20:40
Սեքսուալությունն իրականում կապ չունի մերկության հետ. կանացի գաղտնիքներ
 

   

Սեքսուալ լինելու համար պարտադիր չէ լինել երիտասարդ ու ընդունված չափանիշներով գեղեցիկ: Բավական է միայն տիրապետել մի քանի գաղտնիքների:

 

Սեքսուալությունն իրականում կապ չունի մերկության հետ. կանացի գաղտնիքներ

 

1. Շատ կանայք կարծում են, որ մերկությունը ուղիղ համեմատական է սեքսուալությանը: Սա միանգամայն սխալ մոտեցում է: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդը կնոջ մեջ փնտրում է գաղտնիք, ու միանգամից բոլոր խաղաքարտերը սեղանին դնող կինը նրա համար դառնում է անհետաքրքրիր ու ոչ գայթակղիչ: Հագուստը սեքսուալության գլխավոր բաղադրատարրերից է, որը տեղ է թողնում տղամարդու երևակայութ յան համար:

2. Սառած ու ասես միայն գայթակղելու մասին մտածող հայացքը գրավիչ չէ արդեն վաղուց: Սեքսուալ կնոջ հայացքը պետք է կենդանի լինի, այն պետք է տանի իր հետևից, կանչի, ստիպի դիմացի տղամարդու սրտին ավելի արագ բաբախել:

3. Կոտրատվելն ու կոնքերն ինտենսիվ շարժելը չէ, որ սեքսուալ է. դա անգամ ծիծաղելի է: Սեքսուալ կինը թեթև է քայլում, ազատ, ուղիղ մեջքով ու բարձր պահած գլխով:

4. Սեքսուալության մյուս կարևորագույն բնորոշիչը ձայնն է: Պետք չէ անիմաստ երանգներ հաղորդել ձայնին փորձելով նմանվել ինտիմ ծառայությունների գովազդներին. դա տգեղ է: Խոսեք բնական ձայնով, բայց հնարավորինս ցածր ու դանդաղ: Երբեք մի՛ բարձրացրեք ձայնը, հավատացեք, որ հենց դա կստիպի ձեզ լսել:

5. Եվ վերջապես, ամենակարևորը սեքսուալ էներգիան է, որ կա յուրաքանչյուրիս մեջ: Այն պարզապես արթնացնել է պետք: Մշտապես խնամված եղեք ու ունեցեք ներքին մի համոզում, որ Դուք անսահման սեքսուալ եք: Այդ միտքն է հենց, որ սեքսուալ փայլ կհաղորդի ձեր աչքերին, որը չի վրիպի տղամարդու ուշադրությունից:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1966 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հմայք, հմայքի գաղտնիքներ, բազմազան խորհուրդներ կանանց, Կանայք, միայն կանանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ