Էրոտիկ հորոսկոպ. Կույսեր
22.04.2015, 09:05
 

   

ԿՈւՅՍ (օգոստոս 24 - սեպտեմբեր 23) 

 

Էրոտիկ հորոսկոպ

 

ԿԻՆ 

«Կույս» համաստեղությունը նրան փոխանցել է բոլոր կանացի որակները. գեղեցկություն ու փափուկ բնավորություն, հավատարմություն ու նրբություն, սեքսուալ զգացողությունների լիարժեքություն: Նա շատ ձգողական է տղամարդկանց համար,  սակայն երբեք չի օգտագործում այդ փաստը շահադիտական նպատակներով:  Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն,  որ տղամարդը հաճույք է ստանում իրենից: Պետք չէ նրանից սպասել գերկրքեր ու բուռն հուզավառություն,  նա ստեղծված է փաղաքշվելու համար, ու դա դարձնում է  հարաբերությունը անկրկնելի: Նրանում ապրում է խոր հարգանք տղամարդու նկատմամբ, նրա գրկում զգում է իրեն ապահով ու հանգիստ: Այդ զգացումը փոխանցվում է նաև իր ընտրյալին: Փոքր ինչ ամոթխած է: Նրա ձգողականությունը տղամարդուն իր մոտ է վերադարձնում նորից ու նորից: Կույսը իդեալական կին է, մայր ու տնտեսուհի: 

 


ՏՂԱՄԱՐԴ 

Սերը կարգ ու կանոնի հանդեպ ու զգոնությունը ոչ միայն աշխատանքում, այլ նաև կանանց հետ փոխհարաբերություններում տրված է Կույսերին: Ձգտումը դեպի պարզն ու հասարակը և որոշակի երկչոտությունը փոքր ինչ դժվարացնում են սիրային կապերը: Խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է կնոջ մասին իդեալական պատկերացումներից: Նրա սեքսուալ հնարավորությունները բարձր են, սակայն զուգընկերուհուն գրավում է ոչ թե դա, այլ նրա քնքշությունը, որը հազվադեպ է նկատվում մյուս տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա գրավում կանացի սիրտը: Սակայն կարող է բավարարել զուգընկերուհու նաև ամենանրբաճաշակ սեքսուալ պահանջները: Բայցևայնպես դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը, ու սիրո ծարավը կփոխվի վրեժխնդրության ծարավի: Նրան ավելի շատ հարկավոր է ոչ թե կնոջ աջակցումը, այլ որոշակի ընկերական հարաբերությունը:  Իր նկատմամբ ուշադրության դեպքում նա հիանալի ընտանեհայր է լինում:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 
 


 
 
 
 

 

 
>


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad | Տեգեր: էրոտիկ հորոսկոպ
Դիտումներ: 3285 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ