20:36
Նորաձևության նոր միտում. 19-րդ դարի շքեղ մոնոկլները դարձյալ նորաձև են դառնում 21-րդ դարում
 

   

Ֆիլադելֆիայում բնակվող քանդակագործ և դիմահարդար-ոճաբան Քրիստին Ֆիլիփսը նորաձևության աշխարհ է վերադարձնում մեկ աչքի համար նախատեսված ակնոցները՝ մոնոկլները, գրում է Daily Mail-ը:

Նորաձևության նոր միտում. 19-րդ դարի շքեղ մոնոկլները դարձյալ նորաձև են դառնում 21-րդ դարում

34-ամյա Քրիստինն իր լատեքսային ակնոցների միջոցով փորձում է թատերական շունչ հաղորդել մարդկանց ժամանակակից կյանքին: Յուրօրինակ ակնոցներն ստեղծելիս նա միաժամանակ ոգեշնչվում է գիտական գեղարվեստական գրականությամբ, բնությամբ և բեմական արվեստով:
Ակնոցներից յուրաքանչյուրը Քրիստինը պատրաստում է 40 ժամվա ընթացում, իսկ իր ստեղծագործությունների համար հումք են ծառայում ոսկորը, մետաղը, քարը, կաշին կամ տարբեր գործվածքներ:
Այս գեղեցիկ և արդեն նորաձևություն վերադարձող մոնոկլների արժեքը տատանվում է 45-120 դոլարի սահմաններում, նշում է աղբյուրը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 1362 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մոդայի միտումներ, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ