| 30.04.2015, 09:17 | |||||||
  Kiss.am ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 - նոյեմբեր 22)
ԿԻՆ Նրան կարելի է կցել «ճակատագրական», «առեղծվածային», «խելահեղ» մակդիրները: Նրա կիրքը անսահմանափակ է: Նրա բոլոր գործողությունները ծառայում են մի նպատակի. ստանալ սեքսուալ հաճույք: Եռանդուն է, խելացի, գեղեցիկ: Տղամարդիկ ուղղակի «խեղլքահան» են լինում նրա հետ ծանոթանալուց հետո: Սովորաբար շուտ է ինտիմ փորձ ձեռք բերում: Նրանք ովքեր փնտրում են «հրակեզ կին», հենց նրա մեջ են տեսնում մարմնավորված իդեալին: Նա շատ լավ տիրապետում է իրեն, սակայն հարաբերության պահին նա մի կողմ է նետում բոլոր պայմանականությունները: Համենային դեպս` դառնում է ավելի հիասքանչ իր խենթության ու գժության մեջ: Նա վտանգավոր է այնպիսի տղամարդկանց համար, որոնք հասնելով ինտիմ կյանքի գագաթնակետին, չեն կարողանում պոկ գալ նրանից ու դառնում են սեփական զգացմունքի գերին: Այսպիսի կանանց պատճառով ավերվում են կարիերաներ, ընտանիքներ են քանդվում, բայց տղամարդիկ նորից ու նորից նետվում են այդ հորձանուտը: Բայց և այնպես, ամուսնու համար հաճախ լավ ընկեր է դառնում ու անում է ամեն ինչ, որպեսզի նա հասնի փայլուն հաջողությունների: ՏՂԱՄԱՐԴ Ամենից հաճախ նա եռանդուն, բոլոր անսպասելի արարքների ունակ մարդ է: Խաղերի մեծ վարպետ է ու մեծ արտիստ: Հիասքանչ սեքսուալ զուգընկեր է, երբեք թույլ չի տալիս իրեն թուլանալ ու ընկնել կանացի կախարդանքի տակ: Ամենամեծ արժեքը նրա համար սեփական ազատությունն է: Սեքսը նրա համար սպորտ է, որում գտնում է իր մտքի կիրառումն ու վերամարմնավորման տաղանդը: Նրան չի գրավում հասանելիությունը. բարձրագույն հաճույքը նրա համար կնոջը հաղթելն է, որն իր նման անկախ ու ազատ կլինի ու իրեն հավասարազոր ինտելեկտ կունենա: Նրան ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հաղթանակի փաստը, այլ խաղի ընթացքը: Հաղթվածներին նա վերաբերվում է շնորհակալանքով, ինչպես իրեն թելադրում է իր պատվի օրենսգիրքը: Որպես պարգև՝ նրանց տրվում է Կարիճի եռանդն ու սեքսուալ փորձը: Շատ կանայք նրա հետ խաղում պարտությունը հավասարազոր են համարում հաղթանակի: Ամուսնու դերում նրան դժվար է պատկերացնել: Հաճախ ամուրի են մնում: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2098 | Բեռնումներ: 0
| | | |||||
