08:53
Նորաձև դիմահարդարման գաղտնիքներ
 

   

Կնոջ նորաձև տեսքը յուրօրինակ հագուստների հետ մեկտեղ ապահովում է նաև նորաձև դիմահարդարումը: Աշխարհահռչակ ապրանքանիշները հագուստի հավաքածուների հետ մեկտեղ առաջարկում են նաև նորաձև դիմահարդարման տարբերակներ:

Ընդհանուր առմամբ նորաձև են երկար թարթիչները, անփայլ շուրթերը, մուգ ստվարաներկով կոպերը:

Նորաձև դիմահարդարման գաղտնիքներ

Ուշագրավ աչքեր: Մուգ ստվարաներկով աչքերը նորաձև են համարում Chanel, Dior, Donna Karan, Versace, Giorgio Armani և Gucci ապրանքանիշները:

Բնական տեսք: Կատարելության հասցված մաշկ, նուրբ կլորացված թարթիչներ, փոքր-ինչ վարդագույն այտեր, եւ «առանց դիմահարդարման» տեսքը պատրաստ է:

Նուրբ կլորացված թարթիչներ

Ընդգծված ստորին թարթիչներ: Նման դիմահարդարում են առաջարկում Lanvin, Diane von Furstenberg, Fendi, Stella McCartney ապրանքանիշները:

Վառ գույնի շուրթեր: Աչքերի բաց շպարը և վառ գույնի շուրթերը նորաձև են համարում Giles, Dries Van Noten, Altuzarra, Michael Kors, Donna Karan ապրանքանիշները:

60-ականների դիմահարդարում: Չխնամված ունքեր, մարմնագույն շուրթեր, եղնիկի աչքեր: Դիմահարդարման նման տարբերակ է առաջարկում Marc Jacobs-ը:

Թավշյա մաշկ: Այս տարբերակը նորաձեւ են համարում Alexander McQueen, Valentino, Roberto Cavalli, Alexander Wang ապրանքանիշները:

Ընդգծված վարդագույն աչքեր: Վարդագույն ներկված կոպերը և թարթիչները նորաձև են համարում Donna Karan, Giles, Dries Van Noten ապրանքանիշները:

Դարչնագույն երանգներ: Alexander Wang, Roberto Cavalli և Diane von Furstenberg ապրանքանիշներն առաջարկում են դարչնագույն երանգներ աչքերի և դեմքի հարդարման համար:

Երկար թարթիչներ: Versace, Gucci, Giorgio Armani և Moschino ապրանքանիշները նորաձև են համարում հենց նման դիմահարդարումը:

Անփայլ շուրթեր: Burberry Prorsum, Missoni, Giles ապրանքանիշները նորաձեւ են համարում վառ գույնի, սակայն անփայլ շուրթերը:

ladies.am


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 2127 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մոդայի միտումներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ