00:48
Ո՞ր 4 սննդամթերքը պետք է բացառել՝ կատարյալ մարմին ունենալու համար
 

   

Ո՞ր 4 սննդամթերքը պետք է բացառել՝ կատարյալ մարմին ունենալու համարՍննդաբաններն ասում են, որ կազմվածքի գեղեցկության համար պետք է հրաժարվել ընդամենը 4 մթերքից կարագից, ռաֆինացված հացամթերքից, աղից և շաքարից:

Ըստ Ֆլորիդայի ինստիտուտի գիտնականների, կարագը պետք է սննդաբաժնից բացառվի չհագեցած ճարպերի մեծ քանակի պատճառով: Այն լիովին հնարավոր է փոխարինել ձեթով, կարծում են մասնագետները: Մթերքների հաջորդ խմբի մեջ մտնում են սպիտակ հացը, մակարոնեղենը և բուլկիները: Սպիտակ հացի փոխարեն կարելի է օգտագործել թեփով հաց, մակարոնեղենից գնել միայն ցորենի պինդ տեսակներից պատրասվածը, իսկ բուլկիները փոխարինել որևէ այլ ավելի օգտակար աղանդերով:

Վերջին երկուսը աղն ու շաքարն են, առանց որոնց դժվար է պատկերացնել ժամանակակից կյանքը: Բայց այստեղ նույնպես խնդիրը միանգամայն լուծելի է: Թեյը կարելի է քաղցրացնել օգտակար մեղրով, իսկ կերակուրների մեջ համեմունքներ ավելացնել: Աղից և քաղցրից կարելի է հետ վարժվել աստիճանաբար պակասեցնելով աղի պտղունցներն ու թեյին ավելացվող շաքարավազի գդալները:

 


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1227 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ