21:52
Օրիգինալ զգեստներ՝ Vionnet-ից
 

   


ladies.am-ը գրում է

Vionnet ապրանքանիշը հանրության դատին է ներկայացրել Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուն: Փարիզի նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացված հավաքածուն աչքի է ընկնում ինքնատիպ ձևավորմամբ զգեստներով, որոնք տարբեր են թե ոճով, թե գույներով: Զգեստները կրում են մետաղյա դետալներ, ցանցեր, նախշազարդ կտորներ, ինչպես նաև` մորթի:



Զգեստներում մեծ ուշադրություն է հատկացված իրանի հատվածին, որն ընդգծված է գոտիների և մետաղյա այլ դետալների օգնությամբ: Սև, սպիտակ, կապույտ և դեղին երանգներով զգեստները թարմություն կհաղորդեն կանանց զգեստապահարաններին:  Այս զգեստները հարմար են հատկապես հատուկ առիթների կրելու համար: Դրանք  անկրկնելի տեսք կհաղորդեն կանանց և կառանձնացնեն շրջապատից: Այս ապրանքանիշը մշտապես հանդես է գալիս նորարարություններով, եւ այս վերջին հավաքածուն բացառություն չէ:

Օրիգինալ զգեստներ` Vionnet-ից


Օրիգինալ զգեստներ` Vionnet-ից

Օրիգինալ զգեստներ` Vionnet-ից


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 1872 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մոդայի միտումներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ