15:13
Օծանելիքի օգտագործման նրբությունները
 

   

Ճիշտ օծանելիքը կպարգևի ձեզ ճիշտ ոճ և ձեր ինքնավստահությունը, կհաղորդի շքեղություն։ Սակայն, նույնիսկ ճիշտ օծանելիքը կարող է սխալ հնչել, եթե սխալ է կիրառվում։

Ընտրեք ճիշտ օծանելիք

Որոշ կանայք նախընտրում են կրել մեկ բնորոշ բույր, ոմանք էլ սիրում են փոխել բույրը ըստ առիթի կամ եղանակի։ Անկախ ձեր նախընտրություններից՝ ճիշտ բույրի ընտրությունը առաջին քայլն է պատշաճ կերպով օծանելիք կրելու գիտությունում։

Տարբեր տեսակներ

Օդեկոլոնների բույրը ցնդում է մեկ ժամվա ընթացքում, քանի դեռ հարդարաջուրը մնում է կայուն մոտ երկու ժամվա ընթացքում։
Պարֆյումը ավելի հագեցած է բուրավետ յուղով, ինչի շնորհիվ այն չի ցնդում մոտ 4 ժամ շարունակ։ Դասական պարֆյումն ու պարֆյում մզվածքները ունեն խիտ հագեցվածություն և մնում են կայուն մինչև վեց ժամ։

Ընտրե՛ք ձեր պահանջներին համապատասխան օծանելիք. եթե դուք աշխատում էք փոքր, սահմանափակ տարածքում, ապա անշուշտ,  պետք է խուսափեք հագեցած, սուր բույր կրելուց։

Նախքան կրելը փորձեք օծանելիքը

Դուք կարող եք փորձարկել այն մի կտոր թղթի վրա, որը միշտ առաջարկվում է համապատասխան խանութներում։ Միակ բանը, որ պետք է հիշել. այն մի փոքր տարբեր կհնչի թղթի վրա, քան ձեր մարմնին։ Հիմնական պայմանը կայանում է նրանում, որ մինչև վերջնական որոշում կայացնելը թույլ տաք օծանելիքը համակցվի ձեր մարմնի քիմիային։ Որպես այլ տարբերակ՝ դուք կարող եք մի փոքր օծանելիքը տարածել ձեր դաստակին և սպասելով մոտ տասը րոպե, հոտ քաշել։ Այդքան ժամանակ է հարկավոր, որպեսզի բույրը ամբողջությամբ հնչի, հուշելով, թե սազում է այն ձեզ, թե
Ոչ:

Օծանելիքն ունի երեք բուրմունքային մասնիկ. Նրբագույն, միջին նրբության և ցածր նրբության մասնիկներ։ Նրբագույն մասնիկը անմիջապես բույր է հաղորդում, սակայն ոչնչանում հինգ րոպեի ընթացքում։ Միջին նրբության մասնիկները բացվում են մոտ տասը, իսկ նրբագույն մասնիկները՝ տասնհինգ րոպեից։ Հենց նրանք են, որ տևում են ժամեր շարունակ: Այսպիսով ձեզ պետք է սպասել նրանց ամբողջությամբ բուրելուն, որպեսզի հասկանաք օծանելիքի բույրը։ Խուսափե՛ք օծանելիքը հագուստին տարածելուց, որպեսզի ձեր հագուստը
չբուրա, իսկ դուք կարողանաք ճիշտ որոշում կայացնել: Որոշ օծանելիքներ կարող են գունավորել կամ անգունացնել ձեր հագուստը, այնպես որ հարկավոր է ուշադիր լինել օծանելիքը կիրառելուց։

Սահմանափակե՛ք փորձարկվող բույրերի քանակը։ Երեք բույր փորձարկելուց հետո ձեր հոտառությունը կորցնում է իր սրությունը, և դուք այլևս չեք կարողանա հստակ զգալ փորձարկվող հոտերը։ Եթե ուսումնասիրվող բույրերը կտրուկ տարբերվում են, ապա դուք կարող եք փորձարկել հինգից-վեց բույր, մինչև ձեր հոտառությունը բնաթա:

Խնդրե՛ք մի քանի սուրճի հատիկ։ Նրանք մաքրում են ձեզ մոտ հոտերի պալիտրան, և
դուք կկարողանաք բույրեր փորձարկել ավելի երկար ժամանակ: Սակայն դա երկարատև չէ, այնպես որ ավելի լավ է փորձարկել միայն մի քանի բույր մեկ անգամից։

Ընտրեք ձեզ համապատասխանող բույր։

Օծանելիքների համարյա 75% - ը պարունակում է վարդի և հասմիկի մզվածք, սակայն տարբերվում է քանակությունը։ Եվ ավելին, օծանելիքները հագեցած են հազարավոր այլ բաղադրիչներով ու քիմիական միացություններով, որոնք դարձնում են բույրը յուրահատուկ: Ահա՝ ինչու չկա իրար պես բուրող օծանելիք:

Ընդանրապես, օծանելիքը բաշխվում է չորս տեսակի. Բուսական, սաթե փայտային, մրգային ծաղկային և համեմված արևելյան: Թարմ բուսական օծանելիքները ունեն բույսերի, տերևների և խոտերի համակցություն: Նրանք ձգտում են «պարզ» բույրի և սազական են կանանց՝ զգայուն և նուրբ խառնվածքով: Կանայք, ովքեր սիրում են կրել օծանելիք ըստ առիթի, պետք է օգտագործեն այդ տեսակի օծանելիքը դրսում, ցերեկային ժամերին։

Փայտային օծանելիքները համակցում են ջերմ բույրերի լայն տեսականի։ Շատերը ներառում են սաթ, ճանդան, մայրի և տարատեսակ համեմունքներ։ Համեմունքների համադրությունն է, որ դարձնում է այդպիսի օծանելիքները ունիվերսալ։ Կանայք, որոնք ցանկանում են կրել զգացմունքային օծանելիք, պետք է ընտրեն սաթե փայտային բույրեր, հատկապես՝ երեկոյան ժամերին։

Մրգային ծաղկային օծանելիքը սթափեցնում է զվարճալի և ռոմանտիկ զգացմունքները։ Օծանելիքները, որոնց բույրը համակցված է մեկ ծաղկի կամ մրգի մասնիկների շուրջ, համապատասխանում են այդ կատեգորիային: Մի մասը շեշտված է մրգային մասնիկներով, մյուսն էլ՝ ծաղկային։ Այդ տեսակի օծանելիքը նույնպես հիանալի է ցերեկային ժամերին կրելու համար։ Կանայք, որոնք նախընտրում են թարմ, հյութալի բույրեր, կարող են օգտագործել առաջին տեսակը, իսկ դասական ռոմանտիկ բույրեր նախընտրողները՝ երկրորդը:

Համեմված արևելյանը իր կառուցվածքով նման է սաթե փայտային բույրերին, պարզապես նրանք համալրում են շատ ավելի ծաղկային մասնիկներ: Այդ տեսակի օծանելիքները հաճախ թրմված են թանկարժեք բույրերով, ինչպիսիք են օրխիդեան, նարնջի ծաղկունքը, վանիլը, քաղցր համեմունքները, խունկը և մուշկը։ Այս էկզոտիկ օծանելիքները կարող են կիրառվել ցանկացած ժամանակ և՝ հատկապես երեկոյան։ Կանայք, ովքեր փնտրում են ջերմ, խորհրդավոր և առավել կանացի բույր, պետք է այդ տեսակի օծանելիք փնտրեն։

Մինչև Կիրառումը

Նախքան օծանելիքը կիրառելը մաշկը պատրաստելը երաշխավորում է բույրի կայունությունն ու հստակությունը։

Լողացե՛ք և կիրառե՛ք լոսյոն մինչև օծանելիքի օգտագործումը, քանի որ բույրը մնում է կայուն մաքուր և խոնավ մաշկին։ Կիրառեք օծանելիքը, ըստ հնարավորության, լոգանքից կամ ցնցուղից անմիջապես հետո: Կամ էլ կարող եք լավ լվալ և լոսյոն քսել հենց այդ հատվածներին, որոնց ուզում եք տարածել օծանելիքը: Ավելի շեշտեք կիրառվող պարֆյումը՝ լվացվելով և տարածելով այն օճառով ու լոսյոնով, որոնք ունեն օծանելիքի նույն բույրը։ Պարֆյումի հավաքածուները, որոնք ներառում են ցնցուղի գել, լոսյոն մարմնի համար և օծանելիք, առավել ազդեցիկ են, սակայն, դուք կարող եք նաև օգտագործել նույն բուրմունքային մասնիկներով հագեցած այլ օճառ կամ լոսյոն։
Մի՛ խամրեցրեք օծանելիքի բույրը: Օրինակ՝ մի լողացեք արտահայտված մրգային ցնցուղի գելով նախքան մուշկի պարֆյում կիրառելը:

Կիրառում

Եթե կիրառեք շատ օծանելիք, նրա բույրը կարող է խանգարել ձեզ և շրջապատող մարդկանց: Եթե կիրառեք քիչ քանակությամբ, բուրմունքը հեշտությամբ կցնդի: Օծանելիքի ճիշտ կիրառման կանոնների իմացությունը կապահովի նրա օգտագործման լավագույն արդյունքը։

Տարածե՛ք օծանելիքը զարկերակային հատվածներին, որտեղ արյունը առավել արագ է հոսում և մաշկն առավել տաք է։

Հագեցած օծանելիք

օգտագործելիս, ինչպիսին է պարֆյում հարդարաջուրը կամ դասական պարֆյումը, այն տարածեք միայն դաստակներին և կոկորդի հատվածներին: Հարդարաջուր կամ օդեկոլոն կիրառելիս տարածեք այն նաև այլ զարկերակային հատվածներին. ականջների հետևը, կրծքին, արմունկների և ծնկների ներսի հատվածներին:

Տարածեք օծանելիքը 15-20սմ հեռավորությունից՝ նայած օծանելիքի հագեցվածության: Ինչքան հագեցած է օծանելիքը, այդքան հեռվից պետք է պահել սրվակը:

Խուսափե՛ք օծանելիքը մաշկի մեջ տրորելուց: Նույնիսկ եթե դա համարվում է բնականոն՝ անելով այդպես՝ վերացնում եք որոշ քիմիական միացություններ, ինչը խախտում է բույրի հավասարակշռությունը: Պետք է տարածել քիչ քանակությամբ օծանելիք մաշկին և թողնել, որ ինքնուրույն չորանա:

Խորհուրդներ

• Օծանելիքը, որը ներայացված է սփրեյ սրվակներով, ավելի երկարատև է քան սփլեշ սրվակները:
• Պահե՛ք ձեր օծանելիքը հեռու արևի ուղիղ ճառագայթներից: Որպեսզի օծանելիքը երկարատև պահպանվի հագեցած, պահեք սրվակները զով և չոր տեղում: Շոգը կարող է ոչ միայն խախտել օծանելիքի բույրը, այլև ճաքեցնել շիշը:
• Եթե ինչ-որ մեկի համար եք ընտրում օծանելիք, ընտրեք ժամանակով ստուգված, դասական բույր: Շատ թեթև ծաղկային բույրերը հարմար են կանանց մեծամասնության համար, սակայն ավելի հագեցած, էկզոտիկ օծանելիքները կասկածելի են այդ պարագայում և նախքան գնելը պետք է փորձարկվեն անձնական մաշկին:

Ուշադրություն

• Զգուշացեք կրկնակի կիրառումից: Ինչքան երկար եք օգտագործում օծանելիքը, այդքան սովորական է դառնում նրա բույրը ձեզ համար: Այսպիսով, դուք կարող եք դադարել «լսել» նրա բույրը, սական դա չի նշանակում, որ այն չեն լսում ձեզ շրջապատող մարդիկ:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օծանելիք | Դիտումներ: 1981 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: օծանելիք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ