Հարրի Փոթերի երկրպագուները խցանումներ են առաջացրել Վենետիկում
03.09.2013, 09:37 | |||||||
![]() ![]() 1in.am-ի փոխանցմամբ Վենետիկի պատմական թաղամասը երեքշաբթի օրը բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆի երկրպագուների պատճառով կաթվածահար է եղել: Հարի Փոթերի դերում նկարահանված դերասանը Վենետիկի կինոփառատոնին ժամանել է ներկայացնելու «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմը, որտեղ խաղացել է գլխավոր դերում: Երեքշաբթի օրը Լիդո կղզի ժամանելուց հետո նա պետք է Վենետիկի կենտրոնական մասում գտնվող խանութներից մեկում ինքնագրեր բաժաներ: Դերասանի հարյուրավոր երկրպագուներ, հիմնականում՝ 14-20 տարեկան աղջիկներ, լցվել են դեպի խանութ տանող բոլոր փողոցները: Ոստիկանությունը չի կարողացել դիմակայել ամբոխին, որի պատճառով խցանումներ են առաջացել, և ստիպված է եղել Վենետիկի մայրցամաքային մասից օգնություն խնդրել: Իրադրությունից գոհ են մնացել խանութների և ռեստորանների տերերը, քանի որ զբոսաշրջիկները չեն կարողացել առաջ շարժվել և որոշ ժամանակ այդ հաստատություններում են իրենց ժամանակն անցկացրել: Վենետիկի 70-րդ հոբելյանական կինոփառատոնն այս օրերին անցկացվում է Լիդո կղզում: Մրցույթին 20 ֆիլմեր են մասնակցում: ![]() ![]() ![]() Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 919
| | |