08:44
Առավոտյան օգտակար սովորույթներ
 

   

Այս օգտակար սովորույթները կօգնեն ողջ օրվա ընացքում պահպանել բարձր տրամադրություն, ինչպես նաև ունենալ լավ տեսք, լինել առողջ ու երջանիկ:

 

Առավոտյան օգտակար սովորույթներ

 

Խմեք մեկ բաժակ ջուր: 

Մասնագետները խորհուրդ են զարթնելուց հետո տալիս խմել մեկ բաժակ ջուր. այն շատ օգտակար է օրգանիզմի համար: Օգտակարությունն ավելի մեծ կլինի, եթե ջրի վրա ավելացնեք նաև կիտրոն, վերջինիս հյութը կխթանի, որ լյարդն ազատ արձակի տոքսինները:

 Նախաճաշեք: 
Հենց առավոտյան սնունդն է մեզ տալիս էներգիա ողջ օրվա ընթացքում, ուստի պետք է դրան լուրջ վերաբերվել: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրն սկսել վարսակի շիլայով, այն օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր օրվա ընթացքում դատարկ պատճառներից կարող են նյարդայնանալ, լինել մելամաղձոտ, չքնել: Վարսակն իր մեջ հակադեպրեսանտներ է պարունակում. օգտակարությունը նաև նրանում է, որ այն պարունակում է վիտամին B. հենց դա էլ պատասխանատու է մեր նյարդային համակարգի, մաշկի մաքրության, մազերի թանձրության և այլնի համար: Կանաչ թեյը, խնձորն ու արքայախնձորը ևս շատ օգտակար են:

Լվացվեք սառը ջրով: 
Սառը ջուրը թարմացնում է երեսը և կարգավորում արյան շրջանառությունը: Սառը ջուրը ևս մեկ օգտակար հատկություն ունի՝ քլորն ավելի քիչ է, քան տաք ջրում, ինչը մաշկի համար օգտակար է:

Մաքրեք մաշկը: 
Բոլորը կարծում են, թե մաշկը պետք մաքրել երեկոյան. այն գիշերը չի հասցնի կեղտոտվել, սակայն իրականում դա այդպես չէ: Առավոտյան է մաշկը սկսում շնչել և ճարպ արտադրել, ուստի մաքրման կարիք առավոտյան ավելի շատ կա:

Զարթնեք զարթուցիչի ձայնից: 
Եթե դուք սիրում եք, զարթուցիչն անջատել և քնել ևս մի քանի րոպե, ապա հիշեք՝ այդ քունը կլինի անհանգիստ, անորակ և ոչ օգտակար: Քնելով այդ մի քանի ավելի րոպեները՝ կզարթնեք ագրեսիվ տրամադրությամբ և ամբողջ օրը կլինեք նյարդային վիճակում: Ուստի սովորեք զարթնել հենց զարթուցիչի առաջին զանգից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2622 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հարմոնիա, օգտակար խորհուրդներ բազամազան, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ