Էրոտիկ հորոսկոպ. Առյուծներ
15.04.2015, 16:38
 

   erkusov.com


ԱՌՅՈւԾ (հուլիս 23 - օգոստոս 23) 

 

Էրոտիկ հորոսկոպ. Առյուծներ


ԿԻՆ 

Նա շատ հմայիչ է ու ունակ է իր ծուղակը գցելու նույնիսկ սթափ մտքին: Միևնույն ժամանակ իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, ու նա ցուցաբերում է դատողականություն բոլոր իրավիճակներում: Նույնիսկ հարաբերության ժամանակ տղամարդը զգում է նրա անկիրք հայացքը: Մասամբ դա կարող է բացատրել նրա ֆիզիկական սառնությունն ու թույլ հետաքրքրասիրությունը սեքսի նկատմամբ: Նա գործնական է ու ամեն մի զուգընկերներոջը գնահատում է իչպես պոտենցիալ ամուսին: Նրան ի ծնե տրված է լինել լավ կին ու մայր: Հենց ընտանիքի պաշտպանության հարցում է արտահայտվում նրա առյուծային բնույթը: Բայց նրա անտարբերությունը սեքսի հանդեպ շատ խնդիրներ է առաջացնում ամուսնու համար: Շատ հաճախ, շարունակելով սիրել իր կնոջը, նա կապ է հաստատում այլ կնոջ հետ, որը ունակ է տալու նրան էրոտիկ զգացողությունների ամբողջ գամման: Առյուծը խանդոտ է, սակայն նրա ամուսնու դավաճանության մեջ մեղադրել պետք է միայն ու միայն իրեն: Ամուսնությունը հաջող կլինի, եթե նրան հանդիպի նույնատիպ էրոտիկ մակարդակ ունեցող տղամարդ: 

 

ՏՂԱՄԱՐԴ 

Բազմաթիվ թուլություններ ունի: Շուրջը նույնիսկ չեն նկատում, որ վստահ ու բարեհոգի կերպարի ետևում թաքնվում է իր կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահության բացարձակ բացակայություն ունեցող տղամարդ: Նրան անվերջ թվում է, որ իր փոքր իսկ ոչ գրագետ քայլը (հարաբերության ժամանակ) զուգընկերուհու կողմից ծաղրանքի կարժանանա: Նա անընդհատ տապալման է սպասում և այդ պատճառով գտնվում է անընդհատ նյարդային լարվածության վիճակում: Իր լիարժեքությունը համոզելու համար նա դիմում է բոլոր հնարավոր սիրային խորամանկությունների, մտնում է կասկածելի կապերի մեջ: Նրա իրական հնարավորություններն ու ուժը բացահայտել կարող է միայն խելացի ու նրբանկատ զուգընկերուհին, ով կկարողանա համոզել նրան, որ նա մի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց: Հենց այդպիսի զուգընկերուհին կդառնա նրա կինը` որպես պարգև ստանալով հիանալի տղամարդու, հոգատար ու գուրգուրող հոր իր երեխաների համար: Այս մասին գրում է vipcatalog.am-ը:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 
 


 
 
 
 

 

 
>


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad | Տեգեր: էրոտիկ հորոսկոպ
Դիտումներ: 2197 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ