08:29
Ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ մազաթափության համար
 

   

Այսօր հաճախ են հանդիպում նոսր մազերով կամ պարզապես ճաղատ մարդիկ: Տղամարդկանց 65%- ը տառապում է մազաթափությամբ, այն չի խնայում նաև կանանց հատկապես 40 տարեկանից հետո:

Ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ մազաթափության համար


Յուրաքանչյուր մազի կյանքի և աճի տևողությունը կազմում է 4 -5 տարի, որի ընթացքում այն անցնում է երեք փուլ՝

•     Անագեն (աճի) փուլ՝ ակտիվ և կանոնավոր աճի շրջան, մոտավորապես 4 տարի:
•     Կատագեն (անցումային) փուլ'՝ 10 օր:
•     Տելոգեն (հանգստի) փուլ՝ տևողությունը 3 ամիս, որի ավարտին մազը ընկնում է:

Այս 3 փուլերը կրկնվում են կյանքի ընթացքում մոտավորապես 20 անգամ, հետևաբար նորմալ է համարվում կանոնավոր մազաթափությունը:
Սակայն բազմաթիվ ազդակներ կարող են այս կամ այն կերպ ազդել վերոհիշյալ փուլերի վրա և հանգեցնել չափից ավել մազերի կորուստի:

Օրինակ՝ հորմոնալ կամ սննդային դիսբալանսը, գերլարվածությունը, սթրեսը, վատ սովորույթները (ալկոհոլի չարաշահումը և ծխելը) ֆիզիոլոգիական խնդիրները, գլխամաշկի չորությունը և այլն:
Մազերը և դեմքը հանդիսանում են մարդու հեղինակության՝ իմիջի անբաժան մասնիկը: Տարածված միջոցների օգտագործումը հիմնովին չի լուծում երիտասարդացման և գեղեցկության պահպանման խնդիրը, քանի որ փորձում ենք ազատվել ախտանշաններից այլ ոչ՛ հիվանդության պատճառներից:

Բնականում մարդը կորցնում է օրական մոտ 60-ից 100 մազ: Եթե գլխի մազերը դառնում են կոտրտվող և թույլ, եթե սանրվելուց հետո սանրի վրա հայտնվում է 50-ից ավել մազ, կամ եթե մազերի փունջը ձեռքով ձգելուց հետո ձեռքում մնում է 5-ից ավել մազ, ուրեմն ժամանակն է գործել:

Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ մազաթափության դեմ՝ կեղծամ, մազերի իմպլանտացիա և այլն: Բոլոր այս մեթոդները լիարժեք չեն և չեն ապահովում խնդրի համարժեք լուծումը, կամ շատ ծախսատար են:
Լավագույն մեթոդը հյուծված և կոտրտվող մազերի առողջ ու փարթամ տեսքը վերականգնելու համար հանդիսանում է էթիոտրոպ (պատճառային) բուժումը, որի բաղկացուցիչ մասերից մեկը սննդարար տարրերի մաքսիմալ առկայության ապահովումն է մազարմատներում: 


Настойка против выпадения волос


Маска при сильном выпадении волос


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մազերի խնամք | Դիտումներ: 1298 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Մազերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ