10:30
Giles–ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու
 

   




glamourarmenia.com-ի փոխանցմամբ՝ հայտնի մոդել Քրիստեն Մքմենամին ներկայացրել է Giles ապրանքանիշի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի տեսականին Լոնդոնի  նորաձևության շաբաթի շրջանակներում: Սատանայի տեսքով մոդելին բեմում փոխարինելու են գալիս Կարա Դելեվինը, Էդի Կամփելը, Ջորջիա Մեյ Ջագերը: Սպիտակ զգեստներին փոխարինում են ոսկեգույն, մուգ մանուշակագույն և դարչնագույն տեսականին, իսկ եզրափակումը տրվում է սև երեկոյան զգեստի ցուցադրությամբ: Վերջինիս միջոցով ներկայացվում են դժոխքն ու դրախտը, իսկ դիզայներին հաջողվում է դրախտը այդքան գեղեցիկ և ցնցող ներկայացնել:



Հավաքածուում տեղ գտած զգեստները համադրված են ինքնատիպ ձեռնոցների հետ` զարդարված Սվարովսկի ապրանքանիշի դետալներով: Ինչպես միշտ, Giles-ի տեսականում մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի աշխատանքները. զգեստները  զարդարված են գեղեցիկ կաշվե նախշերով: 



Հավաքածուի ցուցադրության ժամանակ թվում էր` հրեշտակների տեսք ունեցող մոդելները երկրնքից են հայտնվել հանդիսատեսի առջև:  Սակայն, հավաքածուում ներառված տեսականին նախատեսված չէ ամենօրյա կրելու համար: Ընտրելով այս հագուստներից` կանայք անկրկնելի տեսք կունենան հատուկ երեկույթների ժամանակ:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 3354 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մոդայի միտումներ, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ