Կյանք մահից հետո
23.04.2014, 08:02
 

   kiss.am

Ժամանակակից բժշկության մեջ կա մի ախտանիշ, որն անվանվում է ֆրանսերեն «դեժա վյու» բառով։ Դա մի հոգեվիճակ է, երբ մարդուն թվում է, թե ներկայիս զգացողությունը ճշգրտորեն տեղի է ունեցել անցյալում։ «Դեժա վյու»՝ մի զգացողություն, որ ներկայումս դիտված ամեն ինչը (մարդիկ, իրադարձություններ, իրավիճակներ) արդեն դիտվել է անցյալում։ Հոգեկան հիվանդության ախտանիշների շարքին են դասվում նաև «դեժա անտանդյո»՝ արդեն լսած, և «դեժա էպրով»՝ արդեն զգացած, ախտանիշները։ Հավանաբար շատերը հոգեպես առողջ լինելով՝ ունեցել են նման զգացողություններ՝ զարմանալով դրանց պայծառության ու արժանահավատության վրա։  

 

Կյանք մահից հետո

Արտասահմանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց երկու երրորդն ունեցել է այդ զգացողությունները։ Հիմնվելով բազմաթիվ գիտափորձերի արդյունքների, ինչպես նաև զանազան փաստերի վրա՝ այժմ արդեն կարելի է վստահաբար պնդել հոգու գոյության մասին, այն մասին, որ կյանքը չի սկսվում ծնունդով և չի ավարտվում մահով։

Այսինքն՝ խոսքը վերամարմնավորումների շղթայի՝ անոչնչանալի թաղանթի մշտական նորացման մասին է։ Այդ մասին նախկինում խոսել են նաև ճանաչված հեղինակությունները։ Օրինակ՝ Վոլտերը նշել է. «Երկու անգամ ծնվելն ավելի զարմանալի չէ, քան մեկ անգամը. բնության մեջ ամեն ինչ ենթարկված է վերածննդի օրենքին»: Կամ Ա. Էյնշտեյնն ասել է. «Գիտությունը չի կարող բացարձակ հավաստի փաստարկներ բերել հավերժական վերադարձի գաղափարի դեմ»:

Վերամարմնավորման տեսությունը հստակ հիմնավորում է ստանում հատկապես այն սեանսների ժամանակ, որոնք իրականանում են մարդու քնի և արթնության միջև գտնվող վիճակի մեջ ընկղմելու մեթոդով, որում առանձնակի դրսևորվում է ինտուիցիան։

Այդ ժամանակ մարդն ընկալում է իրականությունը, միաժամանակ նրա գիտակցության մեջ հայտնվում են անցյալի նույնքան վառ տեսարաններ:
Մարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածում հոգևոր աշխարհում անձի գտնվելը կախված է երկրային կյանքի արդյունքներից, երբ ամեն մի արարք կամ միտք պայմանավորում է կոնկրետ հետևանքները (պատճառահետևանքային օրենք): Բնության մեջ չկան պարգևներ կամ պատիժներ, գոյություն ունի միայն պատճառ և հետևանք։ Հանճարները կամ գերշնորհալի երեխաները ոչ թե աստվածային շնորհների օրինակներ են, այլ նախորդ կյանքում համառ աշխատանքի արդյունք։ Այս կյանքում հանդիպող բոլոր հանգամանքները, առանց բացառության, մեր նախկին գործողությունների արդյունք են, այսինքն՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որոնք ինքներս ենք նախապատրաստել։ Իրենց հերթին մեր ներկայիս արարքները ձևավորում են ապագա կյանքի պայմանները:

Կյանք մահից հետո

Վերամարմնավորման գաղափարի գիտակցումը, բացի արտասովոր լինելուց, օգնում է մարդուն բուժվել ներկա կյանքի ախտերի,  հատկապես նևրոզներից, ֆոբիաներից։

Ահա մի քանի հետաքրքիր փաստեր այս թեմայի առնչությամբ:

1.    Քառասունհինգամյա մի ճարտարագետ անբացատրելի վախ էր զգում և ցավեր մեջքի շրջանում, եթե նրա հետևից գնում էին Ռեգրեսիայի ժամանակ (նախորդ կյանքի մեջ ընկղմվելը և վերհիշելը) նա տեսավ, որ ինչ որ ժամանակ սպանվել է մեջքին արձակած կրակոցից: Այնտեղ, ուր մխրճվել էր գնդակը, նա խալ ուներ։ Բացատրական զրույցից հետո վախն անհետացավ:

2.    Արևմտյան Բեռլինում ապրող տասներկուամյա Էլենա Մարկարդը, ծանր հարվածից հետո գիտակցության գալով, սկսել է խոսել անթերի իտալերենով, որին նախկինում չէր տիրապետում։ Ընդ որում՝ աղջիկը պնդում էր, որ իր անունը Ռոզետա Կաստելյանի է, ծնվել է Իտալիայում,1887 թ., մահացել է 1917 թ.: Երբ աղջկան տարել են այն տունը, որի հասցեն նա նշել էր, դուռը բացել է վաղուց մահացած Ռոզետայի դուստրը։ Էլենան, ճանաչելով նրան, ասել է. «Ահա իմ դուստր Ֆրանսան»:

3.    Տիտու անունով մի տղա սկսել է պնդել, թե իր անունը Սուրեժ Վարմա է, ունի կին՝ Ումա անունով, և երկու երեխա։ Իբր ինքը Ագրայի խանութներից մեկի տերն է։ Վախեցած ծնողները երեխային վերցնում են և գնում Ագրա, և պարզվում է, որ այդ քաղաքում իսկապես ապրել էր ոմն Վարմա, որը հինգ տարի առաջ իր խանութի առջև սպանվել էր գլխին արձակված կրակոցներից։ Հանգուցյալի այրին որոշում է հանդիպել այդ տարօրինակ տղային և երեխաների հետ միասին գնում է նրա մոտ։ Տղան երեխաներին էլ է ճանաչում , ասում նրանց անունները, ինչպես նաև նշում այնպիսի մանրուքներ, որոնք կարող էին իմանալ միայն այրին և ինքը՝ հանգուցյալը։ Այն տեղերում, որտեղ սպանվածի վերքերն էին եղել, Տիտուն խալեր ուներ, իսկ գնդակի ելքի տեղում՝ սպիներ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առեղծվածներ
Դիտումներ: 3673 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ