Հումոր. անեկդոտների փունջ 1
09.09.2014, 10:09
 

   kiss.am

ՄԻ ՓՈՒՆՋ ՀՈՒՄՈՐ- Պապա, գնանք կրկես,- ասում է տղան հորը:
- Ժամանակ չկա, տղաս: Մի ուրիշ անգամ:
- Երեխաներն ասում են` այնտեղ մի մերկ կին վագրին հեծած քշում է…
- Վագրի վրա… Տես է… Լավ գնանք, վաղուց վագր չեմ տեսել:

***
Հարբած տղամարդը օրորվելով տուն է գնում սառցապատ փողոցով. ետևի գրպանում օղու շիշ է: Մի տեղ սայթաքում ու ընկնում է` զգալով, որ տակը խոնավանում է…
“Միակ հույսս այն է, որ դա արյուն է”,- պառկած մտածում է նա:
***
- Պապա, ինձ 5հզ. դրամ կտա՞ս,- ասում է տղան:
- Իսկ ինձ` 10հզ,- խնդրում է աղջիկը:
- Ինձ էլ 15հզ. է պետք,- ասում է կինը:
- Ձեզ այսօր ինչ է պատահել,- զարմանում է հայրը:
- Դու, ինչ է, մոռացել ես, այսօր քո ծննդյան օրն է:

***
- Դուք այնպիսի թութակ ունեք, որ անգլերեն է խոսում,- հարցնում է մի տղամարդ խանութում:
- Ոչ, բայց մեզ մոտ փայտփորիկ կա, որ Մորզեի այբբուբենին է տիրապետում:

***
Երկու ընկեր հանդիպում են նախորդ օրվա գինարբուքից հետո.
- Գլուխդ ցավում է,- հարցնում է մեկը:
- Էն էլ ոնց:
- Ընդունիր այս… մխիթարանքները,- ասում է առաջինը` գրպանից հանելով օղու շիշն ու բաժակները:
***
- Մարսողությունս բարելավելու համար ես գարեջուր եմ խմում, ախորժակի բացակայության դեպքում սպիտակ գինի, ցածր ճնշման ժամանակ` կարմիր գինի, բարձր ճնշման ժամանակ` կոնյակ: Երբ անգինա եմ ունենում` օղի:
- Իսկ ջուր:
- Էդպիսի հիվանդություն ես չունեմ:

***

Մի կին խորհուրդ է տալիս ընկերուհուն.
- Երբեք ամուսնուդ հետ մի գնա նորաձևության տուն, որտեղ հագուստներ են ցուցադրում: Դա վնաս է և քեզ, և ամուսնուդ: Դու երազում ես նոր շրջազգեստ ունենալ, իսկ ամուսինդ` նոր կին:
***
Հյուրը դիմում է տանտիրոջը.
- Ձեր աղջիկը դաշնամուր է նվագում ճիշտ այնպես, ինչպես իմ շեֆը…
- Ձեր հիմնարկի պետը դաշնակահար է:
- Ոչ, պարզապես նրա աջ ձեռքը նույնպես չգիտե, թե ինչ է անում ձախը:

***
Ամուսնական անկողնում կնոջ հետ սիրեկանին բռնեցրած ամուսինը բղավում է.
- Ով ես, ինչ ես անում կնոջս անկողնում:
- Տեսնում ես,- դիմում է կինը սիրեկանին,- ես քեզ ասում էի, չէ, որ ամուսինս լրիվ հիմար է…
***
Ամուսնուն հանգստյան տուն ճանապարհելիս կինն ասում է.
- Տես, հա, փողերդ չծախսես այն բանի վրա, որից տանը կարող ես ձրի օգտվել:
***
- Քուրիկ, կուզեիր ինձ հետ լինել:
- Ինչպես ես համարձակվում… Ինչպես կարող էր քո գլխում նման միտք ծագել… Իրոք, ինչպես կռահեցիր…
***
Հանգստյան տանը մի տղամարդ ծանոթանում է սիրունատես կնոջ հետ: Առաջին օրը շոյում է ձեռքը, երկրորդ օրը` թևը, իսկ երբ երրորդ օրը ձեռքը ուսին է դնում, կինն այլևս չի դիմանում.
- Չլինի կարծում ես, թե ես երեք ամիս այստեղ կողքիդ եմ լինելու:

***
Ամուսնուն նոր կորցրած կնոջը սիրեկանն ինտիմ առաջարկ է անում.
- Ինչ ես ասում, ես դեռ սգի մեջ եմ:
- Գիտեմ, սիրունս, բայց մենք շատ զգույշ ու տխուր կսիրենք իրար:

***
- Հանվեք,- ասում է ռենտգեն անող բժիշկը մի աղջկա:
- Ամաչում եմ:
- Բժշկի մոտ չեն ամաչում…
- Իսկ կարելի է` գոնե լույսն անջատեք:
- Իհարկե:
- Իսկ շորերս ուր դնեմ:
- Իմ շորերի վրա:
***
Զրուցում են երկու մարմնավաճառ.
- Ինձ ճիշտն ասա, առաջին անգամ սիրելով տրվեցիր, թե փողով:
- Իհարկե, սիրելով. հինգ դոլարը ինչ փող է, որ…


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Անեկդոտներ, հումոր | Ավելացրեց: Admin | Տեգեր: հումոր, Անեկդոտներ
Դիտումներ: 1120 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ