Կլինիկական մահ
03.03.2014, 23:26 | |||||||
![]()
  kiss.am Կլինիկական մահը վրա է հասնում հոգեվարքից հետո: Տևողությունը շատ կարճ է՝ մի քանի րոպե: Եթե չեն վնասվել կենսականորեն կարևոր օրգանները, պետք է ժամանակ չկորցնել և սիրտ-թոքային վերակենդանացում կատարել: Կլինիկական մահը բնորոշվում է կենսականորեն կարևոր օրգանների աշխատանքի կանգով, որի հետևաքով դադարում է գլխուղեղի թթվածնամատակարարումը: ![]() Գլխուղեղը ամենազգայուն օրգանն է թթվածնի քաղցի նկատմամբ, հետևաբար եթե կլինիկական մահվան ընթացքում վերակենդանացում չի իրականցվում, վրա է հասնում գլխուղեղի մահը: Այդ ժամանակ կատարվում են անդարձելի փոփոխություններ: Կենսաբանական մահը բնորոշվում է հենց գլխուղեղի մահով: Կլինիկական մահը մահացած գլխուղեղի «հարությունն» է: Հիմա բազմաթիվ գիտնականներ են այդ երևույթի ուսումնասիրությամբ զբաղվում և նրանք չեն եկել ընդհանուր եզրակացության, քանի որ ուսումնասիրությունների համար օգտագործվում եմ միայն հիվանդների մահվան վերջնական փուլում ( near-death ) ունեցած ապրումների ու զգացողությունների նկարագրությունը, որոնք տեղի են ունեցել իբր թե ֆիզիկական մարմնից դուրս (out-of-the-body): Փաստորեն գիտականորեն ապացուցված (հաստատված ոչ մի փաստ գոյություն չունի այս հարցում: Եվ մասնագետենրի վիճաբանության հիմնական թեման դա մահից հետո մեկ այլ (ուրիշ տեսակի, հոգևոր...) կյանքի գոյությունը) բացակայությունն է, որը ոչ կարելի է գիտականորեն ապացուցել, ոչ էլ հերքել: Նրանց մի մասը վստահաբար է մոտենում կլինիկական մահ ունեցած հիվանդների պատմություններին, որոնք տարբեր ժամանակներում ու տարբեր ազգության տեր մարդկանց մոտ համապատասխանում են: Դրանք հիմնականում սև թունելի մեջ լուսավոր կետի, հոգու մարմնից դուրս գալու և շրջապատի իրադարձությունները պարզորեն հետևելու / լսելու / ընկալելու, տարօրինակ ձայների ու աննկարագրելի (աստվածային) երաժշտության լսելու, վաղուց մահացած մարդկանց հետ հանդիպումների զգացողություններն են: Իսկ մյուս մասը դա բացատրում է նրանով, որ երբեմն անգամ նարկոզի ազդեցության տակ հիվանդը ի վիճակի է հասկանալու շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ նրա գիտակցությունը սթափ վիճակում է գտնվում: Կամ դա վերագրում են փսիխոզի, հալիցունացիաների, վառ երևակայությունը իրականության տեղ ընդունելուն կամ էլ դա բացատրում են նրանով, որ մահվանից հետո մարդու գիտակցությունը կարող է որոշ ժամանակ ինքնուրույն գոյատևել: ![]() Կլինիկական մահվան դեպքեր հանդիպում են ոչ միայն հիվանդանոցներում:: Տարիներ առաջ լրագրերում բազմիցս գրվեց նորվեգացի մի տղայի մասին, որը չմուշկներով սահելու ժամանակ գետի սառույցի կոտրման պատճառով ջրասույզ էր եղել: Նրան սառույցի տակից հանել են 40 րոպե հետո: Բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան, արդյունքում նրա գլխուղեղի և ոչ մի կենսական ֆունկցիա չի խախտվել: Սովորական պայմաններում շնչառական ուղիների ջրով լցվելու դեպքում, այսինքն ջրասույզ լինելու դեպքում մահը վրա է հասնում 5-6 րոպեից: Հիպոթերմիայն, որն առաջացել էր սառը ջրի ազդեցության տակ, հնարավորություն է տվել գլխուղեղի բջիջներին պահպանել կենսունակությունը երկար ժամանակահատվածում, գրեթե 10 անգամ ավելի երկար, քան նորմալ պայմաններում: Եթե վերակենդանացման «աշխատանքներ» չեն կատարվում կամ անօգուտ են լինում, ապա վրա է հասնում կենսաբանական կամ իրական մահը, որն իրենից ներկայացնում է բջիջների և հյուսվածքների ֆիզիոլոգիական գործընթացների վերջնական դադարում: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2922 | Բեռնումներ: 0
| | |