Անեկդոտների փունջ 2
07.09.2014, 10:51
 

   kiss.am

Անեկդոտների փունջ 2

Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.
– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:
– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:
– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:
– Իսկ մյուսներին:
– Մյուսներին ասում եմ. “Ձեր երեխան ձեզ շատ նման է”:

***
Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. “Վարդենիսից”:

***
Տղան՝ աղջկան.
- Գնանք ինձ մոտ. ծնողներս մի քանի օրով քաղաքից դուրս են գնացել: Կնստենք, թեյ կխմենք:
- Լավ, բայց սպասիր մտնեմ դեղատուն, թեյի համար որոշ բաներ առնեմ, գամ:

***
Երիտասարդը ընկերուհուն.
- Հիմա ի՞նչ, չես ուզում հետս ամուսնանալ:
- Չէ: Իմ ընտրյալը պետք է լինի խիզախ ու հնարամիտ:
- Իսկ դու արդեն չե՞ս հիշում, թե ինչպես քեզ փրկեցի, երբ խեղդվում էիր:
-Հա, դու խիզախ ես, բայց դա չի նշանակում, որ հնարամիտ էլ ես:
- Իսկ ի՞նչ ես կարծում, նավակն ո՞վ շրջեց,- բազմանշանակ ժպտում է երիտասարդը…

***
Զրուցում են լավատեսն ու հոռետեսը.
Հոռետեսը.
-Գրո՛ղը տանի: Օրերն ինչպես են թռչում… Աչքդ թարթում ես՝ ամիսն անցավ…
Լավատեսը.
- Ըհը՛, նորից աշխատավարձի օրն է

***
- Մա՛մ, վաղը ստուգողական ունեմ:
- Դե արի իրար հետ կրկնենք: Ո՞րն է Գերմանիայի մայրաքաղաքը:
- Բեռլինը:
- Իսկ Ֆրանսիայի±նը:
- Բեռլինը:
- Ռուսաստանինը:
- Բեռլինը: Մա՛մ լավ էլի, ավելի բարդ բաներ հարցրու՛…
- Լեհաստանի մայրաքաղա՞քը…
- Բեռլինը:
- Ապրես: Ի՜նչ խելացի ես Ադոլֆ…

***
Սենյակի դուռը բացվում է, և վազելով ներս է մտնում մի երիտասարդ:
- Բարև պա՛պ…
Համակարգչից առանց կտրվելու ծրագրավորող հայրը հարցնում է.
- Էս որտե՞ղ էիր թրև գալիս, այ բոշա:
- Բանակում էի պապ…
***
- Փողոցն անցնելիս` նայեք մեքենաներին, ոչ թե լուսացույցին: Մինչև այսօր ոչ ոք լուսացույցի տակ չի ընկել:

***
Երջանկությունը բոլորին էլ այցելում է, ուղղակի մեզ փոքր տարիքից սովորեցրել են, որ անծանոթների առաջ դուռը չբացենք:

***
- Մամ, ինչու են հարսները սպիտակ շոր հագնում:
- Որովհետև դա նրանց կյանքի ամենաերջանիկ օրն է:
- Իսկ ինչու են փեսաները սև շոր հագնում…


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Անեկդոտներ, հումոր | Ավելացրեց: Admin | Տեգեր: հումոր, Անեկդոտներ
Դիտումներ: 1136 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ