Աստղեր, որոնք հայտնվել են Գինեսի գրքում
28.08.2013, 23:31
 

   


Գինեսի ռեկորդների գիրքը նշում է իր 58-ամյակը։ Առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1955-ին, Guinness իռլանդական գարեջրագործական ընկերության պատվերով, գրում է loveradio.ru-ն։
 
Առաջին հրատարակությունները նման էին տեղեկատուների, ընդ որում՝ բավական լուրջ տեղեկատուների, սակայն վերջին շրջանում գրքում ընդգրկվում են զվարճալի, իսկ երբեմն էլ անիմաստ ռեկորդներ։ Ի դեպ, ռեկորդների գրքում հայտնվել են նաև բազմաթիվ աստղեր։
 
Աղջիկների սիրելի Ջասթին Բիբերը գրքում հայտնվել է շնորհիվ իր երկրպագուների։ 2011թ. փետրվարին նրա «Baby» տեսահոլովակն ունեցել է ավելի քան 463.000.000 դիտում։



Երգչուհի Լեդի Գագան նույնպես գրքում է հայտնվել իր երկրպագուների շնորհիվ։ 2011-ին երգչուհին ամենահայտնին է դարձել Twitter-ում, նա այդ ժամանակ ունեցել է 11.259.372 ընթերցող։ Այժմ նրա հետևորդների թիվը մոտենում է 40 մլն-ին։



Գինեսի ռեկորդների գիրքը չէր կարող շրջանցել փոփի արքա Մայքլ Ջեքսոնին։ «Thriller» ալբոմը մինչ օրս շարունակում է մնալ ամենավաճառվողը երաժշտության ողջ պատմության ընթացքում։ Ջեքսոնը դարձել է նաև աշխարհի ամենահաջողակ տեսահոլովակի հեղինակը, 1984թ. «Գրեմիի» ամենաշատ մրցանակներին արժանացած երգիչը և «ամենաբարեգործը» փոփ աստղերի շրջանում։



Աչքի է ընկել նաև երգչուհի Թեյլոր Սվիֆթը. նա Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել՝ դառնալով ամենաարագ վաճառվող կանանց ալբոմի հեղինակը։ 2010-ին նրա SpeakNow-ը վաճառվել է 280 հազ. օրինակով։ Երգչուհին ռեկորդ է սահմանել նաև ԱՄՆ-ի լավագույն հիթերի 100-յակում ընդգրկված երգերի թվով, դրանք եղել են 11-ը։



Դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը ռեկորդ է սահմանել՝ այցելելով Պեկին։ Ավելի ճիշտ ռեկորդը սահմանել են աստղի չինացի երկրպագուները։ Իր ծննդյան օրը դերասանը ներկայացրել է «Երկաթե մարդը» ֆիլմի շարունակությունը և ստացել բացիկ իր երկրպագուներից, որում եղել է 5.399 ստորագրություն։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: անցուդարձ
Դիտումներ: 1200 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ