10:15
2015-ի նորաձև գույները
 

   

 

 

​* Հոլովակը դիտել լիէկրան (fullscreen)


Յուրաքանչյուր տարին իր հետ բերում է նորաձևության նոր միտումներ ինչպես ոճերի, այնպես էլ գույների առումով: 2015 թվականը բացառություն չէ: Այս տարի նորաձև գույները խիստ հակադրության մեջ են` սկսած վառ գույներից մինչև բաց, պաստելային գույներ:

Pantone ընկերությունը, որի կենտրոնակայանը տեղակայված է Նյու Ջերսիում, ներկայացրել է 2015 թվականի նորաձև գույների ցանկը, որն ընդգրկում է հետևյալ գույների հաջորդականությունը` կարմիր, զմրուխտյա կանաչ, խամրած կապույտ, կիտրոնագույն, բաց երկնագույն, մուգ կապույտ, դեղնականաչ, աֆրիկյան մանուշակագույն, բաց նարնջագույն, սպիտակ:

Կարմիր: Այս գույնը մշտապես նորաձև է եղել և գրավիչ հատկապես խնջույքների և բարձրաշխարհիկ երեկույթների ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարմիրը յուրահատուկ տեսք է հաղորդում` աշխարհահռչակ շատ ապրանքանիշներ իրենց հավաքածուներում ներառում են այս գույնի հագուստներ: Հատկանշական է Gucci ապրանքանիշի կողմից առաջարկված Գարուն-Ամառ 2015 հավաքածուն, որում առանձնահատուկ տեղ ունեն մուգ կարմիր զգեստները:

Զմրուխտյա կանաչ: Այս գույնի հագուստները հատկապես հաճելի է կրել ամառային և վաղ աշնանային եղանակներին: Այս գույնը կանացիություն և նրբագեղություն է հաղորդում: Զմրուխտյա կանաչ գույնն, օրինակ, Erdem ապրանքանիշի կողմից ներկայացված Նախաաշուն 2015 հավաքածուի հիմնական գույնն է:

Մուգ կապույտ: Այս գույնի զգեստներն առավել հարմարավետ են երեկույթներին կրելու համար: Մուգ կապույտ զգեստով կինը միանգամից կարող է աչքի ընկնել ամբոխի մեջ: Gucci ապրանքանիշի կողմից առաջարկված տեսականիում, օրինակ, գրավիչ են էլեկտրիկ կապույտ հագուստները:

Կիտրոնագույն: Այս էկզոտիկ և ոչ այնքան տարածված գույնն, այնուամենայնիվ, 2015 թվականի նորաձև գույներից է: Թեեւ համաշխարհային ապրանքանիշները այնքան էլ մեծ տեղ չեն տվել այս գույնին, կիտրոնագույնը կարելի է հանդիպել շատ ու շատ զգեստապահարաններում:

Սև, սպիտակ, դեղին: Կարելի է նշել, որ սև և սպիտակ գույները երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս: Դրանք պրակտիկ են թե երեկոյան զգեստների առումով, թե ամենօրյա հագուստներում: Օրինակ` Roberto Cavalli-ի Նախաաշուն 2015 հավաքածուում աչքի են ընկնում հենց այս գույները:

Եթե ցանկանում եք նորաձև տեսք ունենալ, ապա ձեր զգեստապահարաններում պետք է գտնվեն այս գույների հագուստներ:

Աղբյուրը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 1932 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Մոդայի միտումներ, Բազմազան խորհուրդներ մոդա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ