ՄԻ ՓՈՒՆՋ ՀՈՒՄՈՐ 2
09.08.2013, 00:03
 

   kiss.am





Տղան մորը հարցնում է.
-Ի՞նչ բան է հարսնացուն:
- Հարսնացուն այն կինն է , ասում է,- մայրը, որին խոստանում են այն ամենը, ինչ որ նա չի ստանում ամուսնանալուց հետո:
* * *

Տղամարդու համար ո՞րն է հաջող ամուսնությունը,- հարցնում են ուսանողները հաջող ընտանիք կազմած դասախոսին.
- Դա այն է,- ասում է դասախոսը,- երբ ձեռքդ մտցնում ես թունավոր օձերով լի պարկի մեջ և բարեբախտաբար հանում ես լորտու: 
***

- Ամուսնության մեջ ի՞նչ է փնտրում կինը և ի՞նչ` տղամարդը:
- Կանայք երջանկություն են փնտրում, իսկ տղամարդիկ վտանգի են ենթարկում իրենց երջանկությունը: 
* * *

- Ո՞վ է առավել խելամիտ, կի՞նը, թե՞ տղամարդը:
- Իհարկե, կինը: Երբևէ լսած կա՞ք, որ կինը ամսուսնանա տղամարդու հետ նրա գեղեցիկ ոտքերի համար: 
***

- Կանանց հետ ինչի՞ մասին պիտի խոսել:
- Գեղեցկության, իսկ եթե գեղեցիկ չի` ուրիշների տգեղության: 
* * *
-Ի՞նչ վնաս է տվել հետաքրքասիրությունը:
-Ասում են` դրախտը չափից ավելի հետաքրքրասիրությունից է կորսվել… 
* * *

-Ինչի՞ց իմացաք, որ Պետրոսը շատ ամաչկոտ տղա է:
-Նա կանանց մասին մտածելիս լույսերը հանգցնում է: 
* * *

-Ինչպե՞ս ազատվեմ իր այցելություններով ձանձրացնող հյուրից:
-Նրան պարտքով փող տուր: 
* * *

-Ի՞նչ բան է ամուսնությունը:
-Սկզբում խոսում է ամուսինը, կինը լսում է: Հետո խոսում է կինը, ամուսինն է լսում: Վերջապես սկսում են խոսել միասին` հարևաններն են լսում 
* * *

-Նորաձևության տան ի՞նչն է ձգում կնոջը և ի՞նչը տղամարդուն:
-Կնոջը ձգում է նորաձևությունը, իսկ տղամարդուն նորաձևություն ցուցադրող կինը



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Անեկդոտներ, հումոր | Ավելացրեց: Admin | Տեգեր: հումոր, Անեկդոտներ
Դիտումներ: 3302 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ