00:30
Թունդ թեյն ու սուրճը վնասում են լեղապարկին
 

   

Երբ անհանգստություն եք զգում աջ կողատակում, ծանրության զգացողություն ուտելուց հետո, ցավ, որն առավել հաճախ զգալ է տալիս աջ ուսի, թիակի շրջանում, ապա ձեր լեղապարկը բորբոքված է, նկատվում է խոլեցիստիտ, որը բավականին տարածված հիվանդություն է և ըստ վիճակագրության՝ այս հիվանդությամբ կանայք երեք անգամ ավելի հաճախ են հիվանդանում:

 

Թունդ թեյն ու սուրճը վնասում են լեղապարկին

Խոլեցիստիտի թեթև աստիճանի դեպքում բուժումը կարող եք տան պայմաններում իրականացնել, որի համար անհրաժեշտ է ավելի երկար հանգստանալ անկողնում, թեթևացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, կարևոր է նաև հոգեկան հանգիստը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին, որպեսզի լեղապարկի բորբոքման սրացում առաջացնող հնարավորինս քիչ նյութեր ընկնեն օրգանիզմ: Սուր ցավերի դեպքում խորհուրդ են տալիս խմել ոչ թունդ տաք թեյ, հյութեր և օշարակներ, մասուրի թուրմ, թեթևակի տաքացրած հանքային ջուր, որը պետք է ընդունել ոչ մեծ բաժիններով՝ հասցնելով օրական 6 բաժակի: 
Սննդամթերքի մեջ կարելի է ընդգրկել ձավարեղենով տարատեսակ ապուրներ, շիլաներ՝ բրինձ, մանրաձավար, վարսակ, ինչպես նաև կիսել և դոնդող: 

Քիչ-քիչ սննդաբաժնի մեջ պետք է եփած ոչ յուղոտ ձկնատեսակներ ավելացնել, ինչպես նաև աղացած միս, սպիտակ չորահաց: Անհրաժեշտ է շաբաթը մեկ-երկու անգամ բեռնաթափման օր անցկացնել: Խուսափել թունդ թեյից, սուրճից և գազով ըմպելիքներից: Պետք է բացառել ալկոհոլը, յուղոտ, տապակած ուտեստները:

Անուշ Մաթևոսյան

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 846 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: սուրճ, Առողջ ապրելակերպ, թեյ, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ