավական շիտակ անձնավորություն ես, բայց, դրա հետ մեկտեղ, քո մեջ արկածախնդրության հոգի կա, և պատրաստ ես նոր արկածների: Հարաբերություննրի մեջ փորձում ես «գլխացավանքի մեջ չընկնել» ու բոլոր հարցերը միանգամից ես կարգավորում: Կնոջ մեջ պետք է խորհրդավորություն լինի, դու այդպիսին չես: Միաժամանակ, սակայն, հարաբերությունները միշտ վստահության և անկեղծության վրա ես կառուցում: Վառ ու շատ բաղադրիչներ պարունակող «հովանոցով կոկտեյլ» Դու պաշտում ես սիրախաղը, միշտ անկեղծորեն ուրախանում ես և կյանքից հաճույք ես ստանում: Սակայն լուրջ հարաբերությունների համար հոգեբանորեն դեռեւս պատրաստ չես: Դեռ պետք է զվարճանաս ընկերներիդ հետ: «Երկու բաղադրիչով կոկտեյլ» Դու քեզ հանգիստ ու թուլացած ես զգում, միաժամանակ, հրաշալի գիտակցում ես սեփական գրվչությունդ: Բայդ դու բավական մեծ պահանջներ ունես հակառակ սեռից և ոչ բոլոր տղաներն են պատրաստ «նշաձողից բարձր թռչել»: Շամպայն Դու սովոր ես, որ տղամարդիկ հիանում են քեզանով, նվերներ են մատուցում: Եթե դու ինչ-որ բան ես ուզում, հասնում ես դրան, իսկ մոտակայքում գտնվող երկրպագուներն օգնում են: Կանայք նախանձում են քեզ, սակայն դու նրանց հետ գործ չունես: Հարաբերությունների մեջ հիմնականում փոքրիկ աղջկա դեր ես կատարում, ում մասին ամեն կերպ պետք է հոգ տանել: Շամպայն Red Bull-ով Պարզապես ուզում ես շուտ հարբել: Վիսկի՝ մաքուր տեսքով Կեցցե՛ս: Դու ներդաշնակ, ինքնաբավ անհատականություն ես, ով չի մանրանում և գիտի լավ ալկոհոլի ու լավ տղամարդու գինը: Նրանք միշտ բավականաչափ կան քո կողքին, սակայն դու փնտրում ես սիրելիիդ, ում անպայման կերջանկացնես: Իսկ ընդհանրապես, խնայեք ձեր լյարդը: Քայլելու ձևը խոսում է կնոջ բնավորության մասին Ծնված եղանակը և կնոջ բնավորությունը Կնոջ շուրթերը և բնավորությունը Կնոջը կարելի է ճանաչել նաև ըստ սիրած շոկոլադի Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1330 | Բեռնումներ: 0
| | |