09:28
ժամանակակից աղջկա շպարի ամենաանհրաժեշտ պարագաները
 

   

FashionYan -ը գրում է՝

Հագուստից բացի, կարևոր է նաև դիմահարդարման պարագաների առկայությունը, որոնցից մի քանիսը ոչ թե թիթիզություն կամ ճոխություն է, ինչպես թվում է շատերին, այլ պարզապես անհրաժեշտություն։

«0ծանելիքը կանանց հագուստի շարունակությունն է»,– համոզված էր Քրիստիան Դիորը։ Իսկ մենք համոզված ենք, որ դիմահարդարման միջոցների ճիշտ համադրության դեպքում, ամենաննշան թվացող հագուստով անգամ կհասնես հաջողության։

Եվ այսպես, յուրաքանչյուր ժամանակակից աղջիկ, անկախ իր նախասիրություններից, իր պայուսակում պետք է ունենա՝

1.    Տոնային կրեմ կամ դիմափոշի – Որքան էլ չսիրես կրեմներ, այնուամենայնիվ, դրանք անփոխարինելի են հանկարծակի հայտնված բշտիկների համար։ Բացի այդ, տոնային կրեմով կամ դիմափոշով կարող ես ծածկել մաշկիդ կարմրությունը։ Միայն թե միշտ ընտրիր մաշկիդ գույնից մի տոն մուգ երանգ, որպեսզի արհեստականորեն չսպիտակեցնես դեմքդ։

2.    Սև. Թարթչաներկ – Ո՞վ չի երազում երկար ու խիտ թարթիչների մասին։ Երբեմն մեզ թվում է՝ թարթչաներկը ամենակարող է թարթիչները մեր ուզածի չափ երկարացնելու գործում, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Եթե քեզ չի հաջողվում ստանալ փարթամ թարթիչներ, ապա մի՛ շտապիր դեն նետել թարթչաներկդ. դրանով դու կարող ես պարզապես ընդգծել կոպերդ, ինչպես անում ենք մատիտով կամ սուրմայով։ Երբ այս երկուսը քսելու ցանկություն կամ ժամանակ չկա, ապա միայն սև թարթչաներկը բավական է՝ աչքերն ընդգծելու համար։

3.    Սև. մատիտ կամ սուրմա – Կանանց աչքերի «սլաքների» կամ «պոչիկների» միակ «մեղավոր» այս պարագաները երբեք ավելորդ չեն լինում։ Սրանք այն միջոցներն են, որոնք միաժամանակ փոխարինում և լրացնում են իրար։ Օրինակ՝ սև մատիտը կարելի է քսել կոպերին՝ սուրմայի փոխարեն և հակառակը։ Սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում սուրման քսել աչքերի ներսի կողմից, ինչպես անում ենք մատիտով։ Բացի այս, մատիտով կամ սուրմայով կարող ես վիզուալ կերպով մեծացնել կամ փոքրացնել աչքերը։

4.    Սպիտակ անփայլ կամ փայլով ստվերաներկ – Անկախ նրանից, թե քանի գույնի ստվերաներկ ունես քո շպարի պայուսակում, սպիտակն ուղղակի պարտադիր է։ Այն լավագույնս ծառայում է որպես աչքի դիմահարդարման հիմք, որը դու կարող ես լրացնել կամ ծածկել ցանկացած այլ գույնով։

5.    Կարմիր շրթներկ – Այն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, և վաղուց անցել են ժամանակները, երբ կարմիր շրթներկ օգտագործող կանանց վատ աչքով էին նայում։ Մեր օրերում սա այն է, ինչը քեզ պետք է ամենօրյա դիմահարդարումից դուրս գալու ու յուրահատուկ, տոնական տեսք ունենալու համար։ Կարմիր շրթներկը անփոխարինելի է հատկապես երկույթների և ժամադրության գնալու համար։


Fashion Yan | Քո հագով բլոգ :)

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1511 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Բազմազան խորհուրդներ մոդա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ