23:12
Խորհուրդներ աչքերի համար
 

   


Լավ խորհուրդներ


Եթե հոգնել են աչքերը, մառլյան թրջեք սառը կաթի մեջ, թեթևակի քամեք և մի քանի րոպե դրեք փակ աչքերի վրա:
 ***

Աչքերի հոգնածության դեպքում կարելի է նաև կատարել հետևյալը. 1 թեյի գդալ սեղանի աղը լուծել 0.5 լ ջրում, դեմքն ընկղմել այդ լուծույթի մեջ և աչքերը բացել ու փակել, շրջանաձև պտտեցնել: Նման մարզանքը մաքրում և թարմացնում է աչքերը:
 ***

Տեսողության համար շատ օգտակար է քաղցած ժամանակ գազարի հյութ խմելը: Այն նաև թարմացնում է մաշկը: Ավելի արդյունավետ ազդեցության համար կարելի է գազարի հյութին խառնել նաև կես բաժակ սառը կաթ, 1 թեյի գդալ մեղր, կես կիտրոնի հյութ:
 ***

Եթե առավոտյան կոպերը թեփոտվում են, աչքերը լվացեք թեյի կամ երիցուկի տաք եփուկով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին):
***

Կոպերի այտուցն անցկացնելու համար կարելի է 15-20 րոպե կոպերին դնել մառլյայի մեջ փաթաթած թարմ քերած կարտոֆիլ:
 ***

Թարթիչների աճն արագացնելու համար ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս տարվա մեջ 3 անգամ թարթիչների ծայրերը կտրել սղոցանման մկրատով:
 ***

Եթե թարթիչները թափվել են որևէ հիվանդության պատճառով, բուժմանը զուգահեռ պետք է ամեն երեկո դեմքը մաքրել երիցուկի եփուկով, իսկ թարթիչների արմատներին քսել նշի, ձիթապտղի յուղ կամ սագի ճարպ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2269 | Ավելացրեց: Admin | Տեգեր: աչքերի խնամք, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ