ՄԻ ՓՈՒՆՋ ՀՈՒՄՈՐ 1
02.08.2013, 23:59
 

   kiss.am





- Ի՞նչ տարբերություն կա ամուրիի և ամուսնու նվիրած ծաղիկների միջև:
- Երբ ամուրին է կնոջը ծաղիկներ նվիրում, ուրեմն նա կնոջը բան ունի ասելու, իսկ երբ ամուսինն է կնոջը ծաղիկներ նվիրում, ուրեմն նա կնոջից բան ունի թաքցնելու: 
* * *

-Ինչպե՞ս է ազդում չափից ավելի մեծ երջանկությունը:
-Մարդուն դարձնում է տխմար:
* * *

- Ինչը չի նկատում և ի՞նչն է նկատում կինը:
- Կինը երբեք չի նկատում այն, ինչ նրա համար անում են, բայց նա միշտ նկատում է այն, ինչ չեն անում նրա համար:
* * *

-Չիբուրաշկան տղա՞ է, թե՞ աղջիկ:
-Իհարկե` աղջիկ: Կինն ականջներով է սիրում, բա ափսոս չի՞ այդպիսի ականջները սիրո կողքով անցնեն: 
* * *

-Արձակուրդ գնալիս ի՞նչն է կարևորը:
- Որ իրերը երկու անգամ պակաս վերցնես, իսկ փողը 3 անգամ շատ:
* * *

-Եթե ճանապարհը սև կատու է հատել, ինչպե՞ս համոզել կնոջը առաջ գնալ:
- Ավելի հեշտ կլինի կատվին համոզել` ետ գնալ:
* * *

- Ժամանակակաից մորն ի՞նչն է ավելի անհանգստացնում:
- Երբ աղջիկն ամեն օր ճիշտ նույն ժամին տուն է վերադառնում:
* * *

-Ինչպե՞ս անեմ, որ տունս գողեր չմտնեն:
-Դռան վրա գրիր «մանկավարժական գիտությունների թեկնածու և անուն-ազգանունդ»: 
* * *

-Երեկ հիվանդացավ կինս, այսօր խնամելու եկավ զոքանչս, ի՞նչ անուն տամ:
-Դժբախտությունը մենակ չի գալիս: 
* * *

- Ո՞րն էր Ադամի ամենամեծ հաջողությունը:
- Որ զոքանչ չուներ: 
* * *

- Ընտրյալի հարցով ո՞րն է կանանց համոզմունքը:
- Ամեն կին համոզված է, որ իր ընտրյալն ավելի հաջող է ընտրել, քան ինքը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Անեկդոտներ, հումոր | Ավելացրեց: Admin | Տեգեր: հումոր, Անեկդոտներ
Դիտումներ: 1320 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ