Կանանց բացատրական բառարան
02.08.2013, 23:53
 

   kiss.am



Կանանց բացատրական բառարան

1. Այո = Ոչ

2. Ոչ = Այո

3. Հնարավոր է = Այո

4. Ես մեղավոր եմ = Դու դեռ կփոշմանես

5. Մեզ պետք է = Ես ուզում եմ

6. Ինքդ որոշիր = ճիշտ որոշումն ակնհայտ է

7. Արա՛ ինչ ուզում ես = Ավելի ուշ պատասխան կտաս արածիդ համար

8. Մենք պիտի խոսենք = Ես պիտի բողոքեմ

9. Հա, նույն ձևով շարունակիր = Ես չեմ ուզում, որ դու դա անես

10. Ես ընդհանրապես ջղայնացած չեմ = Ես ուղղակի կատաղած եմ

11. Էս խոհանոցը շատ անհարմար է = Նոր տուն եմ ուզում

12. Ես ուզում եմ նոր զգեստ = Նոր կոշիկներ, նոր պայուսակ, նոր զարդ…

13. Դու ինձ սիրու՞մ ես = Ինչ-որ թանկ բան եմ ուզում գնես

14. Ես պատրաստ կլինեմ մի րոպեից = Կարող ես կոշիկներդ հանել, գնալ հանգիստ հեռուստացույցով ինչ-որ հետաքրիր բան նայել, էս ա կգամ

15. Ես չա՞ղ եմ = Ասա՛, որ ես սիրուն եմ

16. Տես էրեխեն չի՞ լացում = Գնա օրորիր էրեխուն էնքան, մինչև քնի

17. Ես չեմ գոռում = Հա, ես գոռում եմ, որովհետև դա ինձ համար կարևոր է

18. Ինձ համար մեկ է՝ գալիս ես, թե չէ = Ես քեզ կարոտել էի

19. Կարո՞ղ եմ քեզ մի հարց տալ = Վերջդ եկավ

20. Վա՜յ, ես այնքան երջանիկ եմ = Մնում է ամուսնանանք

21. Վերնաշապիկիդ վրա էս ի՞նչ շրթներկի հետքեր են = Ինչ կլինի կարգին սուտ հորինի, որ հավատամ

22. Ինչի՞ մասին ես մտածում = Հերիք է լռես

23. Կգնա՞ս հաց առնելու = պանիր, ձու, թթվասեր, երշիկ...

24. Դու մենակ քո մասին ես մտածում = Ես մենակ քո մասին եմ մտածում

25. Նայիր` քո ձեռքը ի՜նչ օրն եմ ընկել = Շալվարը վրաս նեղացել է

26. Էս ա կգամ = 2 ժամից տանն եմ

27. Շու՛տ արա, արի՛ տուն, արդեն քեզ կարոտել եմ = Ընկերուհուս հեռախոսը զբաղված է


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Անեկդոտներ, հումոր | Ավելացրեց: Admin | Տեգեր: հումոր, Անեկդոտներ
Դիտումներ: 2019 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ