Դիմա Բիլանը անկեղծացել է ընկերության մասին շոու-բիզնեսում
07.08.2013, 22:44
 

   



Դիմա Բիլանը անկեղծացել է ընկերության մասին շոու-բիզնեսում

Երգիչ Դիմա Բիլանը որոշել է պատմել ընկերության մասին շոու-բիզնեսում. ինչպիսի՞ն է այն իրականում: Հաճախ կարելի է տեսնել, որ տարբեր միջոցառումների ժամանակ աստղերը բարեհամբույր ժպտում են իրար, զրուցում և անգամ լուսանկարվում միասին: Բայց թե որքանով է այդ արտաքուստ ջերմությունը անկեղծ, դժվար է ասել:

Որպես ամենավառ աստղերից մեկը՝ ով-ով բայց, Բիլանը լավ գիտի՝ ինչ է իրականում կատարվում ներքին խոհանոցում և ինչպիսի հարաբերություններ ունեն միմյանց հետ իր գործընկերները: «Իմ կարծիքով շոու-բիզնեսն իրենից ներկայացնում է կիսաարտահայտություններ, կիսաբառեր, կիսամարդիկ: Եվ՝ կիսաընկերություն»:

Երգիչը ևս դեմ չէ լուսանկարվելուն, իսկ հետո իր բլոգում նոր ֆոտոներով գլուխ գովելուն, բայց իսկական ընկերներ շոու-բիզնեսի ոլորտից, ինչպես խոստովանել է, չունի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: լրահոս, Lifestyle news, Նորություններ, շոու-բիզնես, անցուդարձ
Դիտումներ: 1273 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ