Էրոտիկ հորոսկոպ. Կշեռքներ
29.04.2015, 09:55
 

   erkusov.com

ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 - հոկտեմբեր 23) 

Էրոտիկ հորոսկոպ.

ԿԻՆ 

Նրա էրոտիկ ձգտումները տեղավորված են ենթագիտակցության մեջ: Ժամանակ առ ժամանակ նա զարմանքով է հայտնաբերում իրեն նոր անկողնու մեջ ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես դա եղավ: Նա կրակոտ է, սակայն սեքսը նրա համար նպատակ չի հանդիսանում, չնայած որ մեծ տեղ է զբաղեցնում իր կյանքում:  Նրա վարքն անընդհատ տատանվում է:  Ուժեղ տղամարդն ունակ է ենթարկել նրան իրեն ու նա հնազանդորեն կհետևի զուգընկերոջ բոլոր ցանկություններին: Թույլ զուգընկերոջ հետ անմիջապես ինքն է դառնում տիրուհի: Սակայն ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում տղամարդը հարաբերությունից չի ստանում լիարժեքության զգացում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է:  Երբ զգում է, որ իրեն սիրում են, կերպարանափոխվում է. դառնում է ուրախ, հմայիչ, բայց միևնույնն է՝  նրան ռոմանտիկ չես համարի: Ամուսնական կյանքում  նրա սեքսուալ պահվածքը դառնում է ավելի գիտակցված ու հետաքրքրացված: 

ՏՂԱՄԱՐԴ 

Բնավորության երակակիություն: Կշեռքի մի նժարին նրա հիանալի բնավորությունն է, նրբագեղությունը, կայունության ձգտումը, շրջապատի սերը, մյուսին` բոլորից թաքնվելու ձգտում, կնոջ նկատմամբ անզուսպ հետաքրքրություն, անընդհատ սեքսի ծարավ: Երբեմն լինում է, երբ կշեռքը գտնվում է հավասարակշռության մեջ, ու նա կարողանում է զսպել իր խառնվածքը: Սակայն պատահում է, որ կշեռքի երկրորդ նժարը ավելի ծանր է լինում, ու հաճույքի պահանջից աշխարհը մթնում է:  Այսպիսի վիճակը նրա համար հղի է տապալումներով, ջղային խանգարումներով: Հարաբերությունը կնոջ հետ միայն շատ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքները: Հնարավորության դեպքում կթողներ և՛ ընտանիքը, և՛ աշխատանքը ու ամբողջությամբ կընկղմվեր էրոտիկայի մեջ: Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ զուգընկերուհիները չեն արժանանում նրա ուշադրությանը, քանի որ նա ձգտում է միայն սեփական կրքերի բավարարմանը: Կարող է հարաբերական հանգստություն գտնել ընտանիքում, այն դեպքում,  եթե նրա կինը ունենա նմանատիպ խառնվածք: 


Подпишитесь на доски (Աստղագուշակներ և ավելին...) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad | Տեգեր: էրոտիկ հորոսկոպ
Դիտումներ: 2117 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ