Հոգու մասին. հին ու նոր տեսություններ
03.02.2014, 23:51
 

   kiss.am


Ս. Ա. Սեդրակյան
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր

Հոգու մասին. հին ու նոր տեսություններ

Ինչ է հոգին, ինչպե՞ս Է այն կապված մարմնի հետ, ի՞նչ ճակատագիր Է ունենում մարդու մահից հետո։ Հազարամյակներ շարունակ այս հարցերը հուզել են մարդկանց, ստեղծվել են հարյուրավոր տեսություններ:
Մեր ակնարկը փորձենք սկսել «հոգի» (ոգի, հոգեկան) բառի ստուգաբանությունից։ Ըստ Հր. Աճառյանի, «հոգին» բնիկ հայկական բառ է և նշանակում է շունչ: «Նախնական մարդու համար» հոգի, քամի, շունչ, օդ, փչիւն, միևնույն գաղափարներն էին. համեմատիր Աստվածաշունչ, ծն.բ.7.«Եվ ստեղծ Տեր Աստուած զմարդն հոգյերկրէ և  փչեաց   յերեսս նորա շունչ կենդանի և եղև մարդն հոգի կենդանի»։ «Հոգին» շունչ է նշանակում նաև բազմաթիվ այլ լեզուներում՝ եբրայերենում, ասորերենում, հունարենում, լատիներենում, սանսկրիտում, մոնղոլերենում, ճապոներենում և այլն։ Որոշ լեզուներում, հատկապես կիսավայրենի ցեղերի մեջ, «հոգին» նշանակում է «ստվեր»։

Հայերենում, նաև բազմաթիվ այլ լեզուներում, տարբերակվում են «հոգի», «ոգի», «հոգեկան» հասկացությունները։ Այսօր «հոգեկան» հասկացությունը հիմնականում օգտագործվում է գիտության մեջ, իսկ մյուս երկու հասկացությունները դիտվում են որպես ոչ գիտական։ Կրոնում, միստիկայում, իդեալիստական փիլիսոփայության մեջ սովորաբար «հոգի» հասկացությունը օգտագործվում է նույն իմաստով ինչ «հոգեկան» հասկացությունը գիտության մեջ և դիտվում է որպես հոգեկան ակտիվության ստորակարգ մակարդակ, այն դեպքում, երբ ոգին համարվում է հոգեկան ակտիվության բարձրագույն ձևը։ Հաճախ այն դիտվում է որպես գերբնական նախասկիզբ, երբեմն նույնացվում է «հոգևոր» հասկացության հետ։ Ընդհանուր առմամբ, այս հասկացությունները միմյանցից հստակորեն տարբերակված չեն և հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ։

Ինչպես նշեցինք, «հոգի» հասկացությունը նախապես շունչ իմաստն է ունեցել,   իսկ  դա  նշանակում  է,   որ  որպես  երևույթ  այն  ավելի  ուշ  է    գիտակցվել։ Այդ է վկայում նաև այն փաստը, որ զարգացման  խիստ ցածր մակարդակի վրա գտնվող որոշ ցեղերի լեզուներում (այդպիսի ցեղեր են հայտնաբերվել Մադագասկարում, Սումատրայում) «հոգի», «ոգի» հասկացություններն ընդհանրապես բացակայում են։
Ռուս գիտնական Յու. Վյազեմսկին փորձել է ներկայացնել հոգու մասին պատկերացումների ձևավորման փուլերը. «Սկզբում, գրում է նա, ոչ մի հոգի չկար... հետո պատկերացում է ձևավորվել նմանակի մասին (քնի, հիվանդությունների, մահվան դիտումներից նախնադարյան մարդու մեջ ծնվել է մարմնի մեջ նստած նմանակի գաղափարը, այդ նմանակը կարող է ժամանակավորապես կամ վերջնականորեն լքել մարմինը) ... Չնայած ներքին և արտաքին աշխարհներն արդեն հակադրվել էին միմյանց, բայց դեռ հոգին ու մարմինը նախնադարյան մարդը չէր առանձնացնում։ Հոգևորը ընկալվում էր ոչ թե որպես ոգի, այլ որպես նյութականորեն գործող և առարկայական գոյություն ունեցող իրողություն։ ...Նախնադարում «հոգին» ընկալվում էր որպես ինչ-որ «ոչ ես», որից մարդը կախման մեջ է և վախենում է այնպես, ինչպես անկառավարելի բնության տարերքներից»։

Հիմնվելով նախնադարյան մակարդակի վրա գտնվող ցեղերի բազմամյա հետազոտությունների վրա անգլիացի հանրահայտ ազգագրագետ է. Թայլորը փորձել է ուրվագծել հոգու նախնադարյան տեսությունը։ Ըստ այդ տեսության «հոգին նուրբ, ոչ նյութական մարդկային կերպար է՝ գոլորշու, օդի կամ ստվերի ձևով։ Այն իր շնչավորած մարդու կյանքի ու մտքերի պատճառն է։ Անկախ է և անբաժանելիորեն իշխում է իր մարմնական կրողի վրա։ Այն կարող է լքել մարմինը և արագորեն տեղից տեղ տեղափոխվել։ Հոգին անտեսանելի և անշոշափելի է, բայց օժտված է ֆիզիկական ուժով և կարող է քնած կամ արթուն մարդկանց ներկայանալ պատկերի կամ ուրվականի ձևով։ Այն կարող է մտնել այլ մարդկանց, կենդանիների կամ առարկաների մեջ, տիրել նրանց, ազդել նրանց վրա»։
Ահա և Նիկարագուայի կիսավայրենի ցեղերից մեկի ներկայացուցչի՝ հոգու վերաբերյալ բացատրությունները, որոնք գրի են առնվել 1528 թվականին։ «Երբ մարդիկ մեռնում են, նրանց բերանից դուրս է գալիս ինչ-որ բան, որը մարդու է նման։ Այդ էակը գնում է այնտեղ, որտեղ գտնվում են տղամարդիկ և կանայք։ Նա նման է մարդու, բայց չի մահանում, իսկ մարմինը երկրի վրա է մնում»։

Հոգու մասին. հին ու նոր տեսություններ

Կրոնական և միստիկական ուսմունքներում նույնպես հոգին դիտվում է որպես ոչ նյութական, եթերային մի էություն կամ շունչ, օրինակ, ըստ տիբեթյան բուդդիստների, այն քամուց ավելի նուրբ է, ձևով նման է փոքր մարդուկի, մոտավորապես մեծ մատի չափ։ Ի տարբերություն մեծ մարմնի, այն երբեք չի քայքայվում։ Որոշ կրոնական համակարգերում առանձնացվում Են հոգու տարբեր որակներ կամ տիպեր, տեսակներ։ Օրինակ հին եգիպտական կրոնում հոգու հինգ էություն էր առանձնացվում.Կա, Բա, Ախ,Շուիտ, Ռեն։ Ռենը մարդու անունն Է, Շուիտը ստվերը, Ախը՝ բոցկլտացող ոգին, որն ի հայտ է գալիս մահվանից հետո, Բան՝ սրտի հոգևոր նմանակն է (եգիպտացիները հոգին սրտի մեջ էին տեղակայում), Կան մարդու նմանակն է և պաշտպանում է նրան ու դրդում ակտիվության։

Հնդկական սուրբ գրքերից մեկում Բհագհավատ Գիտայում, հոգու այսպիսի բաժանում է տրվում.
«Գործող զգայությունները գերադաս են բութ նյութից֊ միտքը ավելի բարձր է, քան զգայությունները, բանականությունը դեռ ավելի բարձր է քան միտքը, և նա (հոգին) շատ ավելի բարձր է քան բանականությունը /ԲԳ3.42/։ Մեկ այլ տեղում նշվում է, որ մահվան ժամանակ «նուրբ տարրերը միտքը, բանականությունը և «եսը», որոնք միաձուլվելով կազմում են գիտակցությունը, փոխադրում են շունչ-հոգու փոքր մասնիկը մի ուրիշ մարմնի մեջ՝ տառապելու կամ վայելելու համար, յուրաքանչյուրի կատարած գործին համապատասխան»։
Ինչ վերաբերում է հոգու տեղակայման հարցին, ապա պետք է ասել, որ որոշ կրոններում այսօր Էլ այն տեղադրվում է սրտում. «Անկասկած հոգին ներկա Է ապրող Էության սրտում և մարմինը պահպանող բոլոր ուժերի աղբյուրն Է»,-գրում Է Կրիշնա գիտակցության միջազգային ընկերության հիմնադիր Բհակտիվեդանտա Սվւսմի Պրաբհուպաւոան։

Ինչպես հայտնի Է, բոլոր կրոններում ընդունվում է հոգու անմահության գաղափարը, տարբերությունը միայն հանդերձյալ կամ հաջորդ կյանքի և այդ կյանքին անցնելու բնութագրերի մեջ Է։ Այսպես, հին բաբելացիները, հույները, հրեաները, հռոմեացիները ստեղծել Էին մեռյալների հատուկ աշխարՒլներ (Արալուս, Հւսդես, (Օեոլ, Օրքուս), որը մութ Էր, մռայլ և հրապույրներ չէր պարունակում։ Քրիստոնեության մեջ հանդերձյալ կյանքը դժոխքի և դրախտի ձևով է ներկայացված, ըստ հնդկական կրոնի, մահանալիս հոգին այլ մարմնի մեջ է տեղափոխվում։
Միստիկական ուսմունքներում հոգու մասին պատկերացումները շատ մոտ են կրոնականին։ «Թեոսոֆները պնդում են, ֊գրում է Ք.Լւսմոնթը, որ գոյություն ունի ոչ թե հանդերձյալ մարմին, այլ առնվազն չորս այդպիսի մարմին՝ եթերային, աստեղային, մտավոր և.հոգևոր։ Նրանք ասես մեկը մյուսի մեջ հագցված լինեն, երբ ոչնչանում է մի մարմինը, տեղը մյուսն է գրավում։ Երբ անդրշիրիմյան կենսավիճակում ֆիզիկական մարմինը լքում է մարդուն, գիտակցության մեջ ոչ մի խզում տեղի չի ունենում, մարդը պարզապես թոթափում է առավել ծանր անոթը պատյանը, ու նրան այլևս չի ճնշում այդ ծանրությունը։ Այս նույն ձևով էլ Սվեդեսբորգի հետևորդները կանխադրում են հավերժական և անանց ներքին մարմնի ինչ որ եթերային օրգանիզմի առկայությունը, որը ոգու գործիքն է այս աշխարհում։ Երբ մարդն արթնանում է անդրշիրիմյան թագավորությունում, նա ունի մարմին և հայտնվում է մի աշխարհում, որը նույնքան լիարժեք է բոլոր առումներով, ինչ որ մարմինն ու աշխարհը այստեղ։ Ամեն ինչ այնտեղ նյութական է և իրական, այդ ամենը այնքան բնական է, որ մարդը չի էլ պատկերացնում, թե տեղափոխվել է այլ աշխարհ, քանի դեռ նրան այդ չեն ասել»։

Հոգու մասին. հին ու նոր տեսություններ

Թերևս նույն գաղափարական ակունքներն ունի նաև իդեալիստական փիլիսոփայությունը։
Այսպես, ըստ Պլատոնի «Հոգին կյանք է մտցնում այսւոեղ, որտեղ մտնում է, քանի որ կյանքը նրա բնական հատկությունն է. այն, ինչ կյանք է տալիս ուրիշին, չի կարող մահ ունենալ... Եթե հոգին անմահ է, ուրեմն նա նաև անոչնչանալի է։ Այն անմարմին էություն է, իր գոյության մեջ անփոփոխ, ըմբռնելի, անտեսանելի և մի տեսքով, դրանով իսկ առանձին տարրերից բաղկացած չէ, անբաժանելի և անոչնչանալի է։ ...Հոգին, մարմնի միջոցով շփվելով զգայական աշխարհի հետ, կորցնում է իրեն, տագնապում, կարծես թե հարբում»։ Հոգին, ըստ Պլատոնի, ստեղծել են աստվածները, ընդ որում, նրանք «...ստացել են առաջին Աստծուց անմահ մարդկային հոգին և դրան ավելացրել երկու մահկանացու բաժիններ։ Որպեսզի վերջիններիս կողմից հոգու աստվածային և անմահ բաժինը չճնշվի, տեղադրել են այն... մարդկային մարմնի ամրոցում՝ գլխում՝ կառավարելու  և իշխելու համար»։
Անմահ հոգիները մահվանից հետո տեղափոխվում են այլ մարմիններ (ինչպես մարդկային, այնպես էլ ոչ մարդկային), «թափանցում են սաղմի մեջ և նպաստում նրա հասունացմանը»:

Իդեալիզմի մեկ այլ խոշոր ներկայացուցիչ Հեգելը որպես «Աստված» հասկացության հոմանիշ օգտագործում է «բացարձակ ոգի» հասկացությունը, որը հավերժական գաղափարի զարգացման որոշակի աստիճանն է և իր մեջ իդեալական ձևով պարունակում Է կենդանի ամեն ինչ։ Այն իր զարգացման ընթացքում ստեղծում Է բնությունը և «վերջավոր ոգին»։ Բացարձակ ոգին, ըստ Հեգելի, աննյութական Է, շարժուն, անկայուն, այն հավերժական շարժում Է և իր զարգացման մեջ ի հայտ է գալիս երեք ձևով, ա/ որպես սուբյեկտիվ ոգի, որը բնության ծնունդն Է և դրսևորվում Է հոգու, գիտակցության և ոգու ձևով, բ/ որպես օբյեկտիվ ոգի՝ «իրականության ձևով » որպես իր կողմից ստեղծված աշխարհ, գ/որպես ինքն իրեն վերադարձող, իրեն ճանաչել սկսող բացարձակ ոգի, բացարձակ իդեայի գիտելիք։ Այդ ճանաչումը տեղի Է ունենում արվեստի, կրոնի և փիլիսոփայության մեջ։

Սուբյեկտիվ ոգին, ինչպես նշեցինք, երեք ձևով է ի հայտ գալիս, որպես բնական ոգի կամ հոգի, այն, ըստ Հեգելի, քնած, ինքն իրեն չգիտակցող, աննյութական ոգին է, որը «նույնն Է ինչ որ իր մարմինը, որին ինքը կերպարանք Է տվել»։ Հոգուց է, ըստ Հեգելի, ծնվում գիտակցոէթյունը, որը սուբյեկտիվ ոգու զարգացման երկրորդ մակարդակն Է և իրենից ներկայացնում Է ռեֆլեքսիայի աստիճան։ «Եսը ոգու անվերջանալի   վերաբերմունքն է իր նկատմամբ... լույս է, որը բացահայտում Է թե՛ իրեն, թե՛ ուրիշին»։ Զարգացման երրորդ աստիճանում ի հայտ Է գալիս ինքը ոգին. «Այնպես ինչպես գիտակցությունն իր առարկան Է դարձնում իր նախորդ աստիճանը՝ բնական հոգին, այնպես Էլ ոգին... գիտակցությունն Է դարձնում իր առարկան»։ Այսինքն ոգին ինքն իրեն սկսում Է հետազոտել հոգեբանական գիտության մեջ։
Անդրադառնալով հոգու և մարմնի հարաբերությանը՝ Հեգելը հետևյալ կարծիքն Է արտահայտում. «Մատերիան ինքն իր  մեջ հոգու համար ոչ մի ճշմարտություն չունի, որպես ինքն  իր  համար Էություն, հոգին անջատվում Է իր անմիջական կեցությունից և հակադրում Է այն իրեն որպես մարմին». Միևնույն ժամանակ հոգին և մարմինը սերտորեն կապված են «Մարմինն այն միջավայրն է, որի միջոցով «եսը» ընդհանրապես շփման մեջ Է մտնում արտաքին աշխարհի հետ»։
Ոգին, ըստ Հեգելի, որպես իդեալականություն հավերժ Է, անսահման և անվերջ, սակայն իր սուբյեկտիվ և օբյեկտիվ դրսևորումների մեջ վերջավոր Է։ Այդ վեջավորությունը հարաբերական Է. այսպես, մարդը, ըստ Հեգելի, որպես մարմնավոր Էակ մահկանացու Է, սակայն նրա մեջ առկա Է տեսակային սկիզբը, որն անմահ Է, քանի որ այն ընդհանուրն Է, իսկ ընդհանուրը «միտքն Է, ոգին, մարդու մեջ անմահ նախասկիզբը»։

Հոգու մասին. հին ու նոր տեսություններ

Ժամանակակից իդեալիստական փիլիսոփայության և հոգեբանության  լայն տարածում ունի դեռևս ՈՒ. Ջեյմսից եկող այն տեսակետը, թե անհատից անկախ գոյություն ունի մի ինչ-որ հոգևոր կամ ինֆորմացիոն, կամ մենտալ դաշտ (Ս. Բերտ), որից սնվում, ձևավորվում Է անհատական հոգին (ըստ որոշ տեսությունների, մարմնի մահից հետո անհատական հոգին վերադառնում Է այդ մենտալ դաշտը), իսկ ուղեղն ընդամենը այդ դաշտն ընկալելու միջոց Է։ ճանաչված ֆիզիոլոգ Ջ. Էքլզը նշում Է նույնիսկ այն տեղը, որտեղ հոգին միանում Է ուղեղային կառույցներին։ Դա սինապսն Է՝ նյարդային բջիջների միացման տեղը։
Մատերիալիստական ուղղության ներկայացուցիչները հոգին կամ նյութական են համարում կամ մատերիայից ածանցյալ, երկրորդային, իդեալական իրողություն, նույնացնում են նյարդային և հոգեկան գործընթացները կամ հոգին համարում Են ուղեղի ֆունկցիա, հատկություն և, բնականաբար, գտնում են, որ մարմնի մահանալուց հետո հոգին նույնպես մահանում Է։ Այսպես, հին աշխարհի մատերիալիստները հոգին համարում Էին չորս նախատարրերի (կրակ, ջուր, օդ, հող) միագումարից կամ դրանցից որևէ մեկից կազմված իրողություն։ Օրինակ, ըստ Դեմոկրիւոի, հոգին կրակի ատոմներից է կազմված, ըստ Դիոգենեսի օդ է, ըստ Գիպոնի շուր և այլն։ Արիստոտելը գտնում էր , որ հոգին էնտելեխիա է, էներգիա գիտելիքի և գործունեության ձևով. «Եթե աչքը կենդանի էակ լիներ, - գրում է նա, - ապա նրա հոգին տեսողությունը կլիներ»։ Մեկ այլ տեղում նա գրամ է. «Հոգին չի կարող գոյություն ունենալ առանց մարմնի»։

Մ. թ. 5-րդ դարի չինացի փիլիսուիա Ֆան Չժենը հետևյալ կարծիքին է. «Մարմինը ոգու նյութն է, ոգին մարմնի ֆունկցիան է։ Անվանումները տարբեր են, բայց էությունը նույնն է։ Ոգին մատերիայի համար նույնն է, ինչ սրությունը դանակի համար... Բնականաբար առանց սրության դանակ չի լինում, իսկ առանց դանակի սրություն չկա։ Ոչ ոք չի լսել, որ դանակը վերանա, իսկ սրությունը գոյատևի։ Հնարավոր է արդյո՞ք կարծել, որ մարմինը մահանում է, իսկ ոգին շարունակում է ապրել»։

Ըստ 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Թ. Հոբսի, հոգին նյութական մարմինների շարժումն է. այն ուղեղում տեղի ունեցող գործընթացների սուբյեկտիվ արտահայտությունն է և, բնականաբար, մարմնի մահանալուց հետո մահանում է։ 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Կաբանիսը հետևյալ կարծիքին է.«Որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք այն գործողությունների մասին, որոնց արդյունքն է միտքը, մենք ուղեղը պետք է դիտենք որպես յուրահատուկ օրգան, որը հատուկ նախատեսված է միտք արտադրելու համար, այնպես, ինչպես թքագեղձերը թուք արտադրելու։ Տպավորությունները, հասնելով ուղեղին, այն գործուն վիճակի են հասցնում, այնպես, ինչպես սննդանյութերը, հայտնվելով ստամոքսում, առաջ են բերում բավարար քանակությամբ ստամոքսահյութի արտադրություն և այնպիսի գործողություններ, որոնք նպաստում են դրանց քայքայմանը»։

Հոգու մասին. հին ու նոր տեսություններ

Դեռևս Դեկարտից սկսած, մատերիալիստները հոգեկան երևույթները կապում են ռեֆլեքսների հետ։ Այսպես, ըստ Սեչենովի. «––.մարդու մեջ գիտակցական ակտի և ռեֆլեքսի գործընթացները նույնն են»։ Նրա կարծիքով հոգեկանը ոչ այլ ինչ է, քան իր վերջնական արդյունքին գործողությանը չհանգեցված ռեֆլեքս։ «Մարդը,- գրում է նա, –.հաճախակի կրկնվող, զուգորդված ռեֆլեքսների միջոցով սովորում է խմբավորել իր գործողությունները, ընդունակություն Է ձեռք բերում նաև (նույն ռեֆլեքսների միջոցով) կասեցնել դրանք։ Այստեղից Էլ ի հայտ է գալիս երևույթների այն ահռելի շարքը, երբ հոգեկան գործունեությունը մնում Է առանց արտաքին դրսևորման՝ մտքի, մտադրությունների, ցանկությունների և այլնի ձևով»։

Պավլովը, ինչպես հայտնի Է, հոգեկան երևույթները կապում Էր պայմանական ռեֆլեքսների հետ։ Ավելի ուշ խորհրդային գիտնականներից շատերը հոգեկանը նույնացնում Էին նյարդային համակարգի ռեֆլեքսների հետ.« Հոգեկան գործընթացը, - գրում Է ռուս հոգեբան Մ.Գ. Յարոշևսկին, - ինչ մակարդակի Էլ այն լինի... իր Էությամբ, կառուցվածքով, իրականացման ձևով... մնում Է (ծագումով) ռեֆլեկտորային»։

ժամանակակից մատերիալիստ ֆիզիոլոգներից և հոգեբաններից շատերն, իհարկե, չեն ընդունում այս   կարգի ենթադրությունը և փորձում են հոգեկան երևույթների ֆիզիոլոգիական բացատրության այլ ձևեր գտնել։ Այսպես, ըստ ռուս գիտնական Ղ. Դուբրովսկու, հոգեկանի և ուղեղի կապը ինֆորմացիայի և այն կրողի հարաբերություն է, իսկ դա նշանակում Է, որ «...սուբյեկտիվ իրականության (այն Է՝ հոգեկանի– Ա. Ա.) ոչ մի երևույթ գոյություն չունի որպես ինքնուրույն Էություն, այսինքն իր նյութական կրողից առանձին։ Այն անխախտելիորեն օբյեկտիվացած Է որոշակի ուղեղային գործընթացներում։ Իրական անձնավորության սուբյեկտիվ աշխարհի ցանկացած երևույթ տեղի Է ունենում ուղեղային կոդի միջոցով...  Եթե վերջինս դեզակտիվւսնում է, ապա դա հավասարազոր է համապատասխան սուբյեկտիվ ապրման կորստին, այլ բովանդակությամբ փոխարինվելուն կամ ընդհանրապես գիտակցական վիճակի դադարեցմանը»։

Արևմուտքում որոշակի հետաքրքրություն Է առաջացրել ամերիկացի գիտնական Վ. Մաունթքասլի՝ գիտակցության ֆիզիոլոգիական տեսությունը, որի Էությունը մոտավորապես այս Է. «Ուղեղի կեղևում ցանկացած պահի առկա է ինչպես ներքին ծագում ունեցող, այնպես Էլ արտաքին աշխարհից ստացած ընթացիկ ինֆորմացիա։ Ընկալված պատկերների այդ անընդհատ վերանայման, իրականության հետ համեմատման ու թեստավորման ֆունկցիաները կեղևին հնարավորություն են տալիս միավորել ոչ վաղ անցյալում ձևավորված պատկերը արտաքին աշխարհի ընթացիկ պատկերի հետ։ Ներքին տվյալների և շրջապատող աշխարհի մասին ընթացիկ ինֆորմացիայի համեմատումն Էլ... գիտակցության հիմքն Է հանդիսանում»։
Պետք Է ասել, իհարկե, որ բազմաթիվ ֆիզիոլոգներ, այդ թվում նաև այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Չ.Շրինգտոնը, Ե. Էդրիանը, Ջ. էքլզը, Ֆ. Ուոլշը, ՈՒ. Փենֆիլդը և ուրիշներ բազմամյա հետազոտությունների արդյունքում հանգել են իդեալիստական եզրակացությունների։ «Ես համոզված եմ, - գրում Է Ու Փենֆիլդը, - որ երբեք հնարավոր չի լինի բանականությունը բացատրել ուղեղի նեյրոնային գործընթացներով։ Ինձ թվում Է, որ բանականությունը զարգանում և հասունանում Է առանձին մարդու ամբողջ կյանքի ընթացքում»։












Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առեղծվածներ
Դիտումներ: 3378 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ