Հոգու մասին հոգեբանական մոտեցում
03.02.2014, 23:33 | |||||||
![]()
  kiss.am Ա. Ա. Խուդոյան Հոգեբանական գիտությունների թեկնածու ![]() Հոգեկանը, կարծում եմ, կարելի է բնութագրել որպես մի համակարգ, որը կառավարում է կենդանի էակի ամբողջական վարքը, գործունեությունը, այն դեպքում, երբ ուղեղը կազմակերպում է օրգանիզմի գործընթացները, շարժումները։ Հոգեկանն ինքնուրույն համակարգ Է, այսինքն այն ուղեղը չէ։ Նույնիսկ եթե ընդունենք, որ հոգեկանն ուղեղի «արտադրանքն» է, այնուամենայնիվ այդ «արտադրանքը» նոր համակարգ Է, այնպես ինչպես, ասենք, լեղին լյարդի արտադրանքն Է, բայց միանգամայն նոր էություն Է, կամ ծառը սերմից է «ծնվում», բայց այլևս սերմ չէ, նոր իրողություն է։ Հետևյալ մտորումները թերևս ավելի համոզիչ դարձնեն ասվածը։ Արտաքին աշխարհի պատկերը (ասենք, տեսողական, լսողական) իրական, անմիջական ձևով արտացոլում են զգայարանները, որոնք հարմարեցված են համապատասխան ֆիզիկական ներգործությունների համար, ստացված ինֆորմացիան կոդավորվում է, վերածվում նյարդային իմպուլսների։ Վերջիններս արդեն էլեկտրաքիմիական գործընթացներ են և ոչ պատկերներ, հետևաբար պետք է որ գոյություն ունենա մի համակարգ ևս, որը էլեկտրաքիմիական գործընթացները վերածի պատկերների։ Գիտական փաստերը վկայում են, որ դա չի կարող նորից զգայական համակարգը լինել, քանի որ այդ դեպքում զգայարաններում պետք Է որ պահպանվեր կյանքի ընթացքում ընկալված ամբողջ ինֆորմացիան (նման փաստ գիտությանը հայտնի չէ)։ Բացի այդ, հայտնի է, որ զգայարանի լիակատար ֆիզիկական ոչնչացումից հետո համապատասխան մտապատկերները պահպանվում են (երազներում, հալյուցինացիաներում), ավելին, ինչպես վկայում են հոգեբույժները (Վ.Գիլյարովսկի, 1949, Ք. Ալտշուլեր, 1969 և ուրիշներ) հանդիպել են դեպքեր, երբ ի ծնե կույր կամ խուլ հոգեկան հիվանդները տեսողական և լսողական հալյուցինացիաներ են ունեցել։ Հոգեկանի ինքնուրույն համակարգ լինելու մասին են վկայում նաև այլ փաստեր։ Այսպես, հայտնի է, որ ուղեղի էլեկտրախթանմամբ հնարավոր է հիշողություններ արթնացնել, սակայն, ինչպես նշում է Ոէ.Փենֆիլդը, մարդիկ «... երբեք առաջացող ապրումները հիշողություն չէին համարում։ Ավելի շուտ դա նրանց համար նշանակում էր նորից տեսնել և նորից լսել, այսինքն նորից ապրել անցյալի ակնթարթները»։ Իրականում մեր հիշողությունները այդպիսին չեն, սխեմատիկ են, ընդհանրացված, որտե՞ղ են գրանցված այդ հիշողությունները կամ այն գիտելիքները, որոնք մենք ձեռք ենք բերել կյանքի ընթացքում։ Ուղեղի էլեկտրախթանմամբ նման հիշողություններ հնարավոր չէ արթնացնել, հնարավոր չէ նաև մտածողության, որոշումների կայացման գործընթացներ, նպատակաուղղված վարք առաջ բերել։ ![]() Եթե իսկապես հոգեկանն ինքնուրույն համակարգ է, ապա հարց է ծագում ի՞նչ հատկություններ ունի այն, նյութական է, թե՞ ոչ նյութական։ Այսօր այս հարցերի շուրջ միայն Ենթադրություններ կարելի է անել։ Օրինակ, այսպես կոչված Կիրլիանր էֆեկտը որոշ գիտնականների ստիպեց ենթադրել, որ հոգեկանը լեպտոնային դաշտ է։ «...Օդեսացի գիտնականներ՝ ամուսիններ Կիրլիանները,-գրում է պրոֆեսոր ԲԻսկակովը, -նկարահանեցին մարդու ձեռքի դաստակը ճառագայթելով գերբարձր հաճախականության դաշտով; Առաջին անգամ հնարավոր դարձավ տեսնել մարդու լեպտոնային դաշտի, այսինքն հոգու մի մասը։ Այսօր արդեն կա մարդու հոլոգրամայի, այսինքն նրա աուրայի լուսանկարը...»։ Կարծում եմ ավելի իրատեսական է ամերիկացի նեյրոֆիզիոլոգ Ջ. Սոմյենի մոտեցումը։ Նա փորձում է պարզել, թե ինչ չէ հոգին. «Այն, անկասկած, ոչ էլեկտրական, ոչ մագնիսական և ոչ էլ էլեկտրամագնիսական դաշտ է։ Փաստերը քիչ են, որ հնարավոր լիներ ենթադրել, թե այն հոլոգրամա է։ Չեմ կարծում, որ պատասխանը պետք է փնտրել քիմիայում»։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծում եմ, որ հոգեկանը նյութական է, օբյեկտիվորեն գոյություն ունեցող։ Նման ենթադրության համար հիմք է տալիս այն փաստը, որ բնության մեջ չկա ոչ նյութական ինչ«որ բան (հոգեկանը բնության երևույթ է), և այն տրամաբանությունը, որ եթե ինչ-որ բան կա, ուրեմն այն հարաբերականորեն առանձնացված է այլ իրողություններից, ունի իր կառուցվածքը, ֆունկցիաները և հատկությունները, կազմված է ինչ-որ նյութից, գտնվում է շարժման և այլ համակարգերի հետ հարաբերությունների մեջ, հակառակ դեպքում այն չկա։ Այս տեսանկյունից, կարծում եմ, անտրամաբանակա է իդեալիստների այն պնդումը, թե հոգին ոչ նյութական է, անսկիզբ, անսահման և այլն։ Նրանք, փաստորեն, ամենաթունդ մատերիալիստներից էլ ավելի վատթար ձևով ժխտում են հոգու գոյությունը։ Ինչ վերաբերում է հոգու և ուղեղի հարաբերության հարցին, ապա և հետևյալ կարծիքին եմ։ Ուղեղը վերլուծում և համադրում է զգայարաններիդ ստացած ինֆորմացիան, իսկ հոգեկանն էլ իր հերթին վերլուծում և միավորում է ուղեղում առկա ինֆորմացիան՝ դեկոդավորելով, թարգմանելով էլեկտրաքիմիական գործընթացները հոգեկան պատկերների։ Ասվածն ավելի ակնառու պատկերացնելու համար կարելի է դիմել մի այսպիսի համեմատության, հեռուստախցիկը (զգայարանները) նկարահանում է արտաքին աշխարհը, ստացված ինֆորմացիան կոդավորվում Է և հաղորդվում ընդունիչ սարքերին, հեռուստացույցի (ուղեղի) մեջ այդ ինֆորմացիան դեկոդավորվում Է, իսկ Էկրանի վրա (հոգեկան) հայտնվում Է ճիշտ այն պատկերը, ինչ նկարահանում Էր հեռուստախցիկը։ ![]() Կարծում եմ, որ հոգեկանը ձևավորվում Է նյարդային համակարգից ստացած ինֆորմացիայի շնորհիվ, ըստ որում, ձևավորվում Է ոչ միայն արտաքին աշխարհից եկող, այլև ժառանգաբար փոխանցված, այսպես կոչված, արխետիպային ինֆորմացիայի հիման վրա։ Հոգեկանը նաև դրսևորվում է նյարդային համակարգի միջոցով։ Ըստ որում, ես այն կարծիքին եմ, որ հոգեկանի մեջ կարելի Է առանձնացնել ձևը, արտաքին դրսևորումները և բովանդակությունը, այդ դրսևորումների ներքին իմաստը, Էությունը։ Այն, ինչ դրսևորվում է ուղեղի միջոցով, հոգեկանի արտաքին կողմն Է, իսկ բովանդակության մասին գիտությանը, թերևս, շատ քիչ ինֆորմացիա ունի։ Հետևյալ օրինակները ավելի հստակ կդարձնեն ասվածը։ Կաթված տարած մարդկանց մեջ երբեմն հանդիպում Է այսպիսի մի երևույթ. հիվանդը ցանկանում է մի բան ասել, բայց փոխարենը լրիվ այլ բան Է ասում, հաճախ ինքը գլխի չի ընկնում, որ այլ բան Է ասել և խիստ վրդովվում Է, որ իրեն չեն հասկանում։ Մեկ այլ օրինակ. Էլեկտրական հոսանքով գրգռելով, արգելակում են ուղեղի խոսքի կենտրոնները և հիվանդին ցույց տալիս նկար՝ խնդրելով ասել, թե ինչ է պատկերված նկարում։ Հիվանդը գիտի, թե ինչ է պատկերված, բայց խոսքով չի կարողանում արտահայտել իմաստը։ Ներկայացված դեպքերում, ուղեղի աշխատանքի խաթարմւսն հետևանքով, «տեսանելի են» դառնամ հոգեկանի ձևային և բովանդակային կողմերը։ Վերջում փորձենք քննել նաև հոգու անմահության հարցը։ Կարծում եմ, կարելի Է համաձայնել այն մտքին, որ «այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ»։ Միևնույն ժամանակ, չի կարելի ժխտել նաև այն, որ «սկիզբն ու վերջը հարաբերական են», այսինքն հոգեկանը «դատարկ տեղից» չի ձևավորվում և մարմնի մահից հետո չի վերածվում ոչնչի։ Այնպես, ինչպես ամեն ինչ, հոգեկանն Էլ իր «հետքը» թողնում է այս աշխարհում (միգուցե նույնիսկ տիեզերքում), և քանի գոյություն անի աշխարհը, գոյություն ունի նաև այդ «հետքը», ասենք՝ գենետիկական կոդի, այլ մարդկանց հոգեկանում արտացոլվելու կամ բազմաթիվ այլ ձևերով։ Ես հնարավոր եմ համարում, որ գիտության զարգացումը կարոդ Է հանգեցնել անձի վերակենդանացմանը այդ «հետքի» ձևերից մեկի միջոցով։ Ինչ վերաբերում Է մահից հետո սեփական «ես»–ի գիտակցմամբ հոգու կեցության շարունակմանը, ապա կարծում եմ, որ դա քիչ հավանական Է։ Համենայն դեպս, այն դեպքերում, երբ մարդը, կարծես, ժամանակավոր մահ է ապրում (ուշագնացություններ, Էպիլեպտիկ նոպաներ), ինքնագիտակցումը լիովին բացակայում Է։ Իհարկե, այս կարծիքին կարելի Է հակադրել որոշ փաստարկներ։ Այսպես. «ես»–ի անմահության գաղափարը թերևս նույնքան հին է, որքան՝ ինքը մարդը։ Հնարավո՞ր Է արդյոք, որ միանգամայն անհիմն էր նման միտք և գոյատևեր հազարամյակներ։ Բացի այդ, կլինիկական մահ տարած մարդիկ, ինչպես հայտնի Է, հաճախ գրեթե նույն ձևով են ներկայացնում մահվան և հոգեկան հարության գործընթացը։ Հնարավոր Է արդյո՞ք, ,որ տարբեր ժամանակների, ազգերի, հավատի մարդիկ նույն ապրումներն ունենան, և դրանք կեղծ լինեն։ Մյուս փաստարկը հետևյալն Է. հոգեկան համակարգը ձևավորվում Է կյանքի ընթացքում,նրա զարգացումը շարունակվում Է նաև այն ժամանակ, երբ մարմինն ինվոլյուցիա Է ապրում։ Ըստ Էության, կյանքի վերջին տասնամյակներին Է հոգեկանը հանդես գալիս որպես ձևավորված, ամբողջական համակարգ (այն Էլ ոչ միշտ)։ Հնարավոր Է արդյո՞ք, որ մի համակարգ ձևավորվի մահանալու համար։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2800 | Բեռնումներ: 0
| | |