16:07
Ընտրիր մազերի քո՛ գույնը
 

   

Զարմանալի փաստ է, մարդիկ կնոջ բնավորության մասին կարծիք են կազմում՝ նայելով նրա մազերի գույնին: Սովորի՛ր ճիշտ օգտագործել ստերիոտիպերը:

Ընտրիր մազերի քո՛ գույնը

Շիկահեր. ժամանակակից շիկահերը անկախ, սեքսուալ, ուժեղ կին է: Կերպարը զարգացել է Մերլին Մոնրոյից մինչև Մադոննա Շիկահերը նաև կենսասիրության ու երիտասարդության խորհրդանիշ է: Ինչո՞ւ: Շատերն են փոքր տարիքում շեկ մազեր ունենում: Բացի այդ բաց գույնի մազերի փայլը հիշեցնում է ոսկի՝ այսինքն դրամ, հարստություն: Բացի այդ մազերը գունաթափելը և ոսկեգույն ներկելը կլոր գումար է արժենում: Սակայն կան նաև բացասական կողմեր: Կանայք ավելի շատ խանդում են շիկահերների նկատմամբ, քան մյուսների: Շիկահերներին թեթևամիտ ու տգետ են համարում, աշխատանքում լուրջ չեն ընդունում:
Շքեղ տեսք ունենալու համար խորհուրդ ենք տալիս բուժիչ դիմակ դնել մազերին, որպեսզի դրանք փայլեն:
Եթե ժամանակ չկա, փորձիր փայլ-սպրեյ: Սակայն չափը չանցնես: Եթե գործընկերներդ ավանդապաշտ են և զգում ես, որ մազերիդ գույնը քեզ խանգարում է առաջ գնալ, սովորիր ուշադրությունը շեղել մազերիցդ: Մանավանդ, որ չես պատրաստվում փոխել գույնը: Հարթ, «լպստած» մազերը կստիպեն նայել ոչ թե քեզ, այլ զեկուցմանդ: Հագուստդ պետք է չընդգծի սեքսուալությունդ: Որպեսզի մազերն անթերի տեսք ունենան, պարբերաբար վարսավիրի մոտ գնա: ժամանակ չկա՞: Կան հատուկ խնամող քսուքներ, որոնք քողարկում են ճյուղավորված մազերը (նրանք բաց գույնի մազերի վրա ավելի լավ են երևում):

Ընտրիր մազերի քո՛ գույնըԹխահեր. Երկրագնդի բնակչության մեծ մասը կարող է հպարտանալ թուխ մազերով: Հիմնական առավելությունն այն է, որ նրանց հակված են վստահելու: Բացի այդ, սև ու մուգ դարչնագույնը նմանեցնում են հողին: Երևի դրա համար են թխահերներին համարում անկեղծ ու բնական: Նրանց վստահում են նվիրական գաղտնիքներն ու դարձնում են լավագույն ընկեր: Հարցումների համաձայն՝ աղջիկների 59%-ը կարծում է, որ հավասար պայմանների դեպքում ավելի շուտ աշխատանքի կընդունեն թխահերներին, քան շիկահերներին: Տղամարդկանց ու կանանց մեծ մասը չի ընդունում, որ շիկահերը կարող է դառնալ երկրի նախագահ: Ընդհանուր կարծիք կա, որ թխահերներն ավելի երջանիկ են անձնական կյանքում: Բայց կա նաև հակառակը: Շրջապատը կարող Է քեզ ընկալել իբրև գոռոզ մարդ կամ գորշ մկնիկ (չնայած որ բազմաթիվ հակասող փաստեր կան՝ Կետրին Զետա Ջոնս, Սելմա Հայեկ... անվերջ կարելի է շարունակել): Շատ ավելի վատ է այն, որ թխահերների մեջ, ասում են, շատ են էներգետիկ վամպիրները և «աչքով տվողները»:
Դու շատ լավ գիտես, որ մյուսներից պակաս սեքսուալ չես: Պարզապես սովորիր չմնալ շիկահերների ու խարտիշահերների ստվերում: Ընտրել ես գայթակղիչի դե՞րը: Արձակիր մազերդ ու ձեռքերով ալիքներ ստեղծիր: Կարող ես մազերիդ մեջ ծաղիկ խրել: Ոչ պակաս սեքսուալ են բարձր հավաքած մազերը:
Դու նոր աշխատանք ես փնտրում կամ փորձում ես բարձր դիրքի հասնել, բայց ինքնավստահությունդ չի՞ բավականացնում: Մազերիդ ավելի պայծառ երանգ տուր: Գունային շամպունն այն Է, ինչ հարկավոր է: Այն մազերի գույնն ավելի վառ կդարձնի, հատկապես եթե 10 րոպե թողնես մազերիդ վրա: Եվս մեկ միջոց, փայլ-սպրեյը աննման տեսք կտա մազերին:

Կարմրահեր. Կարմրահերները միշտ ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան բաց կամ թուխ մազեր ունեցողները: Հնարավոր է, նրա համար, որ նրանք քիչ են՝ աշխարհի բնակչության 1,5-2%-ը: Գուցե նաև այն պատճառով, որ կարմիրը սեքսուալության խորհրդանիշ Է: Զարմանալի չէ, որ կարմրահերներն այդքան մեծամիտ են: Չէ՞ որ նրանք վստահ են, որ համընդհանուր ուշադրությունն իրենց համար երաշխավորված է: Սովորաբար սիրում են բոհեմական կյանքն ու հայտնվում թատերական բուհերում: Բացի այդ եռանդուն են և կենսուրախ:
Տղամարդկանց մեծ մասը վստահ է, որ կարմրահերները հարուստ սեքսուալ կյանքով են ապրում: Իսկ երբ աղջիկներին հարցրել էին, թե ինչ գույն կընտրեին, եթե կարողանային մազերի գույնը փոխել մի օրով, մեծ մասն ընտրել էր կարմիրը: ճիշտ է, վերը նշվածից բացի, կարմրահերներին վերագրվում է նաև հանդգնությունն ու չափազանց իմպուլսիվ լինելը:
Եթե «որսի» ես ելել, մազերդ տղամարդկանց համար թակարդ կդառնան: Երանգավորող շամպունով լվա մազերդ, (ոսկեշիկահեր): Եթե «խուլիգանացել» ես, փորձիր կարմիր, պղնձագույն արհեստական փնջեր կրել:
Պահեր կան, որ չես ուզում ուշադրություն գրավել: Եթե ուզում ես ստվերում մնալ, հասարակ սանրվածք ընտրիր: Անկասկած, ոչինչ չես կորցնի, եթե մազերիդ թեթև գել քսես, մազերդ հետ սանրես և պոչիկ կապես: Մազերդ այլևս առաջվա պես չեն ձգի բոլորի հայացքները:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մազերի խնամք | Դիտումներ: 4360 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հմայք, ամեն ինչ մազերիդ համար, Կանայք, Մազերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ