Սոսո Պավլիաշվիլիի փեսան բանտարկվել է
09.09.2013, 10:49
 

   



Գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործով երեք ամբաստանյալներ դատապարտվել են 20 տարի ազատազրկման: Հայտնում է galatv.am-ը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը 20 տարի ազատազրկման է դատապարտել գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության մեջ մեղադրվող 3 ամբաստանյալներին` հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսային` Վախթանգ Չխապելիային, Գելի Ուբիլավուին և Կոբու Կուրուանին:

43-ամյա գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սկանդալային սպանությունը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 24-ին: Սկզբում նրա սպանության մեջ մեղադրվել են 6 մարդ: Սպանվածի ընտանիքը մեղադրում է երգիչ Սոսո Պավլիաշվիլիին, սպանությանը նրա մասնակցության մասին հարցաքննության ժամանակ պատմել է նաև երգչի փեսան: Չխապելիան պնդում է, որ նրանք միասին էին պատրաստվում «պատժել» գործարարին, իսկ հանցագործություն իրականացնելու համար փողերը տվել է ոչ այլ ոք, քան անձամբ Պավլիաշվիլին, հաղորդում է "Новости-Грузия" լրատվական կայքը:
Համաձայն Չխապելիայի ցուցմունքների` սպանվածի և Պավլիաշվիլիի միջև տարաձայնություններ են եղել. նա «Սոսոյից խաբեության միջոցով հսկայական գումարներ է ստացել»: Ըստ երգչի փեսայի խոսքերի` նրանք չէին պատրաստվում սպանել Ադուաշվիլիին` միայն ծեծել ու հաշմանդամ դարձնել: Չխապելիան գտել է հանցագործությունն իրականացնողին, Գելա Ուբիլավան համաձայնել է կատարել պատվերը 50 հազար դոլարով:

Ինչ վերաբերում է գումարին, ապա ըստ Չխապելիայի խոսքերի՝ դրա մեծ մասը նա բերել է Ուկրաինայից: «Գումարն ինձ տվել է Սոսո Պավլիաշվիլին»,- ասել է ամբաստանյալը: Նա նաև պատմել է, որ սպանությունից մի քանի ժամ անց այդ մասին տեղեկացրել է Պավլիաշվիլիին, վերջինս ոչինչ չի ասել: Իսկ դեկտեմբերի 10-12-ը` Հայաստանում համերգների ժամանակ, Պավլիաշվիլին Չխապելիային 10 հազար դոլար է փոխանցել գերեզմանը սարքելու  և 10 հազար եվրո` սպանվածի ընտանիքին տալու համար: 

Սոսո Պավլիաշվիլիի փաստաբանները կտրականապես հերքում են հանրահայտ երգչի մասնակցությունը գործարարի սպանությանը: Երգիչն այս մեղադրանքները «անհեթեթություն» է անվանել, իսկ դատախազությունում կարծում են, որ չնայած ենթադրություններ կան, որ Պավլիաշվիլին կապ ունի սպանության հետ, սակայն նրա դեմ ոչ մի ապացույց չկա:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: անցուդարձ
Դիտումներ: 927 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ