Կանանց և տղամարդկանց թարգմանական բառարան
10.09.2014, 16:45
 

   kiss.am


Պարզվում է՝ միևնույն լեզվով խոսող կնոջ և տղամարդու բառապաշարում միշտ չէ, որ բառերը նույն իմաստն են կրում: Երբեմն այս կամ այն բառով կինն ասում և հասկանում է մի բան, տղամարդը՝ բոլորովին այլ… Այսպես էլ ապրում, սիրում և հասկանում ենք միմյանց:

Կանանց և տղամարդկանց թարգմանական բառարան

Ահա բառերի տարբերության ուշագրավ օրինակներ.

Հրեշտակ
Կին- հրաշալի օծանելիք Thierry Mugler-ից
Տղամարդ- երկարաոտ շիկահեր՝ առանց մայրիկի կամ ընկերուհիների ուղեկցության
***
Շիկահեր
Կին- ծաղրի, բայց նաև թաքուն նախանձի առարկա:
Տղամարդ- յուրաքանչյուր կնոջ էության մեջ առկա էակ (անգամ սևահերների):
***
Պոչ
Կին- մազերը կապելու պարզ տարբերակ:
Տղամարդ - ընկերուհին, որ միշտ նրա հետ է:
***
Գարուն
Կին- զգեստապահարանը թարմացնելու ճիշտ ժամանակը:
Տղամարդ- եղանակ, երբ կանայք վերջապես բացում են իրենց ոտքերը:
***
Թերթ
Կին- անհետաքրքիր (եթե առանց նկարների է) տպագիր հրատարակչություն:
Տղամարդ- մի բան, որը քեզ կարող է կտրել ողջ աշխարհից:
***

Կանանց և տղամարդկանց թարգմանական բառարան


Տուն
Կին- վայր, որը կարող ես ձևավորել սրտիդ ուզածի պես և հանգստանալ:
Տղամարդ- տղամարդու հպարտություն:
***
Ուտելիք
Կին- կալորիականությամբ հարուստ մթերք, ստիպում է մտածել դիետայի մասին:
Տղամարդ- հաճույքի տեսակներից մեկը (սեքսից և սպորտից բացի):
***
Ոսկի
Կին- այն, ինչ կփայլի ականջներիս, պարանոցիս ու մատներիս:
Տղամարդ- լռություն, հատկապես երբ կինն է լռում:
***
Լաք
Կին- մազերի կամ եղունգների խնամքի միջոց:
Տղամարդ- հաջողություն (անգլերեն luck բառից)
***
Հագուստ
Կին- այն, ինչն առիթ է տալիս դիետայի մասին մտածելու:
Տղամարդ- այն, ինչ մղում է կնոջը մերկ պատկերացնել:
***
Վարսահարդար

Կին- համարյա թե ընտանիքի անդամ, ով իմ մասին գիտի ամեն ինչ:
Տղամարդ - մկրատով մարդ, ում մոտ ստիպված գնում եմ ամիսը մեկ կամ երկու անգամ:
***
Զվարճալի ժամանց
Կին-սիրած գործով զբաղվելը կամ գնումներ կատարելը:
Տղամարդ- չքնաղ կնոջ հետ հաջողված օր:

Կանանց և տղամարդկանց թարգմանական բառարան


Սուպերմարկետ

Կին- սթրեսից դուրս գալու միջոց:
Տղամարդ- սթրեսային վիճակի մեջ ընկնելու վայր, եթե այնտեղ ես սիրելիիդ հետ:
***
Ողբերգություն
Կին- անհաջող կտրված վարսեր + ավելորդ քաշ:
Տղամարդ- սիրելի ֆուտբոլային թիմի պարտությունը:
***
Կազմվածք
Կին- ֆիթնես ակումբում հաստատուն կամքի և ուժերի շնորհիվ ձեռք բերված արդյունք:
Տղամարդ- շախմատի խաղաքար:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Անեկդոտներ, հումոր | Ավելացրեց: Admin | Տեգեր: հումոր, Կանայք, Անեկդոտներ, Տղամարդիկ
Դիտումներ: 1480 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ