Անեկդոտներ կանանց և տղամարդկանց մասին. 1
26.04.2015, 12:38
 

   kiss.am

 
Անեկդոտներ կանանց և տղամարդկանց մասին. 1
 
Սիրած տղայի հետ ժամադրությունից շուտ վերադարձած աղջիկը հեծկլտալով մտնում է տուն:
- Ի՞նչ է պատահել,- հարցնում է մայրը:
- Մայրիկ, էլի է եղել, որ նա անունս շփոթել է, մեկ Աննա է ասել, մեկ` Դիանա, ուշադրություն չեմ դարձրել: Բայց այսօր ինձ Վանկա անվանեց, հասկանու՞մ ես…
***
 
- Ճի՞շտ է, որ ձեր աղջկան ամուսնացնում եք:
- Այո, մի շաբաթից:
- Իսկ փեսացուն գիտի՞, որ նրա մի աչքը ապակուց է:
- Ուզում ենք անակնկալ անել…
***
 
  Բար է մտնում մի տղամարդ, պահանջում է ճաշացուցակը ու հանկարծ սկսկում այնտեղ որոշ էջերում ինչ-որ բաներ ջնջել:
- Այդ ի՞նչ եք անում,- հարցնում է զարմացած մատուցողը…
- Ջնջում եմ բոլոր այն ուտելիքները, որոնք 3 դոլարից թանկ արժեն:
- Բայց ինչու՞…
- Մեկ րոպեից կինս այստեղ է գալու:
***
 
- Ես քեզ չեմ հասկանում,- զարմացած ասում է բժիշկը իր մշտական հաճախորդին,- ախր քո ինչի՞ն է պետք քնաբերը, եթե դու ամեն օր մինչ¨ գիշերվա 2-ը քարշ ես գալիս գարեջրատանը…
-  Դա ոչ թե ինձ, այլ կնոջս համար է պետք:
***
 
Մի հավաքում մեկը հարցնում է կողքի տղամարդուն.
- Չգիտե՞ք` ով է այն սարսափելի այլանդակ կինը:
- Դա իմ կինն է:
- Օ, կներեք, ես հիմարություն արեցի:
- Չէ, չէ, այդ ես եմ ժամանակին հիմարություն արել:
***
- Դուք կարո՞ղ եք ընտանիք պահել,- հարցնում է հայրը իր աղջկա ձեռքը խնդրող երիտասարդին:
- Դե, իհարկե:
- Ես շատ ուրախ եմ: Բայց նկատի ունեցեք` մենք 8 հոգի ենք:
***
 
  Երկու ընկեր զրուցում են: Նրանցից մեկն ասում է.
- Գիտե՞ս, իմ ընկերուհին ոնց որ բջջային հեռախոս լինի:
- Հա՞, եր¨ի փոքրի՞կ, ժամանակակից ու ֆունկցիոնա՞լ:
- Չէ հա, ուր էր, թե էդպես լիներ: Պարզապես հենց որ փողս վերջանում է, հետս չի խոսում:
***
 
  Հանդիպում են երկու ընկերներ:
- Ողջույն: Ինչու՞ ես այդքան տխուր:
- Ես որդի եմ ունեցել:
- Բայց դա շատ լավ է, դու պիտի ուրախանաս, ոչ թե տխրես:
- Ես այդպես էլ անում էի, քանի դեռ կինս այդ մասին չէր իմացել:
***
 
  Հանդիպում են երկու ընկերուհի.
- Դու արդեն հինգ տարուց ավելի է նշանված ես այդ տղայի հետ, ինչու՞ չես ամուսնանում:
- Ես չեմ ուզում ամուսնանալ, երբ նա խմած է, նա էլ իր հերթին է հրաժարվում, երբ լուրջ է լինում: 
***
 
  Փողոցում հանդիպում են երկու ընկերուհի.
- Քեզ դու՞ր է գալիս իմ նոր շրջազգեստը:
- Ներիր, բայց ես շատ եմ շտապում և վիճաբանելու ժամանակ չունեմ:
***
 
Մի երիտասարդ աղջիկ է փախցնում: Աղջկա տան մոտից տաքսի է վարձում և ուղևորվում երկաթուղային կայարան: Երբ տեղ են հասնում, երիտասարդը ցանկանում է վճարել տաքսու վարորդին:
- Հարկավոր չէ,- ասում է տաքսու վարորդը,- աղջկա հայրը նախապես վճարել է:
***
 
Հանդիպում են երկու ընկեր: Մեկն ասում է.
- Կներես, ամաչում եմ ասել, բայց պետք է ասեմ: Ես երեկ քո կնոջ հետ քնել եմ:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց ,հետո ինչ: Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց ,ինչու: Որովհետև ինքը ձեր շենքի բոլոր տղամարդկանց հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց ,հետո ինչ: Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց ,ինչու: Ինքը քո բոլոր ընկերների հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց ,հետո ինչ: Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց ,ինչու: Որովհետև ամբողջ քաղաքը նրա համար հերթ է կանգնել:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց ,հետո ինչ: ԲԱԺԱՆՎԻՐ նրանից:
- Բայց ինչու՞:  Որ ես է՞լ հերթ կանգնեմ:
***
 
Ամերիկյան ընտանեկան իրավիճակ
Կինը տագնապահար գոռում է՝ դիմելով ամուսնուն.
- Ջո՜ն, այստե՛ղ արի, օգնի՜ր ինձ. իմ երեխաներն ու քո երեխաները ծեծում են մեր երեխաներին։
***
 
Խանութում.
- Ասացեք, խնդրեմ, դուք պատահաբար համակարգչի հոտով օծանելիք չունե՞ք, վաճառողուհուն հարցնում է մի կին։
- Բայց ինչի՞ համար,- զարմանում է վաճառողը։
- Ուզում եմ գոնե մի ձևով ամուսնուս ուշադրությունը գրավել։
***
 
Դինոզավրը մոտենում է դինոզավրուհուն.
- Հը՞...
- Չէ։
Մոտենում է երկրորդին՝ նույն պատմությունը։ Երրորդին է մոտենում՝ դարձյալ նույնը։
Այդպես նրանք վերացան աշխարհի երեսից։
***
 
Տղան փորձում է աղջկան համբուրել, իսկ աղջիկը դիմադրում է ու անընդհատ կրկնում։
— Չէ, միայն ամուսնությունից հետո, միայն ամուսնությունից հետո…
Վերջում տղան ջղայնանում է, գրպանից իր այցեքարտն է հանում, տալիս աղջկան ու ասում.
— Դե էս վերցրու, երբ ամուսնանաս, զանգիր։
***
 
Ինչո՞վ են տարբերվում հայ տղամարդիկ հայ կանանցից.
Եթե հանկարծ հայ կինը տանը չի գիշերում, ասելով, թե ընկերուհու տանն էր, և ամուսինը զանգում է կնոջ ամենամոտ 10 ընկերուհիներին, պարզվում է` ոչ մեկի տանը կինը չի գիշերել: 
Իսկ եթե ամուսինը տանը չի քնում, ասելով որ ընկերոջ տանն էր, և կինը զանգում է ամուսնու 10 ամենամոտ ընկերներին, 10–ից 9–ը ասում են, որ իրենց տանն է գիշերել, իսկ 1–ն ասում է, թե մինչ¨ հիմա էլ իրենց տանն է. նստած նարդի են խաղում...
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Անեկդոտներ, հումոր | Ավելացրեց: Admin | Տեգեր: հումոր, Անեկդոտներ
Դիտումներ: 36040 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ